Փաշինյան. «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»
Ազգային ժողովում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նա հիշեցրել է, որ 2022թ.-ի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում եւ բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում:
«Մենք հետեւողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը՝ բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը:
Անվտանգային նոր միջավայրի պայմաններում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն եւ խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը:
ՀՀ տարածքից՝ մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերման եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նա նշել է նաեւ, որ Հայաստանը զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ դրանից պաշտպանվելու համար. «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»: