Քննարկվել են հայ-ռուսական զորախմբերի միասնական գործողությունները
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաեւ Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։
Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի եւ բանակցությունների անցկացման վերաբերյալ։