ՌԴ բազայում «Բաց դռների օր» է անցկացվել
Սպաներն ու զինվորները երեխաներին ծանոթացրել են ռազմաբազայի պաշտպանությանը ծառայող ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ հրաձգային զենքերի տեսակների հետ: Երեխաները ծանոթացել են նաեւ զինծառայողների դաշտային կենցաղի, ժամանակակից զինվորների հագուստի ու հանդերձանքի հետ:
Ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել է «Նավիգատոր-2» հետախուզական համալիրի «Գրանատ» եւ «Զաստավա» անօդաչու սարքերի թռիչքն ու վայրեջքը «Կախմուդ» բարձրլեռնային զորավարժարանում:
Տեսական մասից բացի, դպրոցականները հնարավորություն են ունեցել կրակելու Կալաշնիկովի ավտոմատից եւ մասնակցելու ռազմականացված էստաֆետին՝ Գյումրիի եւ Երեւանի ռուսական դպրոցների միջեւ:
Տոնական միջոցառումներն ավարտվել են հրաձգային բոլոր զինատեսակներից ցուցադրական հրաձգությամբ, դաշտային ակումբում ռազմապատմական ֆիլմերի ցուցադրությամբ եւ զինվորական շիլայի համտեսմամբ: