ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նոր օգնական ունի
Կարեն Դոնֆրիդը զբաղեցնում էր GMF-ի նախագահի պաշտոնը 2014թ. ապրիլից:
Նրա ղեկավարությամբ GMF-ը մշակել էր նոր ռազմավարական տեսլական եւ սահմանել աշխատանքի չորս գերակա ոլորտները՝ ժողովրդավարության ապագա, աշխարհաքաղաքականություն եւ Չինաստանի վերելք, անվտանգություն եւ տեխնոլոգիաներ, նորարարություններ:
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի հետ միասին նա համանախագահում էր 2020թ. Անդրատլանտյան աշխատանքային խումբը, որն տրանսատլանտյան համագործակցության ամրապնդման առաջարկություններ էր ներկայացրել գլոբալ հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար։