Նախագահը հիշեցրել է փոքր երկրների ակումբ հիմնելու գաղափարի մասին
«Եթե գերտերությունները կարող են ազդեցություն ունենալ այս աշխարհում, ապա ինչու՞ նույնը չեն կարող անել փոքր երկրները։ Վերջերս իմ այս գաղափարի մասին խոսել եմ փոքր, բայց հաջողակ երկրների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Սինգապուրի վարչապետի, Կատարի էմիրի, ԱՄԷ-ի առաջնորդի, Իսրայելի նախագահի։ Այս բոլոր երկրներում կարելի է նկատել տեխնոլոգիաների եւ նոր մտածողության կարեւորությունը», - ասել է Արմեն Սարգսյանը՝ տեսակապի միջոցով մասնակցելով «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին:
«Սա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման ակումբ չէ։ Սա ակումբ է, որտեղ մենք կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ եւ համախմբվել միմյանցից սովորելու համար։ Մենք պետք է համախմբվենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ գործելու համար, այլ՝ հանուն այս մոլորակի։ Ակումբը նպատակ չունի փոխարինել կամ այլընտրանք լինել որեւէ միջազգային կազմակերպության։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը եւ օգնել միմյանց։ Եթե մենք մտածենք որեւէ կազմակերպության փոխարինելու մասին, մեր գաղափարը կձախողվի։ Մենք պետք է աջակցենք արդեն իսկ գործող կազմակերպություններին», - ասել է Արմեն Սարգսյանը:
Մեդիամաքսը նշում է, որ փոքր երկրների ակումբ ստեղծելու մասին նախագահը խոսել էր 2020թ. հունվարին՝ Ցյուրիխում, ինչպես նաեւ փետրվարին՝ Մեդիամաքսին եւ «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: