Անուշ Գրիգորյանը դուրս է եկել բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակիչ
Մրցաշարի մեկնարկը հաջող է ստացվել երիտասարդների Աշխարհի առաջնության հաղթող Անուշ Գրիգորյանի (51 կգ) համար:
Նա 3:0 հաշվով առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Եկատերինա Կարպի նկատմամբ ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այդ փուլում վաղը նրա մրցակիցն է լինելու Ալեխանդրա Վիգլասը (Հունգարիա):
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անի Հովսեփյանը (60 կգ), պարտություն է կրել ու դուրս մնացել հետագա պայքարից: