«Սպարտակը» շարունակում է հաղթարշավը Ռուսաստանի առաջնությունում
Այս խաղում էլ է աչքի ընկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա գոլային փոխանցում է կատարել:
«Սպարտակը» վաստակել է 10 միավոր ու զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
«Մենք արժանիորեն ենք հաղթանակ տարել: Ընտրել էինք 3 կենտրոնական պաշտպաններով ու 2 հարձակվողով սխեման: Պետք է խոստովանել, որ առաջին խաղակեսում «Սպարտակը» նման չէր իրեն, սակայն կարողացավ հաղթանակի հասնել»,- հանդիպումից հետո ասել է գլխավոր մարզիչ Դմիտրի Ալեյնիչեւը: