Հոկտեմբերի 3-ին Երեւանում առաջին անգամ կիսամարաթոն կանցկացվի
Այն կրելու է ամենամյա բնույթ՝ խթանելու մարզաձեւի տարածումը, քարոզելու առողջ ապրելակերպ ու զարգացնելու սպորտային տուրիզմը Հայաստանում:
Միջոցառումը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից ու ներառելու է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք ու 12–15 տարեկան դպրոցականների 2,5 կմ վազք:
Կիսամարաթոնի մասնակցության հայտագրումը մեկնարկելու է օգոստոսի 10-ից:
Նախատեսվում է 2020 թվականին Երեւանում անցկացնել արդեն միջազգային մարաթոն: