Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Արցախյան պատմություններ՝ կոմիքսների լեզվով

Արցախյան պատմություններ՝ կոմիքսների լեզվով

Օգոստոսին Ստեփանակերտում կազմակերպվեց «Ինքնահռչակ նկարիչ» պատկերապատումների առաջին ամառային դպրոցը։ Ռուսաստանաբնակ Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությունը 16 տարեկանից բարձր բոլոր արցախցիների համար էր՝ անկախ նկարչական կարողություններից ու պատկերապատման ոլորտում ունեցած փորձից։

«Իմ գլխավոր նպատակներից մեկը ստեղծագործող մարդկանց աջակցելն էր։ Բացի այդ, այսպիսի մեծ ցնցում ապրած մարդիկ արտահայտվելու, իրենց փորձառությամբ կիսվելու կարիք ունեն։ Պատկերապատումներ ստեղծելը տալիս է այդ հնարավորությունը, նաեւ օգնում է զարգացնել ստեղծագործական մտածողությունը, կարողությունները։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ պատմությունները հավաքենք եւ գիրք պատրաստենք, որպեսզի արվեստի միջոցով ներկայացնենք, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանի մարդկանց հետո, ինչն է նրանց անհանգստացնում, ինչով եւ ինչպես են ապրում։ Պարտադիր չէ, որ այդ պատմությունները լինեն պատերազմի մասին։ Ես ցանկանում եմ, որ աշխարհն Արցախը չընկալի որպես թեժ կետ, այլ մի վայր, որտեղ մարդիկ ուզում են ապրել ազատ եւ անկախ»,-ասում է Անահիտ Բաղդասարյանը։

Ամառային դպրոցի 8 մասնակիցների հետ աշխատել են Հայաստանում պատկերապատման հիմնադիրներից Տիգրան Մանգասարյանը, նկարիչ, կոմիքսների հեղինակ Ռաֆայել Տեր-Ստեփանովը, դիզայներ, նկարազարդող Գեղամ Հարությունյանը։ Նրանք ներկայացրել են կոմիքսների ստեղծման բոլոր փուլերը՝ գաղափարից մինչեւ գրքի հրատարակություն։

Տիգրան Մանգասարյանն ասում է՝ արցախցիները կոմիքսներ ստեղծելու մեծ տաղանդ ունեն։ Թեմաների պակաս էլ երբեք չի լինում. խնդիր, որին միշտ բախվում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում։

«Դա գուցե բացատրվում է նրանով, որ արցախցիները փակ տարածքում են ապրում եւ ձգտում են փոքր օդանցքներ, խողովակներ գտնել, ամեն ինչ փորձում են։ Հայաստանում էդպես չէ. կոմֆորտի մեջ են ապրում, գալիս, բերանները բաց դասը լսում են, բայց երբ հասնում է գործ անելու պահը, տեսնում են՝ դժվար է, հետ են կանգնում։ Նորից ընկղմվում են իրենց կոմֆորտի մեջ, ու վերջացավ։

Այս անգամ թեմաները շատ տարբեր էին։ Եթե հինգ հեղինակների ամբողջական պատմություն ունենանք, կարող ենք գիրք տպագրել։ Շատ հետաքրքիր կստացվի. պատկերացրեք՝ այլմոլորակայինների մասին պատմություն՝ Ղարաբաղի բարբառով»։

Մարիա Սաղյանի պատմությունը 2-ամյա տղայի մասին է, որը սիրում է կոմիքսներ կարդալ եւ երազում է սուպերհերոս դառնալու մասին, թեեւ բոլորը խորհուրդ են տալիս լուրջ գործով զբաղվել։ Բայց մի օր բախտը ժպտում է տղային, եւ հնարավորություն է ստեղծվում իսկական սուպերհերոսի նման «փրկել» լվացքի պարանից պոկված շորը։

«Այս պատմությամբ ես ուզում եմ ցույց տալ, որ Արցախում էլ շատ երեխաներ փորձում են արարել, նոր բաներ ստեղծել, իրենք նույնպես երազանքներ ունեն։ Ճիշտ է, նրանց համար ավելի դժվար է հասնել երազանքներին, քան՝ մյուս երկրներում ապրող երեխաներին, բայց, միեւնույն է, նրանք ունեն այդ հնարավորությունը։

Արցախյան կոնտեքստից բացի նաեւ ուզում եմ ասել, որ ինչքան էլ մեծ լինեն մեր երազանքները, մենք դրանք իրականացնելու միջոցներ կարող ենք գտնել։ Եվ ինչքան էլ փոքր լինեն մեր արած գործերը, օրինակ՝ իմ կոմիքսում երեխան շորն է փրկում, բայց եթե դրանով ինչ-որ մեկին օգնում է, դա արդեն հերոսություն է»,-ասում է 19-ամյա Մարիան։

Ամառային դպրոցի նախաձեռնող խումբը որոշել է մասնակիցների ստեղծած պատկերապատումների ցուցահանդես անել եւ ժողովածու պատրաստել՝ Արցախի բարբառով։ Կհրատարակեն փոքր՝ 100 օրինակով, նաեւ ամառային դպրոցի կայքում կտեղադրեն։

Անահիտ Բաղդասարյանն ասում է, որ առաջին փորձից գոհ է։ Խնդիրներ կային, հաջորդ տարի կփորձեն շտկել։ Որոշել է պատկերապատումների ամառային դպրոցն ամենամյա դարձնել։ Մտածում է միջոցներ գտել եւ ընդգրկել Արցախի գյուղերից ու Հայաստանից մասնակցել ցանկացողներին։

Անահիտը պատմաբան է, ազգագրագետ, արմատներով Արցախից է։ Հայ-ռուսական համատեղ գիտական ծրագրում է ընդգրկված։ Հիմա ուսումնասիրության թեման Ամարաս ու Դադիվանք ուխտագնացություններն են։ Այս ապրիլին Դադիվանք գնացող ուխտավորների խմբին էր միացել։ Վերջին անցակետում ադրբեջանցիներն արգելել էին շարունակել, որովհետեւ ՀՀ անձնագիր չուներ։ Հետո պարզվել էր, որ դա ուխտավորների վերջին խումբն էր, որին թույլատրել էին Դադիվանք գնալ: Անահիտն ասում է՝ այն ինչ ֆանտաստիկ էր թվում, հիմա մեր իրականությունն է։

«Բայց լացելու ժամանակ չունենք։ Ինչ կարող ենք, պետք է անենք, անգամ իմ նախագծի նման փոքր մի բան։ Ես գիտեմ, որ դա շատ նեղ շրջանակի համար է, բայց կարեւոր չէ»։

Հնարավոր է՝ հաջորդ տարի դպրոցի մասնակիցներին առաջարկեն պատերազմի թեմայով պատկերապատումներ ստեղծել։

«Կմտածենք այդ մասին, բայց թող էմոցիաները հանգստանան։ Մի բան է, որ ես պատերազմի թեմայով պատկերապատում անեմ, այլ բան է, որ արցախցիներն անեն։ Քաղաքը նույնն է, սիրունիկ, մաքուր, արտաքնապես որեւէ բան չես զգում, չես նկատում, բայց որ մի քիչ շփվում ես, հասկանում ես, որ մարդիկ ճնշված են։ Դա պիտի անցնի»,- հավելում է Տիգրան Մանգասարյանը։

Ինքը պատրաստ է շարունակաբար գնալ ու աշխատել արցախցիների հետ։ Ասում է՝ ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է երիտասարդներին, կարեւոր է։ Նրանք են Արցախի ապագան։

«Ես արմատներով Նախիջեւանից եմ։ Հայրիկս կարողացել էր երկու անգամ գնալ իր հայրենի Բիստ գյուղը։ Վերջին անգամ էնտեղի տատիկ-պապիկներն ասել էին՝ ի՞նչ գյուղ, որ մի տարվա ընթացքում ոչ մի կնունք չլինի: Բոլոր ջահելները փախել, եկել էին Երեւան։ Ու էդպես էլ գյուղը մեռավ, բոլոր հայերը լքեցին Նախիջեւանը։

Հիմա նույնը Արցախում է։ Պետք է գնալ, ապրել այնտեղ, դասավանդել, երիտասարդների համար ծրագրեր անել, որ իրենց մենակ չզգան։ Եթե երիտասարդները թողեցին Արցախը, կլինի այն, ինչ եղավ Նախիջեւանում», - ամփոփում է Տիգրանը:

Լուսինե Ղարիբյան

Օգոստոսին Ստեփանակերտում կազմակերպվեց &laquo;Ինքնահռչակ նկարիչ&raquo; պատկերապատումների առաջին ամառային դպրոցը։ Ռուսաստանաբնակ Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությունը 16 տարեկանից բարձր բոլոր արցախցիների համար էր՝ անկախ նկարչական կարողություններից ու պատկերապատման ոլորտում ունեցած փորձից։

&laquo;Իմ գլխավոր նպատակներից մեկը ստեղծագործող մարդկանց աջակցելն էր։ Բացի այդ, այսպիսի մեծ ցնցում ապրած մարդիկ արտահայտվելու, իրենց փորձառությամբ կիսվելու կարիք ունեն։ Պատկերապատումներ ստեղծելը տալիս է այդ հնարավորությունը, նաեւ օգնում է զարգացնել ստեղծագործական մտածողությունը, կարողությունները։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ պատմությունները հավաքենք եւ գիրք պատրաստենք, որպեսզի արվեստի միջոցով ներկայացնենք, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջանի մարդկանց հետո, ինչն է նրանց անհանգստացնում, ինչով եւ ինչպես են ապրում։ Պարտադիր չէ, որ այդ պատմությունները լինեն պատերազմի մասին։ Ես ցանկանում եմ, որ աշխարհն Արցախը չընկալի որպես թեժ կետ, այլ մի վայր, որտեղ մարդիկ ուզում են ապրել ազատ եւ անկախ&raquo;,-ասում է Անահիտ Բաղդասարյանը։

Ամառային դպրոցի 8 մասնակիցների հետ աշխատել են Հայաստանում պատկերապատման հիմնադիրներից Տիգրան Մանգասարյանը, նկարիչ, կոմիքսների հեղինակ Ռաֆայել Տեր-Ստեփանովը, դիզայներ, նկարազարդող Գեղամ Հարությունյանը։ Նրանք ներկայացրել են կոմիքսների ստեղծման բոլոր փուլերը՝ գաղափարից մինչեւ գրքի հրատարակություն։

Տիգրան Մանգասարյանն ասում է՝ արցախցիները կոմիքսներ ստեղծելու մեծ տաղանդ ունեն։ Թեմաների պակաս էլ երբեք չի լինում. խնդիր, որին միշտ բախվում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում։

&laquo;Դա գուցե բացատրվում է նրանով, որ արցախցիները փակ տարածքում են ապրում եւ ձգտում են փոքր օդանցքներ, խողովակներ գտնել, ամեն ինչ փորձում են։ Հայաստանում էդպես չէ. կոմֆորտի մեջ են ապրում, գալիս, բերանները բաց դասը լսում են, բայց երբ հասնում է գործ անելու պահը, տեսնում են՝ դժվար է, հետ են կանգնում։ Նորից ընկղմվում են իրենց կոմֆորտի մեջ, ու վերջացավ։

Այս անգամ թեմաները շատ տարբեր էին։ Եթե հինգ հեղինակների ամբողջական պատմություն ունենանք, կարող ենք գիրք տպագրել։ Շատ հետաքրքիր կստացվի. պատկերացրեք՝ այլմոլորակայինների մասին պատմություն՝ Ղարաբաղի բարբառով&raquo;։

Մարիա Սաղյանի պատմությունը 2-ամյա տղայի մասին է, որը սիրում է կոմիքսներ կարդալ եւ երազում է սուպերհերոս դառնալու մասին, թեեւ բոլորը խորհուրդ են տալիս լուրջ գործով զբաղվել։ Բայց մի օր բախտը ժպտում է տղային, եւ հնարավորություն է ստեղծվում իսկական սուպերհերոսի նման &laquo;փրկել&raquo; լվացքի պարանից պոկված շորը։

&laquo;Այս պատմությամբ ես ուզում եմ ցույց տալ, որ Արցախում էլ շատ երեխաներ փորձում են արարել, նոր բաներ ստեղծել, իրենք նույնպես երազանքներ ունեն։ Ճիշտ է, նրանց համար ավելի դժվար է հասնել երազանքներին, քան՝ մյուս երկրներում ապրող երեխաներին, բայց, միեւնույն է, նրանք ունեն այդ հնարավորությունը։

Արցախյան կոնտեքստից բացի նաեւ ուզում եմ ասել, որ ինչքան էլ մեծ լինեն մեր երազանքները, մենք դրանք իրականացնելու միջոցներ կարող ենք գտնել։ Եվ ինչքան էլ փոքր լինեն մեր արած գործերը, օրինակ՝ իմ կոմիքսում երեխան շորն է փրկում, բայց եթե դրանով ինչ-որ մեկին օգնում է, դա արդեն հերոսություն է&raquo;,-ասում է 19-ամյա Մարիան։

Ամառային դպրոցի նախաձեռնող խումբը որոշել է մասնակիցների ստեղծած պատկերապատումների ցուցահանդես անել եւ ժողովածու պատրաստել՝ Արցախի բարբառով։ Կհրատարակեն փոքր՝ 100 օրինակով, նաեւ ամառային դպրոցի կայքում կտեղադրեն։

Անահիտ Բաղդասարյանն ասում է, որ առաջին փորձից գոհ է։ Խնդիրներ կային, հաջորդ տարի կփորձեն շտկել։ Որոշել է պատկերապատումների ամառային դպրոցն ամենամյա դարձնել։ Մտածում է միջոցներ գտել եւ ընդգրկել Արցախի գյուղերից ու Հայաստանից մասնակցել ցանկացողներին։

Անահիտը պատմաբան է, ազգագրագետ, արմատներով Արցախից է։ Հայ-ռուսական համատեղ գիտական ծրագրում է ընդգրկված։ Հիմա ուսումնասիրության թեման Ամարաս ու Դադիվանք ուխտագնացություններն են։ Այս ապրիլին Դադիվանք գնացող ուխտավորների խմբին էր միացել։ Վերջին անցակետում ադրբեջանցիներն արգելել էին շարունակել, որովհետեւ ՀՀ անձնագիր չուներ։ Հետո պարզվել էր, որ դա ուխտավորների վերջին խումբն էր, որին թույլատրել էին Դադիվանք գնալ: Անահիտն ասում է՝ այն ինչ ֆանտաստիկ էր թվում, հիմա մեր իրականությունն է։

&laquo;Բայց լացելու ժամանակ չունենք։ Ինչ կարող ենք, պետք է անենք, անգամ իմ նախագծի նման փոքր մի բան։ Ես գիտեմ, որ դա շատ նեղ շրջանակի համար է, բայց կարեւոր չէ&raquo;։

Հնարավոր է՝ հաջորդ տարի դպրոցի մասնակիցներին առաջարկեն պատերազմի թեմայով պատկերապատումներ ստեղծել։

&laquo;Կմտածենք այդ մասին, բայց թող էմոցիաները հանգստանան։ Մի բան է, որ ես պատերազմի թեմայով պատկերապատում անեմ, այլ բան է, որ արցախցիներն անեն։ Քաղաքը նույնն է, սիրունիկ, մաքուր, արտաքնապես որեւէ բան չես զգում, չես նկատում, բայց որ մի քիչ շփվում ես, հասկանում ես, որ մարդիկ ճնշված են։ Դա պիտի անցնի&raquo;,- հավելում է Տիգրան Մանգասարյանը։

Ինքը պատրաստ է շարունակաբար գնալ ու աշխատել արցախցիների հետ։ Ասում է՝ ցանկացած նախաձեռնություն, որ ուղղված է երիտասարդներին, կարեւոր է։ Նրանք են Արցախի ապագան։

&laquo;Ես արմատներով Նախիջեւանից եմ։ Հայրիկս կարողացել էր երկու անգամ գնալ իր հայրենի Բիստ գյուղը։ Վերջին անգամ էնտեղի տատիկ-պապիկներն ասել էին՝ ի՞նչ գյուղ, որ մի տարվա ընթացքում ոչ մի կնունք չլինի: Բոլոր ջահելները փախել, եկել էին Երեւան։ Ու էդպես էլ գյուղը մեռավ, բոլոր հայերը լքեցին Նախիջեւանը։

Հիմա նույնը Արցախում է։ Պետք է գնալ, ապրել այնտեղ, դասավանդել, երիտասարդների համար ծրագրեր անել, որ իրենց մենակ չզգան։ Եթե երիտասարդները թողեցին Արցախը, կլինի այն, ինչ եղավ Նախիջեւանում&raquo;, - ամփոփում է Տիգրանը:

Լուսինե Ղարիբյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Архангелогородцев и гостей города приглашают посетить мероприятия фестиваля «Гармоничная Россия»



Здоровье

Более 3 тысяч ВИЧ-позитивных пациентов получили за год комплексную социальную помощь в Свердловской области






Новости 24 часа

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России



Game News

Age of Sail: Navy & Pirates 1.0.1.13



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



News Every Day

America’s Space Infrastructure: So Vulnerable It Destabilizes Geopolitics



Авто

Молодые специалисты «Газпромнефть - Битумные материалы» продемонстрировали эффективное решение в финале «CASE-IN»



Москва

Бобруйчанин пожаловался на новый пол соседа - обратился в суд и даже дошел до Москвы. ´МогилевОнлайн´ узнал, почему Москва Бо...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3



Москва

Бобруйчанин пожаловался на новый пол соседа - обратился в суд и даже дошел до Москвы. ´МогилевОнлайн´ узнал, почему Москва Бо...



Роджер Федерер

Федерер рассказал о недооценке Джоковича на старте карьеры



Москва

Рубена Варданяна в бакинской тюрьме заставляли долго стоять, его лишали воды, ему не разрешали мыться и менять белье и одежду



Филипп Киркоров

«Не кричи!»: Елена Север и Филипп Киркоров представили совместный клип и трек



Симферополь

Выступлением самарских артистов в Крыму открылся масштабный Фестиваль, посвященный 225-летию со дня рождения А.С. Пушкина



Москва

Попурри мелодий и дух патриотизма: военный оркестр в парке «Кузьминки» отметил День России



Москва

Собянин: Объем закупок у малого бизнеса с 2024 года составил почти 227 миллиардов



Москва

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Призыв лидера движения «Всеармянский фронт» оказать помощь пострадавшим после наводнения





Путин в России и мире
Москва

Путин приехал на Смоленскую площадь для встречи с руководством МИД РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Пашинян видит Армению в ОДКБ лишь при выходе Белоруссии или извинениях Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

США обязаны передать Киеву "эскадрильи истребителей", заявил Зеленский


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Стравинский

Фестиваль «Гений места», посвященный Игорю Стравинскому, откроется в Ораниенбауме 15 июня



Москва

Анна Asti и Дима Билан стали лучшими исполнителями по версии премии МУЗ-ТВ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net