Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հեռակա զրույց Արարատ Միրզոյանի հետ

Հեռակա զրույց Արարատ Միրզոյանի հետ

Մի քանի օր առաջ Ազգային Ժողովի նախագահի օգնականին նամակ էի ուղարկել՝ առաջարկելով «Կարմիր թել» շարքի համար հարցազրույց անցկացնել Արարատ Միրզոյանի հետ: Որեւէ պատասխան չստացա, իսկ երեկ հրապարակվեց Արարատ Միրզոյանի «Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա» հոդվածը:

Քանի որ հարցազրույց վերցնելու հնարավորություն չունեմ, կփորձեմ հեռակա զրույց վարել ԱԺ նախագահի հետ՝ անդրադառնալով նրա հոդվածի որոշ հատվածներին: Քանի որ պարոն Միրզոյանին ճանաչում եմ անձամբ, ինձ թույլ կտամ իրեն դու-ով դիմել:

Արարա՛տ, հոդվածդ սկսում ես այսպես.

«Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով: Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են եւ ոչ մեկ անգամ: Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում եւ ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում եւ անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները»:

Ինչո՞ւ այդ «ճշմարտություններից» որեւէ մեկը չներկայացնելով՝ գրում ես դրանց «տարրալուծման» մասին: Պատմաբան լինելով, հաստատ գիտես, որ պատմությունը հստակ օրինակներ է սիրում եւ հոդվածիդ ընթերցողին պետք է հնարավորություն տայիր ծանոթանալ գոնե մի քանիսի հետ:

Գրում ես, որ այս յոթ ամիսները փորձել ես օգտագործել «ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաեւ մեր երկրում եւ նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար»:

Նախ, կարծում եմ, որ դու եւ ձեր քաղաքական թիմը վերջին տասնամյակների իրադարձությունները պետք է հասկանայիք եւ վերլուծեիք մինչեւ իշխանության գալը կամ առնվազն՝ գալուց անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է «ինքնահայեցողությանը», ապա, իմ կարծիքով, ծանրագույն պարտություն կրած պետության թիվ երկրորդ պաշտոնյան պետք է իր ժամանակը այլ կերպ տնօրիներ: «Ինքնահայեցողությանդ» բնավ դեմ չեմ, բայց միգուցե կարելի էր չբարձրաձայնել այդ մասին:

Ընդհանուր առմամբ, տպավորություն ստացա, որ հոդվածիդ գլխավոր նպատակներից մեկը մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող՝ քո եւ ձեր քաղաքական թիմի առաջնորդի իրական կամ մտացածին տարաձայնությունների մասին լուրերը հերքելն էր: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչու ես քո հեղինակային հոդվածը առատորեն համեմում Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված թեզերով: Մասնավորապես, գրում ես.

«Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաեւ պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետեւանքով առաջացած անձնային, հասարակական եւ պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության: Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին եւ արտաքին ուժերի առնվազն առերեւույթ համակարգված գործողությունների հետեւանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ եւ պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլեւ ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետեւանքների»:

Եթե կան ներքին կամ արտաքին ուժերի համակարգված գործողությունների ապացույցներ, ներկայացրու դրանք հանրությանը: Եթե չկան, ապա ակնարկները («առնվազն առերեւույթ») տեղին չեն: Ինչ վերաբերում է «հոգեբանական տեռորին», ապա դրանով հատկապես վերջին օրերին զբաղված է ձեր քաղաքական ուժի առաջնորդը՝ պետության ղեկավարին անհարիր բառապաշարով եւ ընդդիմախոսներին ուղղված անթաքույց սպառնալիքներով:

Նկարագրում ես «արագ լուծումների» վտանգները, բայց չես խոսում այն մասին, որ դուք ոչ մի տեսակ լուծումներ չեք ապահովում: Մոտ երկու շաբաթ է անցել, ինչ ձեր քաղաքական ուժի ղեկավարը հանդես եկավ սահմանային լարվածության լիցքաթափման «պլանով», որին առ այսօր ոչ ոք չի արձագանքել՝ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ոչ էլ Ադրբեջանը:

Հոդվածիդ «Վերագործարկում» բաժնում գրում ես.

«Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը: Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ: Մեր ռազմավարական դաշնակցի, նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների եւ տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ողջ երկայնքով եւ Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը»:

«Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ»` ի՞նչ է սա նշանակում, Արարա՛տ: Միթե՞ վերջին պատերազմը ձեզ չսովորեցրեց, որ չի կարելի հանրային տիրույթում նման սիրողական եւ մակերեսային հայտարարություններ անել, որոնք երբեք անհետեւանք չեն մնում: Երբ այդպես վստահ գրում ես հրադադարի ռեժիմի «համատեղ» ապահովման մասին, ինչո՞ւ չես մատնանշում, թե դա ինչպես պետք է տեղի ունենա գործնականում: Չեմ հավատում, որ միջազգային անցուդարձին չես հետեւում եւ տեղյակ չես, թե ինչ ցածր կետում են գտնվում մեր ռազմավարական դաշնակցի եւ «հավաքական Արեւմուտքի» հարաբերությունները:

Սկսելով կարդալ հոդվածդ, հույս ունեի, որ փորձելու ես անկեղծ լինել: Ցավոք, հոդվածդ հիմնականում այն մասին է, թե ինչքան վատն են նախկինները, ինչպես են ամեն քայլափոխի փորձում «տորպեդահարել» ձեր բարի նպատակները: Ցավոք, հոդվածդ ընդամենը բարի ցանկությունների հավաքածու է՝ որեւէ ուղղությամբ կոնկրետ քայլեր չես մատնանշել:

Միգուցե կհամակերպվեի վերը թվարկածի հետ, եթե քո հոդվածում «ներողություն եմ խնդրում» արտահայտություն լիներ: Ընդ որում` ներողություն ոչ թե ձեր քաղաքական ուժի վարած քաղաքականության համար, որի հետեւանքով հայտնվեցինք համազգային աղետի առջեւ: Ներողություն էի ակնկալում քո այս գրառման համար, որը արել էիր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին.

«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի»։

Իմ պատկերացմամբ, նման գրառման հեղինակը նոյեմբերի 10-ից հետո պետք է ոչ միայն թողներ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը, այլեւ ընդմիշտ հեռանար քաղաքականությունից: Բայց դու անգամ ներողություն չխնդրեցիր: Ցավում եմ, որ յոթ ամիս տեւած «ինքնահայեցողության» ընթացքում չզգացիր դրա կարեւորությունը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Մի քանի օր առաջ Ազգային Ժողովի նախագահի օգնականին նամակ էի ուղարկել՝ առաջարկելով &laquo;Կարմիր թել&raquo; շարքի համար հարցազրույց անցկացնել Արարատ Միրզոյանի հետ: Որեւէ պատասխան չստացա, իսկ երեկ հրապարակվեց Արարատ Միրզոյանի &laquo;Ճեղքել հուսահատությունը. Ճանապարհ դեպի ապագա&raquo; հոդվածը:

Քանի որ հարցազրույց վերցնելու հնարավորություն չունեմ, կփորձեմ հեռակա զրույց վարել ԱԺ նախագահի հետ՝ անդրադառնալով նրա հոդվածի որոշ հատվածներին: Քանի որ պարոն Միրզոյանին ճանաչում եմ անձամբ, ինձ թույլ կտամ իրեն դու-ով դիմել:

Արարա՛տ, հոդվածդ սկսում ես այսպես.

&laquo;Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով: Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են եւ ոչ մեկ անգամ: Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում եւ ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում եւ անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները&raquo;:

Ինչո՞ւ այդ &laquo;ճշմարտություններից&raquo; որեւէ մեկը չներկայացնելով՝ գրում ես դրանց &laquo;տարրալուծման&raquo; մասին: Պատմաբան լինելով, հաստատ գիտես, որ պատմությունը հստակ օրինակներ է սիրում եւ հոդվածիդ ընթերցողին պետք է հնարավորություն տայիր ծանոթանալ գոնե մի քանիսի հետ:

Գրում ես, որ այս յոթ ամիսները փորձել ես օգտագործել &laquo;ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաեւ մեր երկրում եւ նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար&raquo;:

Նախ, կարծում եմ, որ դու եւ ձեր քաղաքական թիմը վերջին տասնամյակների իրադարձությունները պետք է հասկանայիք եւ վերլուծեիք մինչեւ իշխանության գալը կամ առնվազն՝ գալուց անմիջապես հետո:

Ինչ վերաբերում է &laquo;ինքնահայեցողությանը&raquo;, ապա, իմ կարծիքով, ծանրագույն պարտություն կրած պետության թիվ երկրորդ պաշտոնյան պետք է իր ժամանակը այլ կերպ տնօրիներ: &laquo;Ինքնահայեցողությանդ&raquo; բնավ դեմ չեմ, բայց միգուցե կարելի էր չբարձրաձայնել այդ մասին:

Ընդհանուր առմամբ, տպավորություն ստացա, որ հոդվածիդ գլխավոր նպատակներից մեկը մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող՝ քո եւ ձեր քաղաքական թիմի առաջնորդի իրական կամ մտացածին տարաձայնությունների մասին լուրերը հերքելն էր: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչու ես քո հեղինակային հոդվածը առատորեն համեմում Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված թեզերով: Մասնավորապես, գրում ես.

&laquo;Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաեւ պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետեւանքով առաջացած անձնային, հասարակական եւ պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության: Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին եւ արտաքին ուժերի առնվազն առերեւույթ համակարգված գործողությունների հետեւանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ եւ պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլեւ ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետեւանքների&raquo;:

Եթե կան ներքին կամ արտաքին ուժերի համակարգված գործողությունների ապացույցներ, ներկայացրու դրանք հանրությանը: Եթե չկան, ապա ակնարկները (&laquo;առնվազն առերեւույթ&raquo;) տեղին չեն: Ինչ վերաբերում է &laquo;հոգեբանական տեռորին&raquo;, ապա դրանով հատկապես վերջին օրերին զբաղված է ձեր քաղաքական ուժի առաջնորդը՝ պետության ղեկավարին անհարիր բառապաշարով եւ ընդդիմախոսներին ուղղված անթաքույց սպառնալիքներով:

Նկարագրում ես &laquo;արագ լուծումների&raquo; վտանգները, բայց չես խոսում այն մասին, որ դուք ոչ մի տեսակ լուծումներ չեք ապահովում: Մոտ երկու շաբաթ է անցել, ինչ ձեր քաղաքական ուժի ղեկավարը հանդես եկավ սահմանային լարվածության լիցքաթափման &laquo;պլանով&raquo;, որին առ այսօր ոչ ոք չի արձագանքել՝ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ոչ էլ Ադրբեջանը:

Հոդվածիդ &laquo;Վերագործարկում&raquo; բաժնում գրում ես.

&laquo;Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը: Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ: Մեր ռազմավարական դաշնակցի, նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների եւ տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ողջ երկայնքով եւ Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը&raquo;:

&laquo;Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ&raquo;` ի՞նչ է սա նշանակում, Արարա՛տ: Միթե՞ վերջին պատերազմը ձեզ չսովորեցրեց, որ չի կարելի հանրային տիրույթում նման սիրողական եւ մակերեսային հայտարարություններ անել, որոնք երբեք անհետեւանք չեն մնում: Երբ այդպես վստահ գրում ես հրադադարի ռեժիմի &laquo;համատեղ&raquo; ապահովման մասին, ինչո՞ւ չես մատնանշում, թե դա ինչպես պետք է տեղի ունենա գործնականում: Չեմ հավատում, որ միջազգային անցուդարձին չես հետեւում եւ տեղյակ չես, թե ինչ ցածր կետում են գտնվում մեր ռազմավարական դաշնակցի եւ &laquo;հավաքական Արեւմուտքի&raquo; հարաբերությունները:

Սկսելով կարդալ հոդվածդ, հույս ունեի, որ փորձելու ես անկեղծ լինել: Ցավոք, հոդվածդ հիմնականում այն մասին է, թե ինչքան վատն են նախկինները, ինչպես են ամեն քայլափոխի փորձում &laquo;տորպեդահարել&raquo; ձեր բարի նպատակները: Ցավոք, հոդվածդ ընդամենը բարի ցանկությունների հավաքածու է՝ որեւէ ուղղությամբ կոնկրետ քայլեր չես մատնանշել:

Միգուցե կհամակերպվեի վերը թվարկածի հետ, եթե քո հոդվածում &laquo;ներողություն եմ խնդրում&raquo; արտահայտություն լիներ: Ընդ որում` ներողություն ոչ թե ձեր քաղաքական ուժի վարած քաղաքականության համար, որի հետեւանքով հայտնվեցինք համազգային աղետի առջեւ: Ներողություն էի ակնկալում քո այս գրառման համար, որը արել էիր 2020 թվականի սեպտեմբերի 29-ին.

&laquo;Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի&raquo;։

Իմ պատկերացմամբ, նման գրառման հեղինակը նոյեմբերի 10-ից հետո պետք է ոչ միայն թողներ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը, այլեւ ընդմիշտ հեռանար քաղաքականությունից: Բայց դու անգամ ներողություն չխնդրեցիր: Ցավում եմ, որ յոթ ամիս տեւած &laquo;ինքնահայեցողության&raquo; ընթացքում չզգացիր դրա կարեւորությունը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Более 39 млн рублей направлено на летний отдых и оздоровление детей-сирот в Архангельской области



VIP

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона



Game News

To create its cast of Baldur's Gate 3 companions, Larian came up with 'hundreds and hundreds' of character concepts: 'It was a huge, huge list'



Москва

Токсичный бизнес: за медицинской помощью с симптомами отравления в Москве обратилось более 120 человек



News Every Day

McDonald's Grimace showed Mets fans what happens when something goes right this season



Настроение

ONLY TODAY! COMPLETE BUNDLE WITH LIDIA ONLY $69



Москва

Заселение реновационного дома в Лосиноостровском начнется в августе текущего года



Сергей Брановицкий

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.



Москва

Ф-16? Какие Ф-16? Цугцванг турецкого "султана". Хитрец Эрдоган обхитрил себя. Поссорился с Москвой, но с Ф-16 США всё равно его кинули.



WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Россия

Социальные и ESG-проекты ГПМ Радио названы лучшими в России



Симферополь

Выставка-посвящение «Первая дама советской скульптуры»



Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.



Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве



Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

«Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

Белоусов радует новой сенсацией! Возобновляется дело спутницы Сердюкова, которая сделала себе миллиарды на продаже госимущества

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net