Պատանիների ԵԱ-ում հունահռոմեականները մեկ բրոնզե մեդալ են նվաճել
Հունահռոմեական ոճի հավաքականին հաջողվել է նվաճել ընդամենը մեկ մեդալ: Պատվոհարթակի երրորդ աստիճանին է կանգնել 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Ավելի վաղ ազատ ոճայինները Սուբոտիցայում նվաճել էին երկու ոսկե ու մեկ արծաթե մեդալ: Պատանիների Աշխարհի առաջնությունն էլ կայանալու է օգոստոսի 25-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայի Սարաեւո քաղաքում: