Հայաստանը կմասնակցի Հատուկ օլիմպիականների աշխարհի խաղերին
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մտավոր սահմանափակումներով թվով 5 մարզիկներ Հայաստանը ներկայացնելու են երեք մարզաձեւերում՝ աթլետիկա, լող եւ սեղանի թենիս:
Լողում հայտավորված են Նոնա Արոյանն ու Տիգրան Գեւորգյանը, աթլետիկայում՝ Սուրեն Բալասանյանը, իսկ սեղանի թենիսում՝ Ակսել Իսրայելյանն ու Արինա Պողոսյանը:
Հատուկ օլիմպիականների աշխարհի խաղերին, որը տեւելու է մինչեւ օգոստոսի 2-ը, մասնակցելու են 177 երկրների մոտավորապես 7000 խնդիրներ ունեցող մարզիկներ: