Հայ ազատ ոճայինները սկսում են պայքարը պատանեկան ԵԱ-ում
Առաջինը ելույթ են ունենալու ազատ ոճայիններին: Այսօր հանդես են գալիս մինչեւ 42, 50, 58, 69 ու 85 կգ քաշայինները:
Հայաստանը այս քաշային կարգերում ներկայացնում են Ռազմիկ Պապիկյանը, Կարեն Զուրաբյանը, Արման Անդրեասյանը, Հովիկ Աղբալյանը եւ Մհեր Մարկոսյանը:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են նաեւ Արսեն Հարությունյանը (46 կգ), Վազգեն Թեւանյանը (54 կգ), Գեղամ Գալստյանը (63 կգ), Արեն Ասատրյանը (76 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (100 կգ):