Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում

Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում

Պատահում է, որ հոդված գրելը ձգվում է մի քանի ամսով: Երբեմն պետք է թողնես, որ թեման գլխումդ իր կյանքով ապրի, լավ «եփվի» ու նոր միայն հանձնվի ընթերցողների դատին: 2020 թվականի նոյեմբերի 10-ին որոշեցի սյունակ գրել եւ վերլուծել մեր պարտության պատճառները: Բայց երբ ցավը, ցասումն ու դառնությունը խառնվում են իրար, դժվար է սառնասիրտ գրել: Ուստի, տասը ամիս պահանջվեց, որ կարողանամ ձեւակերպել մտքերս։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ մեկ տեքստում դժվար կլինի ամենը տեղավորել ու որոշեցի երեք մասից բաղկացած հոդվածաշար գրել:

Այն «նախկինների» կամ «ներկաների» մասին չէ: Մի կողմից, երեւի այն ամենը, ինչի մասին գրելու եմ, հնարավոր կլինի լիարժեք իրագործել միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո: Մյուս կողմից, վստահ եմ, որ 2020 թվականի պարտության պատասխանատուները ոչ միայն ներկա ու նախկին իշխանություններն են, այլեւ մենք բոլորս: Քանի որ հոդվածաշարում մենք-ը հաճախ է գործածվելու, հստակեցնեմ. նկատի ունեմ բոլոր մտածող ու գործունյա մարդկանց, որոնք տարբեր պատճառներով լռեցին, հավատացին առասպելներին կամ էլ մասնակցեցին դրանց կերտմանը: Անկախ նրանից, թե երբ եւ ինչպես կհեռանա Նիկոլ Փաշինյանը, պետք է սկսել մտածել ու գործել հենց հիմա: Կփորձեմ որոշ թեզեր ներկայացնել եւ առաջարկներ անել, որոնք կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ:

***

Երկու ցուցանիշ ներկայացնեմ.

1.    2020 թվականին Թուրքիան 2 մլրդ 600 մլն դոլարի գորգ է արտահանել:
2.    2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544 մլն դոլարի ապրանք։

Երեւի հասկանում եք, որ գորգը թուրքական արտահանման ամենագլխավոր բաղադրիչը չէ, բայց նույնիսկ այդ պարագայում Թուրքիան մեկ տարվա ընթացքում գորգերի արտահանումից ստացել է ավելի շատ գումար, քան մեր երկրի արտահանման ամբողջ ծավալն է:

Եւս մի քանի թիվ.

Ադրբեջանը 2021 թվականի հունվար-հուլիսին արտահանել է 7,6 մլրդ դոլարի նավթ եւ 1,7 մլրդ դոլարի գազ: Դեռեւս 2017 թվականին հրապարակված Global Gas Outlook հաշվետվության մեջ ասվում էր, որ մինչեւ 2040 թվականը Ադրբեջանից
գազի արտահանումը տարեկան աճելու է 9 տոկոսով:

Պատերազմի ավարտից 10 ամիս անց Ադրբեջանը գրեթե ավարտին է հասցրել «Հաղթանակի ճանապարհի» շինարարությունը Ֆիզուլիից Շուշի եւ իր հսկողության տակ անցած տարածքներում երեք օդանավակայան է կառուցում:

Ի՞նչ ենք անում մենք: Շարունակում ենք ազգովի գումար հավաքել, որպեսզի  չկահավորված դիրքերում ծառայող զինվորների համար վրաններ ու թերմոսներ գնենք:

Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը ներկայում 60 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 750 նախագիծ է իրագործում: Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է 30 տոկոսով:

Ի՞նչ ենք անում մենք: Ազգովի 115 հազար դոլար ենք հանգանակում Լեռնապատ գյուղում կառուցվող «ԱԹՍ-ների օդանավակայանի» համար:

Մեր մեծագույն պատրանքներից էր, որ փող չունենալով՝ կարողանալու ենք դիմակայել Ադրբեջանին եւ Թուրքիային: Պարզ է, որ մի շարք գործոններով պայմանավորված (աշխարհագրական դիրք, բնակչության չափ, բնական պաշարներ եւ այլն) Ադրբեջանն ու Թուրքիան ամեն դեպքում տնտեսապես ավելի հզոր էին լինելու: Բայց տարբերությունը չպետք է այդքան կատաստրոֆիկ լիներ: Ժողովրդի լեզվով ասած, մենք 50 միլիոն դոլարին «կակա ենք ասում», իսկ մեր հակառակորդների համար 1 միլիարդը սովորական բան է:

Հիմա, հետ հայացք նետելով, իսկապես դժվար է հասկանալ, թե ինչպես մենք՝ հասուն եւ փորձառու մարդիկս, ի զորու չէինք ճիշտ գնահատել իրականությունը: Տարիներ շարունակ Ադրբեջանը հսկայական միջոցներ էր ուղղում զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ իր բանակն արդիականացնելու համար, իսկ մենք վստահ էինք, որ կարողանալու ենք դրան հակադարձել մարտական ոգով եւ հայրենիքը պաշտպանելու անմնացորդ ցանկությամբ: Պատերազմից հետո կարդացել եմ տարբեր վկայություններ, եւ շատ զինվորներ գրեթե նույնն են ասում. «Նրանք 100 սնարյադ էին կրակում, մենք պատասխանում էինք մեկ-երկուսով»: Այս պարագայում կարեւորը բացարձակ թվերը չեն, այլ այն, որ անգամ ամենաբարձր մարտական ոգի ունեցող զինվորն ընկճվում է նման անհավասարություն տեսնելով:

Մենք իսկապես հավատացել էինք, որ Հայաստանը կարող է լիարժեք զարգանալ փակ սահմաններով, որ լուրջ ներդրումներ կարող են գալ մի երկիր, որի ներքին սպառման շուկան չափազանց փոքր է, իսկ արտահանման ուղիները՝ խնդրահարույց: Մեզ թվում էր, որ ներդրումների փոքր ծավալները սոսկ կոռուպցիայի հետեւանք են:

Նախկին իշխանությունները իրենց շռայլություն թույլ տվեցին՝ խոչընդոտել Ամուլսարի շահագործումը, քանի որ կոռուպցիոն սպասելիքներ ունեին: Ներկա իշխանությունները իրենց շռայլություն թույլ տվեցին՝ խոչընդոտել Ամուլսարի շահագործումը, քանի որ «վստահ չէին», որ հանքի սեփականատերերը չեն բավարարել նախկինների կոռուպցիոն սպասելիքները: Թե´ նախկինները, թե´ ներկաները իրենց գործողություններն արդարացնում էին Ջերմուկի եւ Սեւանա լճի ճակատագրի համար անհանգստությամբ: Արդյունքում Հայաստանը զրկվեց 400 միլիոն դոլարի ներդրումից, պատերազմի արդյունքում Ջերմուկն ու Սեւանա լճի հարակից որոշ տարածքներ դարձան գրեթե առաջնագիծ, իսկ Հայաստանի ջրային պաշարների ապագան դժվար է կանխատեսել։

Վերջերս Հայաստանի հեռահաղորդակցային շուկայից հեռացավ VEON-ը, որը հանդես էր գալիս Beeline ապրանքանիշի ներքո: Երբ ընկերության ղեկավարներին հարցրել են, թե որն է հեռանալու պատճառը, պատասխանել են, որ տարեկան եկամուտը համեմատելի է ռուսաստանյան միջին մեծ քաղաքում ապահովվող եկամտի հետ, իսկ գլխացավանքն անհամեմատ ավելի շատ է:

Քանի՞ համաշխարհային բրենդ է ներկայացված Հայաստանում։ Coca-Cola-ն, Pepsi-ն, HSBC-ն, Pernod Ricard-ը (Երեւանի կոնյակի գործարանի սեփականատերն է): Միգուցե մի քանիսին մոռացել եմ, բայց ամեն դեպքում ցանկը փոքր է եւ ոչ տպավորիչ:

Ուժեղ եւ ճկուն տնտեսություն ունենալը պետք է դառնա մեր միակ գաղափարախոսությունը: Մենք պետք է հասկանանք, որ եթե այդ ճանապարհով չգնանք, շանս չունենք: Եթե բոքսի ձեռնոց ունես եւ երբեմն դրանք կրում ես հայելու առաջ, չի նշանակում, որ կարող ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի դեմ ռինգ դուրս գալ:

Պետք է հրաժարվենք միջակությունից եւ «թքել-կպցնելու» մշակույթից: Մենք պետք է բացառիկ որակ եւ հավելյալ արժեք ապահովենք. նման օրինակներ ունենք տնտեսության տարբեր ոլորտներում: Պետք է վերջ տանք մտայնությանը, որ IT-ով «երկիր ենք պահելու»: IT-ն մեծ նշանակություն ունի մի շարք առանցքային ոլորտներում առաջխաղացում ապահովելու գործում, բայց այն չի լուծելու գործազրկության խնդիրը: «Թանկ տուրիստներ» (մեջբերում էկոնոմիկայի նախարարի հարցազրույցից) ակնկալելուց առաջ պետք է գոնե այն մայրուղիներում, որոնցով երթեւեկում են զբոսաշրջիկները, վերջապես նորմալ զուգարանների ցանց կառուցել:

1994 թվականից ի վեր մի շարք կարեւոր հարցեր չեն լուծվել։ 2021 թվականին ազգովի սրտատրոփ սպասում ենք, թե երբ է Հայաստան հասնելու տարողունակ ավտոբուսների մեծ խմբաքանակը։ 1994 թվականից մեր քաղաքացիներին ամենօրյա ստորացման ենք ենթարկել երթուղայիններում, եւ ապշում ես, երբ «գծատեր» որոշ նախկին պաշտոնյաներ անկեղծ զարմանում են, թե ինչու այդ ստորացված մարդիկ համատարած փողոց դուրս եկան 2018 թվականի ապրիլին։

Այս տասնամյակների ընթացքում աղբի վերամշակման գոնե մեկ ժամանակակից գործարան չկարողացանք կառուցել՝ շարունակելով աղբին զոհ տալ մեր այդքան թանկ հողերը։ Հենց նման նախագծերը կարող էին եւ պետք է ճեղքում ապահովեին թե´ բուն տնտեսական, թե´ հոգեբանական առումով։

Պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքի ընթացքում բոլորս միասին ընդամենը 170 մլն դոլար կարողացանք հավաքել: Ընդ որում՝ հանգանակության մեծ մասն ապահովեցին Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հասարակ մարդիկ՝ հաճախ փոխանցելով վերջին գումարները: 170 մլն դոլար. այս թիվն է սահմանում մեր այսօրվա իրական ներուժը:

Տնտեսությունը վերացական հասկացություն չէ: Տնտեսությունը կերտում են մարդիկ, եւ դա լավ է ստացվում այն պարագայում, երբ կերտողները հասկանում են, թե հանուն ինչի են ջանք թափում (բնականաբար, բացի սեփական բարեկեցությունն ապահովելուց): Այդ հանունի, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս բացակայության կամ ձեւակերպված չլինելու մասին կգրեմ հոդվածաշարի երկրորդ մասում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Պատահում է, որ հոդված գրելը ձգվում է մի քանի ամսով: Երբեմն պետք է թողնես, որ թեման գլխումդ իր կյանքով ապրի, լավ &laquo;եփվի&raquo; ու նոր միայն հանձնվի ընթերցողների դատին: 2020 թվականի նոյեմբերի 10-ին որոշեցի սյունակ գրել եւ վերլուծել մեր պարտության պատճառները: Բայց երբ ցավը, ցասումն ու դառնությունը խառնվում են իրար, դժվար է սառնասիրտ գրել: Ուստի, տասը ամիս պահանջվեց, որ կարողանամ ձեւակերպել մտքերս։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ մեկ տեքստում դժվար կլինի ամենը տեղավորել ու որոշեցի երեք մասից բաղկացած հոդվածաշար գրել:

Այն &laquo;նախկինների&raquo; կամ &laquo;ներկաների&raquo; մասին չէ: Մի կողմից, երեւի այն ամենը, ինչի մասին գրելու եմ, հնարավոր կլինի լիարժեք իրագործել միայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո: Մյուս կողմից, վստահ եմ, որ 2020 թվականի պարտության պատասխանատուները ոչ միայն ներկա ու նախկին իշխանություններն են, այլեւ մենք բոլորս: Քանի որ հոդվածաշարում մենք-ը հաճախ է գործածվելու, հստակեցնեմ. նկատի ունեմ բոլոր մտածող ու գործունյա մարդկանց, որոնք տարբեր պատճառներով լռեցին, հավատացին առասպելներին կամ էլ մասնակցեցին դրանց կերտմանը: Անկախ նրանից, թե երբ եւ ինչպես կհեռանա Նիկոլ Փաշինյանը, պետք է սկսել մտածել ու գործել հենց հիմա: Կփորձեմ որոշ թեզեր ներկայացնել եւ առաջարկներ անել, որոնք կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ:

***

Երկու ցուցանիշ ներկայացնեմ.

1.&nbsp;&nbsp;&nbsp; 2020 թվականին Թուրքիան 2 մլրդ 600 մլն դոլարի գորգ է արտահանել:
2.&nbsp;&nbsp;&nbsp; 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544 մլն դոլարի ապրանք։

Երեւի հասկանում եք, որ գորգը թուրքական արտահանման ամենագլխավոր բաղադրիչը չէ, բայց նույնիսկ այդ պարագայում Թուրքիան մեկ տարվա ընթացքում գորգերի արտահանումից ստացել է ավելի շատ գումար, քան մեր երկրի արտահանման ամբողջ ծավալն է:

Եւս մի քանի թիվ.

Ադրբեջանը 2021 թվականի հունվար-հուլիսին արտահանել է 7,6 մլրդ դոլարի նավթ եւ 1,7 մլրդ դոլարի գազ: Դեռեւս 2017 թվականին հրապարակված Global Gas Outlook հաշվետվության մեջ ասվում էր, որ մինչեւ 2040 թվականը Ադրբեջանից
գազի արտահանումը տարեկան աճելու է 9 տոկոսով:

Պատերազմի ավարտից 10 ամիս անց Ադրբեջանը գրեթե ավարտին է հասցրել &laquo;Հաղթանակի ճանապարհի&raquo; շինարարությունը Ֆիզուլիից Շուշի եւ իր հսկողության տակ անցած տարածքներում երեք օդանավակայան է կառուցում:

Ի՞նչ ենք անում մենք: Շարունակում ենք ազգովի գումար հավաքել, որպեսզի&nbsp; չկահավորված դիրքերում ծառայող զինվորների համար վրաններ ու թերմոսներ գնենք:

Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը ներկայում 60 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 750 նախագիծ է իրագործում: Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանման ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում աճել է 30 տոկոսով:

Ի՞նչ ենք անում մենք: Ազգովի 115 հազար դոլար ենք հանգանակում Լեռնապատ գյուղում կառուցվող &laquo;ԱԹՍ-ների օդանավակայանի&raquo; համար:

Մեր մեծագույն պատրանքներից էր, որ փող չունենալով՝ կարողանալու ենք դիմակայել Ադրբեջանին եւ Թուրքիային: Պարզ է, որ մի շարք գործոններով պայմանավորված (աշխարհագրական դիրք, բնակչության չափ, բնական պաշարներ եւ այլն) Ադրբեջանն ու Թուրքիան ամեն դեպքում տնտեսապես ավելի հզոր էին լինելու: Բայց տարբերությունը չպետք է այդքան կատաստրոֆիկ լիներ: Ժողովրդի լեզվով ասած, մենք 50 միլիոն դոլարին &laquo;կակա ենք ասում&raquo;, իսկ մեր հակառակորդների համար 1 միլիարդը սովորական բան է:

Հիմա, հետ հայացք նետելով, իսկապես դժվար է հասկանալ, թե ինչպես մենք՝ հասուն եւ փորձառու մարդիկս, ի զորու չէինք ճիշտ գնահատել իրականությունը: Տարիներ շարունակ Ադրբեջանը հսկայական միջոցներ էր ուղղում զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ իր բանակն արդիականացնելու համար, իսկ մենք վստահ էինք, որ կարողանալու ենք դրան հակադարձել մարտական ոգով եւ հայրենիքը պաշտպանելու անմնացորդ ցանկությամբ: Պատերազմից հետո կարդացել եմ տարբեր վկայություններ, եւ շատ զինվորներ գրեթե նույնն են ասում. &laquo;Նրանք 100 սնարյադ էին կրակում, մենք պատասխանում էինք մեկ-երկուսով&raquo;: Այս պարագայում կարեւորը բացարձակ թվերը չեն, այլ այն, որ անգամ ամենաբարձր մարտական ոգի ունեցող զինվորն ընկճվում է նման անհավասարություն տեսնելով:

Մենք իսկապես հավատացել էինք, որ Հայաստանը կարող է լիարժեք զարգանալ փակ սահմաններով, որ լուրջ ներդրումներ կարող են գալ մի երկիր, որի ներքին սպառման շուկան չափազանց փոքր է, իսկ արտահանման ուղիները՝ խնդրահարույց: Մեզ թվում էր, որ ներդրումների փոքր ծավալները սոսկ կոռուպցիայի հետեւանք են:

Նախկին իշխանությունները իրենց շռայլություն թույլ տվեցին՝ խոչընդոտել Ամուլսարի շահագործումը, քանի որ կոռուպցիոն սպասելիքներ ունեին: Ներկա իշխանությունները իրենց շռայլություն թույլ տվեցին՝ խոչընդոտել Ամուլսարի շահագործումը, քանի որ &laquo;վստահ չէին&raquo;, որ հանքի սեփականատերերը չեն բավարարել նախկինների կոռուպցիոն սպասելիքները: Թե&acute; նախկինները, թե&acute; ներկաները իրենց գործողություններն արդարացնում էին Ջերմուկի եւ Սեւանա լճի ճակատագրի համար անհանգստությամբ: Արդյունքում Հայաստանը զրկվեց 400 միլիոն դոլարի ներդրումից, պատերազմի արդյունքում Ջերմուկն ու Սեւանա լճի հարակից որոշ տարածքներ դարձան գրեթե առաջնագիծ, իսկ Հայաստանի ջրային պաշարների ապագան դժվար է կանխատեսել։

Վերջերս Հայաստանի հեռահաղորդակցային շուկայից հեռացավ VEON-ը, որը հանդես էր գալիս Beeline ապրանքանիշի ներքո: Երբ ընկերության ղեկավարներին հարցրել են, թե որն է հեռանալու պատճառը, պատասխանել են, որ տարեկան եկամուտը համեմատելի է ռուսաստանյան միջին մեծ քաղաքում ապահովվող եկամտի հետ, իսկ գլխացավանքն անհամեմատ ավելի շատ է:

Քանի՞ համաշխարհային բրենդ է ներկայացված Հայաստանում։ Coca-Cola-ն, Pepsi-ն, HSBC-ն, Pernod Ricard-ը (Երեւանի կոնյակի գործարանի սեփականատերն է): Միգուցե մի քանիսին մոռացել եմ, բայց ամեն դեպքում ցանկը փոքր է եւ ոչ տպավորիչ:

Ուժեղ եւ ճկուն տնտեսություն ունենալը պետք է դառնա մեր միակ գաղափարախոսությունը: Մենք պետք է հասկանանք, որ եթե այդ ճանապարհով չգնանք, շանս չունենք: Եթե բոքսի ձեռնոց ունես եւ երբեմն դրանք կրում ես հայելու առաջ, չի նշանակում, որ կարող ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի դեմ ռինգ դուրս գալ:

Պետք է հրաժարվենք միջակությունից եւ &laquo;թքել-կպցնելու&raquo; մշակույթից: Մենք պետք է բացառիկ որակ եւ հավելյալ արժեք ապահովենք. նման օրինակներ ունենք տնտեսության տարբեր ոլորտներում: Պետք է վերջ տանք մտայնությանը, որ IT-ով &laquo;երկիր ենք պահելու&raquo;: IT-ն մեծ նշանակություն ունի մի շարք առանցքային ոլորտներում առաջխաղացում ապահովելու գործում, բայց այն չի լուծելու գործազրկության խնդիրը: &laquo;Թանկ տուրիստներ&raquo; (մեջբերում էկոնոմիկայի նախարարի հարցազրույցից) ակնկալելուց առաջ պետք է գոնե այն մայրուղիներում, որոնցով երթեւեկում են զբոսաշրջիկները, վերջապես նորմալ զուգարանների ցանց կառուցել:

1994 թվականից ի վեր մի շարք կարեւոր հարցեր չեն լուծվել։ 2021 թվականին ազգովի սրտատրոփ սպասում ենք, թե երբ է Հայաստան հասնելու տարողունակ ավտոբուսների մեծ խմբաքանակը։ 1994 թվականից մեր քաղաքացիներին ամենօրյա ստորացման ենք ենթարկել երթուղայիններում, եւ ապշում ես, երբ &laquo;գծատեր&raquo; որոշ նախկին պաշտոնյաներ անկեղծ զարմանում են, թե ինչու այդ ստորացված մարդիկ համատարած փողոց դուրս եկան 2018 թվականի ապրիլին։

Այս տասնամյակների ընթացքում աղբի վերամշակման գոնե մեկ ժամանակակից գործարան չկարողացանք կառուցել՝ շարունակելով աղբին զոհ տալ մեր այդքան թանկ հողերը։ Հենց նման նախագծերը կարող էին եւ պետք է ճեղքում ապահովեին թե&acute; բուն տնտեսական, թե&acute; հոգեբանական առումով։

Պատերազմի օրերին &laquo;Հայաստան&raquo; հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքի ընթացքում բոլորս միասին ընդամենը 170 մլն դոլար կարողացանք հավաքել: Ընդ որում՝ հանգանակության մեծ մասն ապահովեցին Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հասարակ մարդիկ՝ հաճախ փոխանցելով վերջին գումարները: 170 մլն դոլար. այս թիվն է սահմանում մեր այսօրվա իրական ներուժը:

Տնտեսությունը վերացական հասկացություն չէ: Տնտեսությունը կերտում են մարդիկ, եւ դա լավ է ստացվում այն պարագայում, երբ կերտողները հասկանում են, թե հանուն ինչի են ջանք թափում (բնականաբար, բացի սեփական բարեկեցությունն ապահովելուց): Այդ հանունի, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս բացակայության կամ ձեւակերպված չլինելու մասին կգրեմ հոդվածաշարի երկրորդ մասում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

30 лет назад в Архангельске открылась первая на Северо-Западе школа «Диабет»



VIP

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России






Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



Game News

Real Commando Shooting 3D 6.0



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 5,2 миллиона жителей Московского региона получают набор социальных услуг в натуральном виде



News Every Day

Creepy King Charles Painting Is Vandalized by Radical Animal Rights Activists, Gets a Cartoon Face and Speech Balloon!



Авто

Завершается устройство земляного полотна на дороге с мостом через Обь в районе Сургута



Москва

В Нижегородской области теплоход врезался в грунт и пробил корпус



Игорь Бутман

В Москве при участии Бутмана отрылся джазовый фестиваль



Москва

В Москве открылись «Домики добра» для сбора гуманитарной помощи



Роджер Федерер

Федерер рассказал о недооценке Джоковича на старте карьеры



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



Зенит

"Зенит" проведет в межсезонье три контрольные игры



Симферополь

В Нижнегорском районе Крыма проведен рейд по бывшим мигрантам



Москва

В Московской области сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже электроинструментов



Москва

Сергей Собянин. Неделя мэра



Москва

В Московской области сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже электроинструментов



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Москва 24»: при сборе грибов следует ориентироваться на запах и окрас, чтобы не положить в корзину несъедобные





Путин в России и мире
Москва

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!


Лукашенко в Беларуси и мире
Минск

МИД Белоруссии назвал слова Пашиняна о Лукашенко "недальновидной позицией"




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

США обязаны передать Киеву "эскадрильи истребителей", заявил Зеленский


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Любовь Успенская

Добровинский: суд в Москве вернул исковое заявление Успенской к Киркорову



Москва

В Нижегородской области теплоход врезался в грунт и пробил корпус

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net