Էրդողան. Պատերազմը սկսվեց Հայաստանի սադրանքի պատճառով
![Էրդողան. Պատերազմը սկսվեց Հայաստանի սադրանքի պատճառով](https://mediamax.am/datas/znews/thumb_/2021/03/1616585960_1145058.jpg)
Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, Էրդողանն ասել է, որ «Հայաստանի կողմից երկար տարիներ Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիան ցավ էր պատճառում ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրք ժողովուրդներին»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 30 տարի շարունակ ոչինչ չէին ձեռնարկել՝ խնդիրն ավելի խճճելով: Միեւնույն ժամանակ, մեր եղբայրները Ադրբեջանում միշտ հանդես էին գալիս խնդիրը երկխոսության միջոցով կարգավորելու օգտին: Ի պատասխան Հայաստանը շարունակում էր սադրանքներն ու հրետակոծությունները՝ բանակցային գործընթացը տանելով փակուղի», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասում լարվածության նոր փուլը հայկական կողմի հերթական սադրանքի հետեւանքն էր:
«Ի պատասխան՝ Թուրքիան Ադրբեջանին տրամադրեց բոլոր հնարավորությունները՝ աջակցելով եղբայրական ժողովրդին: Թուրքիայի աջակցության եւ ադրբեջանական բանակի հերոսության շնորհիվ վերջ տրվեց այս կեղտոտ օկուպացիային: Այս իրադարձությունները ամրապնդեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եղբայրությունը: Մենք կշարունակենք հետեւել Ղարաբաղի վերաբերյալ բոլոր համաձայնությունների կատարման ընթացքին», - ասել է Էրդողանը: