Կանանց ԵԱ-ում Հայաստանը երկու ներկայացուցիչ է ունենալու
Հարություն Նազարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու երիտասարդների ԱԱ-ի հաղթող Անուշ Գրիգորյանն (51 կգ) ու Անի Հովսեփյանը (60 կգ): Առաջնության մեկնարկը տրվելու է օգոստոսի 16-ին:
Իսկ մինչ այդ իրենց ուժերը փորձարկելու են բռնցքամարտիկները: Օգոստոսի 5-16-ը Սոֆիայում կայանալիք ԵԱ-ին մասնակցելու են 10 մարզիկներ: Մինչեւ 49 կգ քաշային կարգում ելույթ է ունենալու Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ-ում՝ Կորյուն Սողոմոնյանը, 56 կգ-ում՝ Արամ Ավագյանը, 60 կգ-ում՝ Սամվել Բարսեղյանը:
ԵԱ են մեկնելու նաեւ Հովհաննես Բոչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը:
1- 6-րդ տեղերը գրաված բռնցքամարտիկներն իրավունք են ստանալու մասնակցել Աշխարհի առաջնությանը: