Պատանեկան ԵԱ-ում հայ ծանրորդներն արդեն 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ ունեն
Մինչեւ 15 տարեկանների պայքարում Արմեն Գրիգորյանը (56 կգ) երկամարտի 211 կգ-ով դարձել է հաղթող: Ռաֆիկ Հարությունյանն էլ կանգնել է պատվոհարթակի 2-րդ աստիճանին 204 կգ արդյունքով:
Իսկ Համլետ Մնացականյանը (50 կգ) ոսկե մեդալ է նվաճել մինչեւ 17 տարեկանների պայքարում: Երկամարտում նա հավաքել է 189 կգ: