Հայաստանի 24-րդ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 1-ին
Առաջնությունը բաղկացած է լինելու 4 շրջաններից, իսկ միմյանց հետ մրցելու են 8 թիմեր՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը», «Միկան», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» եւ «Արարատը»:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, օգոստոսի 1-ին տեղի են ունենալու «Բանանց»- «Միկա» եւ «Փյունիկ»- «Ալաշկերտ» հանդիպումները, իսկ մեկ օր անց՝ «Արարատ»- «Ուլիս» եւ «Շիրակ»- «Գանձասար-Կապան»: