Հենրիխ Մխիթարյանի գոլը հերթական անգամ հաղթանակ է բերել «Բորուսիսային»
Պարտվելով 0:3 հաշվով՝ «Բորուսիսան» կարողացել է հավաքվել ու հաղթել: Դորտմունդցիների կազմում 2 անգամ աչքի է ընկել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ գոլի հեղինակ էլ դարձել է Սինձի Կագավան: Իսկ թիմի հաղթական գնդակը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 4:3:
Խաղից հետո «Բորուսիսայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ասել է, որ հանդիպման նման մեկնարկին հոգեբանորեն պատրաստ չեն եղել: «Ես վախեցած էի, թե ինչպես ենք մենք խաղի սկզբում գոլեր բաց թողնում: Բայց երկրորդ կեսում բնավորություն ցույց տվեցինք, ինչի համար ես ուրախ եմ: Մենք արժանի էինք այդ հաղթանակին»,- նշել է մարզիչը:
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 27-ին: