Խաղաղապահները հրապարակել են Լաչինի միջանցքով տեղաշարժի վիճակագրությունը
Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Անցակետով օրական անցնում է մոտ 200 տրանսպորտային միջոց, հայտնել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Մեդիամաքս-ը նշում է, որ ՌԴ ՊՆ հաղորդագրությունը փաստացի պատասխան է Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցին, որում Իլհամ Ալիեւը խոսել էր Լաչինի միջանցքով տեղաշարժվող մարդկանց եւ մեքենաների թվաքանակի մասին: