«Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարն է
«Շիրակը» սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Միկայի» դարպասը: «Գանձասար-Կապանն» էլ 3:0 հաշվով ուժեղ է եղել «Ուլիսից»:
Մյուս երկու հանդիպումներում գրանցել են ոչ ոքի արդյունքներ: «Բանանց» - «Ալաշկերտ» խաղն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ «Արարատ» - «Փյունիկը»՝ 1:1:
3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շիրակը» 9 միավորով, «Արարատը» 7 միավորով 2-րդն է, իսկ եռյակը եզրափակում է «Ալաշկերտը» (5 միավոր):