Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հայկական snkh ստուդիայի «թռչող» կինոթատրոնը՝ Մոսկվայի կենտրոնում

Հայկական snkh ստուդիայի «թռչող» կինոթատրոնը՝ Մոսկվայի կենտրոնում

Առաջին հնարավորության դեպքում, առաջին չվերթով Աշոտ ու Արմինե Սնխչյանները կմեկնեն Մոսկվա՝ իրենց նախագծած կինոթատրոնում ֆիլմ դիտելու։ Հուսով են՝ կհասցնեն սեփական աչքերով տեսնել կառույցը, որի նախագծումը մեծ արկածախնդրություն են համարում։ 

2012 թվականից ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանն իրականացնում է Garage Screen ծրագիրը՝ մոսկովյան հանդիսատեսին ներկայացնելով ռուսական ու արտասահմանյան կինոյի եւ անիմացիայի նմուշները։ 2016-ին սկսեցին ֆիլմերի բացօթյա դիտումները. սկզբում՝ թանգարանի տանիքին, հետո՝ փառատոնի համար ստեղծված ամառային կինոթատրոնում։

Այն ժամանակավոր կառույց է, գործում է մի քանի ամիս միայն։ Ամեն տարի «Գարաժ»-ը հայտարարում է կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ ու հաղթողին հնարավորություն տալիս իրականացնել իր նախագիծը։

Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղզստանից ստացված 136 հայտերից այս տարվա համար ժյուրին ընտրել էր հայկական snkh ճարտարապետական արվեստանոցի նախագիծը։ Համավարակի պատճառով մի քանի անգամ ամսաթիվը փոփոխելուց հետո՝ օգոստոսի 1-ին Գորկու անվան այգում տեղակայված կինոթատրոնը բացեց դռները։

Որ կինոթատրոնը լինելու է վրանային, snkh ստուդիայի թիմը որոշել էր առանց երկար քննարկումների։

«Եթե կա պատ, ուրեմն՝ կա հիմք։ Եթե կա հիմք, ուրեմն՝ հողին կպած, մնայուն մի բան է։ Իսկ մեզ համար շատ կարեւոր էր, որ հողի հետ կապ չունենա ու դա հստակ հասկացվի, որովհետեւ կառույցն այսօր այստեղ է, վաղը կարող է մի մետր կամ հազար կիլոմետր այն կողմ տեղափոխվել»,- ասում է snkh ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Արմինե Սնխչյանը:

«Մեր հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ ժամանակավոր ու քոչվոր ճարտարապետությունը գրեթե նույն բանն են։ Քոչվոր ճարտարապետությունը չի կարող պատ ունենալ։ Կինոթատրոնի այդ հսկայական շենքը պարփակված է բարակ մեմբրանով՝ շատ կայուն թաղանթով, որը դիմանում է քամուն, անձրեւին, արեւին, վերամշակվող է, բայց հիմնական կոնստրուկցիա չէ: Ամբողջովին հավաքովի է, մի դետալ չկա, որ հնարավոր չէ քանդել, տեղափոխել»,- բացատրում է snkh-ի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը:

Ինչ նպատակի է ծառայելու վրանատիպ տաղավարը, կարելի է կռահել՝ առանց ներս մտնելու: Նախագծի հեղինակները սա հատուկ են շեշտել՝ արտաքին լուծումներով:

«Մենք շատ էինք ցանկանում, որ հենց ճակատային հատվածում հստակ երեւար տաղավարի գործառույթը։ Այդ նպատակով դահլիճի կտրվածքը ցույց տվեցինք ճակատի վրա։ Ստացանք բազմաթիվ դահլիճներին բնորոշ թեք առաստաղ, որը տանում է դեպի էկրան, եւ ստացանք ներքեւից կտրած ամֆիթատրոն, ինչը հստակ ցույց է տալիս, որ դահլիճային տաղավար է։ Երբ դրսից տեսնում ես տանիքի թեքությունն ու ամֆիթատրոնի ուրվագիծը, ասոցիատիվ հասկանում ես, որ դահլիճ է, կինոթատրոն կամ թատրոն, բայց ոչ՝ ուրիշ բան»,-նշում է Արմինեն։

Թեեւ snkh ստուդիան նախագիծն արել էր 2019-ին՝ նախքան COVID-19-ի ի հայտ գալը, բայց չորս մուտքով ու մեմբրանի շնորհիվ մշտապես օդափոխվող դահլիճը համավարակի պայմաններում շատ արդիական է:

Փակ սահմանների պատճառով Սնխչյանները չեն կարողացել մասնակցել շինարարության ընթացքին։ Ստիպված էին հեռավար հետեւել աշխատանքին՝ բազմաթիվ տեսակոնֆերանսների, զանգերի միջոցով։

Աշոտն ասում է՝ մինչեւ հիմա նայում է լուսանկարներն ու չի հավատում, որ  նախագիծն իրականացել է։ Մինչդեռ մրցույթին մասնակցելիս մտածում էին՝ շանսերը քիչ են։

Ժյուրին 136 հայտից ընտրել էր 6-ը՝ հիմնվելով մասնակիցների պորտֆոլիոյի վրա։ Իսկ կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի նախագծերը 6 մասնակիցները ներկայացրել էին եզրափակիչ փուլում՝ ժյուրիի հետ առերես հանդիպմանը։

«Դա մեծ առավելություն էր, որովհետեւ, եթե այս նախագիծն անձամբ չներկայացնեինք, գուցե ընթեռնելի չլիներ, գաղափարը միանգամից չհասկացվեր։ Նախագծի պաշտպանությունն էլ շատ լավ անցավ. Արմինեի հետ ուրախ-զվարթ դուրս եկանք, տեսնենք՝ մյուս ճարտարապետները տխուր, ամպոտ դեմքերով պտտվում են։ Հարցնում ենք՝ ի՞նչ է եղել։ Ասում են՝ շատ ծանր անցավ, շատ քննադատեցին։ Հասկացանք, որ մեր նախագիծը լավ են ընդունել։

Շատ էին հավանել մեմբրանի գաղափարը, որ կառուցվածքը դրսից ամբողջությամբ երեւում է, որ թրենդային չէ, այս պահի միտումներին չի ենթարկվում, այլ օբյեկտիվ նախագիծ է»,- պատմում է Աշոտը:

«Ինձ թվում է՝ մեր նախագծի ամենալավ կողմն այն է, որ շատ անկեղծ է,-ավելացնում է Արմինեն։ -Մենք ունենք կառույց, որը պահում է անհրաժեշտ ծանրությունը, որի կառուցվածքը երեւում է, մենք չունենք պատ, ունենք թաղանթ, որն ընդամենը պաշտպանում է անձրեւից ու արեւից, որովհետեւ ժամանակավոր է։ Եվ մեզ դրա համար ուրիշ բան պետք չէր»:

«Գարաժ» թանգարանի տնօրենը մի հարցազրույցում նշել էր, որ snkh ստուդիայի առաջարկած գաղափարը ոչ ստանդարտ էր, եւ հենց այդպիսի յուրօրինակ լուծումների համար էլ իրենք կազմակերպում են մրցույթը: Ժյուրիի անդամներից մեկն էլ ասել էր, որ snkh-ի՝ հիմնովին տարբերվող նախագիծը նոր էջ է բացում թանգարանի՝ ամառային կինոթատրոնների պատմության մեջ:

snkh ստուդիայի նախագծով Մոսկվայում բացված կինոթատրոնի մասին Հայաստանում գրեթե չխոսվեց: Ճարտարապետ ամուսիններն ասում են՝ լայն արձագանք չէին ակնկալում. Հայաստանում մասնագիտական հարթակներ չկան: Փոխարենը՝ ընկերների ու գործընկերների կարծիքներից են շատ ոգեւորվել:

Այս հաղթանակը մեծ ձեռքբերում է, նոր հնարավորություն, բայց առաջին հերթին այն վստահություն է ներշնչում, որ ցանկության դեպքում անհավանական թվացող գաղափարն էլ կարելի է իրականացնել:

«Այս նախագիծը մեր կողմից մեծ արկածախնդրություն էր։ Մենք արեցինք մի բան, որը ոչ թե չէինք արել, այլ նույնիսկ չէինք տեսել։ Ունեինք շատ տեսական գիտելիքներ, թե ինչպես են աշխատում նմանատիպ մեծաթռիչք կոնստրուկցիաները, գիտեինք ֆիզիկայի օրենքները, եւ միայն այդ բազային գիտելիքներով կարողացանք դա անել, իհարկե՝ ինժեներների օգնությամբ: Կարեւորը վստահությունն է, որ եթե անես, կլինի։ Մենք տեսականորեն հասկանում էինք, որ կարելի է իրականացնել այս նախագիծը, բայց չգիտեինք՝ ինչպես: Դա էլ իմացանք»,-ասում է Աշոտը։

snkh ստուդիայի նախագծած տաղավարը Արվեստի հրապարակում կմնա մինչեւ հոկտեմբերի վերջ: Garage Screen ծրագրի ավարտից հետո այն կքանդվի:

Լուսինե Ղարիբյան

Առաջին հնարավորության դեպքում, առաջին չվերթով Աշոտ ու Արմինե Սնխչյանները կմեկնեն Մոսկվա՝ իրենց նախագծած կինոթատրոնում ֆիլմ դիտելու։ Հուսով են՝ կհասցնեն սեփական աչքերով տեսնել կառույցը, որի նախագծումը մեծ արկածախնդրություն են համարում։&nbsp;

2012 թվականից ժամանակակից արվեստի &laquo;Գարաժ&raquo; թանգարանն իրականացնում է Garage Screen ծրագիրը՝ մոսկովյան հանդիսատեսին ներկայացնելով ռուսական ու արտասահմանյան կինոյի եւ անիմացիայի նմուշները։ 2016-ին սկսեցին ֆիլմերի բացօթյա դիտումները. սկզբում՝ թանգարանի տանիքին, հետո՝ փառատոնի համար ստեղծված ամառային կինոթատրոնում։

Այն ժամանակավոր կառույց է, գործում է մի քանի ամիս միայն։ Ամեն տարի &laquo;Գարաժ&raquo;-ը հայտարարում է կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ ու հաղթողին հնարավորություն տալիս իրականացնել իր նախագիծը։

Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղզստանից ստացված 136 հայտերից այս տարվա համար ժյուրին ընտրել էր հայկական snkh ճարտարապետական արվեստանոցի նախագիծը։ Համավարակի պատճառով մի քանի անգամ ամսաթիվը փոփոխելուց հետո՝ օգոստոսի 1-ին Գորկու անվան այգում տեղակայված կինոթատրոնը բացեց դռները։

Որ կինոթատրոնը լինելու է վրանային, snkh ստուդիայի թիմը որոշել էր առանց երկար քննարկումների։

&laquo;Եթե կա պատ, ուրեմն՝ կա հիմք։ Եթե կա հիմք, ուրեմն՝ հողին կպած, մնայուն մի բան է։ Իսկ մեզ համար շատ կարեւոր էր, որ հողի հետ կապ չունենա ու դա հստակ հասկացվի, որովհետեւ կառույցն այսօր այստեղ է, վաղը կարող է մի մետր կամ հազար կիլոմետր այն կողմ տեղափոխվել&raquo;,- ասում է snkh ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Արմինե Սնխչյանը:

&laquo;Մեր հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ ժամանակավոր ու քոչվոր ճարտարապետությունը գրեթե նույն բանն են։ Քոչվոր ճարտարապետությունը չի կարող պատ ունենալ։ Կինոթատրոնի այդ հսկայական շենքը պարփակված է բարակ մեմբրանով՝ շատ կայուն թաղանթով, որը դիմանում է քամուն, անձրեւին, արեւին, վերամշակվող է, բայց հիմնական կոնստրուկցիա չէ: Ամբողջովին հավաքովի է, մի դետալ չկա, որ հնարավոր չէ քանդել, տեղափոխել&raquo;,- բացատրում է snkh-ի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը:

Ինչ նպատակի է ծառայելու վրանատիպ տաղավարը, կարելի է կռահել՝ առանց ներս մտնելու: Նախագծի հեղինակները սա հատուկ են շեշտել՝ արտաքին լուծումներով:

&laquo;Մենք շատ էինք ցանկանում, որ հենց ճակատային հատվածում հստակ երեւար տաղավարի գործառույթը։ Այդ նպատակով դահլիճի կտրվածքը ցույց տվեցինք ճակատի վրա։ Ստացանք բազմաթիվ դահլիճներին բնորոշ թեք առաստաղ, որը տանում է դեպի էկրան, եւ ստացանք ներքեւից կտրած ամֆիթատրոն, ինչը հստակ ցույց է տալիս, որ դահլիճային տաղավար է։ Երբ դրսից տեսնում ես տանիքի թեքությունն ու ամֆիթատրոնի ուրվագիծը, ասոցիատիվ հասկանում ես, որ դահլիճ է, կինոթատրոն կամ թատրոն, բայց ոչ՝ ուրիշ բան&raquo;,-նշում է Արմինեն։

Թեեւ snkh ստուդիան նախագիծն արել էր 2019-ին՝ նախքան COVID-19-ի ի հայտ գալը, բայց չորս մուտքով ու մեմբրանի շնորհիվ մշտապես օդափոխվող դահլիճը համավարակի պայմաններում շատ արդիական է:

Փակ սահմանների պատճառով Սնխչյանները չեն կարողացել մասնակցել շինարարության ընթացքին։ Ստիպված էին հեռավար հետեւել աշխատանքին՝ բազմաթիվ տեսակոնֆերանսների, զանգերի միջոցով։

Աշոտն ասում է՝ մինչեւ հիմա նայում է լուսանկարներն ու չի հավատում, որ&nbsp; նախագիծն իրականացել է։ Մինչդեռ մրցույթին մասնակցելիս մտածում էին՝ շանսերը քիչ են։

Ժյուրին 136 հայտից ընտրել էր 6-ը՝ հիմնվելով մասնակիցների պորտֆոլիոյի վրա։ Իսկ կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի նախագծերը 6 մասնակիցները ներկայացրել էին եզրափակիչ փուլում՝ ժյուրիի հետ առերես հանդիպմանը։

&laquo;Դա մեծ առավելություն էր, որովհետեւ, եթե այս նախագիծն անձամբ չներկայացնեինք, գուցե ընթեռնելի չլիներ, գաղափարը միանգամից չհասկացվեր։ Նախագծի պաշտպանությունն էլ շատ լավ անցավ. Արմինեի հետ ուրախ-զվարթ դուրս եկանք, տեսնենք՝ մյուս ճարտարապետները տխուր, ամպոտ դեմքերով պտտվում են։ Հարցնում ենք՝ ի՞նչ է եղել։ Ասում են՝ շատ ծանր անցավ, շատ քննադատեցին։ Հասկացանք, որ մեր նախագիծը լավ են ընդունել։

Շատ էին հավանել մեմբրանի գաղափարը, որ կառուցվածքը դրսից ամբողջությամբ երեւում է, որ թրենդային չէ, այս պահի միտումներին չի ենթարկվում, այլ օբյեկտիվ նախագիծ է&raquo;,- պատմում է Աշոտը:

&laquo;Ինձ թվում է՝ մեր նախագծի ամենալավ կողմն այն է, որ շատ անկեղծ է,-ավելացնում է Արմինեն։ -Մենք ունենք կառույց, որը պահում է անհրաժեշտ ծանրությունը, որի կառուցվածքը երեւում է, մենք չունենք պատ, ունենք թաղանթ, որն ընդամենը պաշտպանում է անձրեւից ու արեւից, որովհետեւ ժամանակավոր է։ Եվ մեզ դրա համար ուրիշ բան պետք չէր&raquo;:

&laquo;Գարաժ&raquo; թանգարանի տնօրենը մի հարցազրույցում նշել էր, որ snkh ստուդիայի առաջարկած գաղափարը ոչ ստանդարտ էր, եւ հենց այդպիսի յուրօրինակ լուծումների համար էլ իրենք կազմակերպում են մրցույթը: Ժյուրիի անդամներից մեկն էլ ասել էր, որ snkh-ի՝ հիմնովին տարբերվող նախագիծը նոր էջ է բացում թանգարանի՝ ամառային կինոթատրոնների պատմության մեջ:

snkh ստուդիայի նախագծով Մոսկվայում բացված կինոթատրոնի մասին Հայաստանում գրեթե չխոսվեց: Ճարտարապետ ամուսիններն ասում են՝ լայն արձագանք չէին ակնկալում. Հայաստանում մասնագիտական հարթակներ չկան: Փոխարենը՝ ընկերների ու գործընկերների կարծիքներից են շատ ոգեւորվել:

Այս հաղթանակը մեծ ձեռքբերում է, նոր հնարավորություն, բայց առաջին հերթին այն վստահություն է ներշնչում, որ ցանկության դեպքում անհավանական թվացող գաղափարն էլ կարելի է իրականացնել:

&laquo;Այս նախագիծը մեր կողմից մեծ արկածախնդրություն էր։ Մենք արեցինք մի բան, որը ոչ թե չէինք արել, այլ նույնիսկ չէինք տեսել։ Ունեինք շատ տեսական գիտելիքներ, թե ինչպես են աշխատում նմանատիպ մեծաթռիչք կոնստրուկցիաները, գիտեինք ֆիզիկայի օրենքները, եւ միայն այդ բազային գիտելիքներով կարողացանք դա անել, իհարկե՝ ինժեներների օգնությամբ: Կարեւորը վստահությունն է, որ եթե անես, կլինի։ Մենք տեսականորեն հասկանում էինք, որ կարելի է իրականացնել այս նախագիծը, բայց չգիտեինք՝ ինչպես: Դա էլ իմացանք&raquo;,-ասում է Աշոտը։

snkh ստուդիայի նախագծած տաղավարը Արվեստի հրապարակում կմնա մինչեւ հոկտեմբերի վերջ: Garage Screen ծրագրի ավարտից հետո այն կքանդվի:

Լուսինե Ղարիբյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Express: АПЛ «Архангельск» представляет большую угрозу инфраструктуре НАТО



Жизнь

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

Владимир Путин, Дмитрий Медведев, Анатолий Голод: ПРИЗНАНИЕ НАТО НАДО ПРИМЕНЯТЬ!



Game News

Создатели Warframe упомянули Android-версию в интервью TouchArcade



Москва

В Дубне сотрудники Росгвардии помогли утиному семейству перейти оживленную трассу



News Every Day

'Hum bhi insaan hain': Pakistan allrounder Imad urges calm



Происшествия

Женщина провалилась в яму в центре Саратова. Начата проверка



Москва

Пловец Колесников заявил, что условия участия в Олимпиаде являются ненормальными



Александр Розенбаум

Александр Розенбаум поздравил коллектив областного онкодиспансера с Днем медицинского работника



Москва

Пловец Колесников заявил, что условия участия в Олимпиаде являются ненормальными



WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе



Москва

Кинопродюсер.



Metallica

Группа Metallica даст виртуальный концерт в Fortnite 22 июня



Симферополь

В Симферополе пройдёт спектакль-акция «Подаренная жизнь»



Москва

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ



Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



Москва

Звезды оперной сцены представят I Международный фестиваль «Мир классического романса»!



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Evanescence

Сооснователь Evanescence гитарист Бен Муди выпустил ремикс их трека Haunted



Москва

На сольном концерте 71-летней Понаровской в Москве зрители не сдержали слез

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net