Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Արմինե Կարապետյան. Կյանքի հոտը COVID-19-ից առաջ ու հետո

Արմինե Կարապետյան. Կյանքի հոտը COVID-19-ից առաջ ու հետո

37 տարեկան Արմինե Կարապետյանն ու որդին՝ 12 տարեկան Կարուշ Կարապետյանը կորոնավիրուսի արդեն նախկին վարակակիրներ են: Մի քանի օր է վերադարձել են տուն՝ ավելի քան մեկ ամիս տեւած բուժումից ու մեկուսացումից հետո: Արմինեն մասնագիտությամբ մանկավարժ է, դասավանդում է քաղպաշտպանություն, արտակարգ իրավիճակներ, նախնական զինվորական պատրաստություն առարկաներ: Բուժմանը զուգահեռ հեռավար դասավանդել է, Կարուշն էլ առցանց դասերից անգամ մեկ օր չի բացակայել:

Ինչո՞ւ թաքնվել

Արմինեն համաձայնում է, որ հոդվածում հրապարակվի ոչ միայն իր, այլեւ որդու անուն-ազգանունը, լուսանկար տրամադրելուն էլ դեմ չէ.

«Ես հարցազրույց ու լուսանկար տրամադրելու մեջ խնդիր չեմ տեսնում: Հաճախ եմ նկատում, որ մարդիկ թաքցնում են փաստը, որ վարակվել կամ վարակված են կորոնավիրուսով: Նրանք վախենում են մյուս մարդկանց վերաբերմունքից: Ինքս հաճախ եմ նկատում, երբ ասում եմ, որ ունեցել եմ տվյալ հիվանդությունն ու արդեն ապաքինվել եմ, մարդիկ սարսափած նայում են, որոշ մարդիկ էլ ուղղակի չեն ուզում շփվել»:

Արմինեն այն կարծիքին է, որ հենց սա է մարդկանց հիվանդությունը թաքցնելու, վարակված լինելու, բայց բժշկի չդիմելու պատճառը:

«Մարդկանցից շատերը թերագնահատում են այս հիվանդության ռիսկերը եւ փաստը, որ բժշկի չդիմելով կամ թաքցնելով հիվանդությունը, ռիսկի են ենթարկում մյուսներին: Ես նման խնդիր չունեմ: Աշխատավայրում էլ, ընկերներն ու բարեկամներն էլ ի սկզբանե տեղյակ են եղել», - ասում է Արմինեն:

Վարակվել էի մեր հյուրերից

«Ապրիլի 29-ին հյուրեր ունեինք: Նրանց գնալուց երկու օր անց ինքնազգացողությունս վատացավ: Ուժեղ ցավ էի զգում մարմնիս այն հատվածում, որտեղ նախկինում էլ առողջական խնդիրներ էին ծագել: Շատ ուժեղ ցավ էր ու նման չէր երբեւէ զգացած որեւէ ցավի: Ոնց որ դանակով քերեին:

Ցավազրկող խմեցի ու հաջորդ առավոտյան արթնացա սարսափելի ուժեղ գլխացավով ու բարձր ջերմությամբ: Չէի կարողանում ոտքերս շարժել, ոչ մի կերպ չէի կարողանում անկողնուց վեր կենալ», - պատմում է Արմինեն:

Այդ օրը պարզվել է, որ Արմինեի հյուրերից մեկը թեստ հանձնել եւ պատասխանը դրական է: Երկու օր Արմինեի ջերմությունը տատանվել է 37.1-ից 37.5, ջերմիջեցնողները չեն օգնել: Շուտով սկսվել է նաեւ ուժեղ հազ: Կարուշի մոտ որեւէ ախտանշան չի եղել:

«Հետո մեր հյուրերից երկրորդը թեստ հանձնեց, եւ պարզվեց, որ նրա պատասխանն էլ դրական է»:

Արմինեն հասկանում է, որ ռիսկի խմբում է: Չի ուշանում նաեւ հեռախոսազանգը, որով նրան տեղեկացնում են, որ կորոնավիրուսային թեստի երկու դրական պատասխան ունեցող հիվանդների հետ է շփվել: Արմինեին ու որդուն մեկուսացրել են «Փարիզ» հյուրանոցում:

Ամենադժվարը հոտառության կորուստն էր

«Արդեն մեկուսացման ընթացքում կորցրեցի համի եւ հոտի զգայարանները: Շատ ուժեղ հոտառություն ունեմ եւ հատկապես դրա կորուստն անտանելի էր: Հետո սկսեցի համ չզգալ: Կյանքը դարձավ անհամ եւ անհոտ՝ բառի բուն իմաստով: Սարսափելի էր: Ես հասկացա, որ կյանքը պետք է գնահատել այնպես, ինչպես որ կա, որ երջանկությունը կյանքի ամեն մանրուքի մեջ է, իսկ մեր հոտառությունը փոխում է կյանքի էությունը: 

Հասկացա, որ կյանքն ունի իր բուրմունքը, որը մենք չենք զգում ու չենք նկատում, մինչեւ այն պահը, երբ չենք դադարում զգալ այն: Հոտի զգայարանս մի քանի օր առաջ է վերականգնվել՝ հանկարծ սկսեցի զգալ, որ տապակած կարտոֆիլի հոտ է տուն լցվում: Չգիտեմ ում տանն էին պատրաստում, բայց շատ էի ուրախացել: Այդ հոտն ինձ կյանք վերադարձրեց»,- ժպտում է Արմինեն:

Չծանրացնելը կարեւոր է

Կարուշի մոտ հիվանդության որեւէ ախտանիշ չի եղել: Արմինեն ասում է, որ եթե թեստ հանձնած չլինեին, երբեւէ չէին էլ կասկածի, որ երեխան վարակվել է:

«Վստահ եմ, որ բազմաթիվ ծնողներ անգամ չեն էլ կասկածում, որ երեխաները վարակված են, որովհետեւ նրանց մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում: Ամեն դեպքում, հետագա բարդություններից խուսափելու համար, ծնողները թող հաճախ ջերմաչափեն երեխաներին, եւ եթե ջերմությունը տատանվի 37.1 ից 37.5, անպայման դիմեն թեստավորման»,- խորհուրդ է տալիս Արմինեն:

Ըստ նրա, հիվանդության ընթացքում առողջության վատթարացումից բացի առավել դժվար է մեկուսացված լինելը եւ չընկճվելը, չհուսահատվելը: 

«Երբ բժիշկները եկան ինձ ասելու, որ հիվանդ եմ, նրանց հետ նաեւ հոգեբան կար: Նրանք ասեցին՝ գիտե՞ք, ձեր թեստի պատասխանը դրական է, ես էլ պատասխանեցի՝ շատ բարի: Նրանք հարցրեցին, թե արդյո՞ք նորմալ եմ վերաբերվում, ես էլ պատասխանեցի.

-Այո: Ինչ է, ինքս ինձանի՞ց պետք է փախչեմ: Կբուժվեմ, կանցնի ու կյանքը կշարունակվի:

Երբ մարդիկ խոսում են կամ հիվանդանում են այս հիվանդությամբ, նրանք սկսում են սարսափելի բաներ պատկերացնել: Հիվանդությունը, այո, վտանգավոր է, ռիսկային, շատերի համար գուցե մահացու, բայց մարդիկ պետք է սովորեն եւ ընդունեն ապրել վիրուսի հետ: Գրիպով վարակվելու դեպքում մարդն ինքն իրենից չի փախչում, նույնն այս հիվանդության պարագայում է: Գուցե չկան լիարժեք կանխարգելող միջոցներ, անհայտ է հիվանդության ազդեցությունը հետագայում, բայց չպետք է ամեն ինչ էլ ավելի ծանրացնել:

Ամենադժվարը մեկուսացումն էր

Մեկուսացման ընթացքում Արմինեն դասավանդել է, Կարուշը մասնակցել առցանց դասերին: Ուսուցիչներին զգուշացրել են, որ վարակված են եւ մեկուսացված, եւ իրենց մոտ գրքեր ու տետրեր չկան, միայն էլեկտրոնային սարքեր են:

Երեկոները փորձել են այնպես կազմակերպել, որ չձանձրանան, հիվանդության մասին չմտածեն, ժամանակը ճիշտ տնօրինեն:

«Թե հիվանդանոցում, թե հյուրանոցներում, որտեղ բուժվում էինք, հիանում էինք բժիշկների աշխատանքով: Չեք պատկերացնի, թե ինչ ուշադիր էին: Կային երեխաներ, որ չէին դիմանում մեկուսացմանը, եւ կար մի բժիշկ, որն իր անձնական գումարով գունավոր մատիտներ ու ալբոմներ էր գնում ու բերում-բաժանում: Նա մոտենում, հերթով թակում էր բոլորի դռներն ու հարցնում, թե ով ինչի կարիք ունի, ինքը պատրաստ է բերել: Ես ալերգիկ եմ, եւ կային դեղեր, որ պետությունը չէր տրամադրում, եւ հենց բազմաթիվ բժիշկներ իրենց անձնական գումարով են այդ դեղերը գնել եւ բերել ինձ:

Հավատացեք, բուժաշխատողներն անմարդկային դաժան գրաֆիկով են աշխատում, նրանց օրը սկսվում էր ժամը վեցից եւ շատ հաճախ այդպես էլ չէր ավարտվում, որովհետեւ նրանք գիշերը քնելու ժամանակ ուղղակի չունեն: Ոչ միայն բուժվելու, այլ վերաբերմունքի համար նրանց երախտապարտ չլինելն ուղղակի անհնարին է»:

Լուսին Մկրտչյան 

37 տարեկան Արմինե Կարապետյանն ու որդին՝ 12 տարեկան Կարուշ Կարապետյանը կորոնավիրուսի արդեն նախկին վարակակիրներ են: Մի քանի օր է վերադարձել են տուն՝ ավելի քան մեկ ամիս տեւած բուժումից ու մեկուսացումից հետո: Արմինեն մասնագիտությամբ մանկավարժ է, դասավանդում է քաղպաշտպանություն, արտակարգ իրավիճակներ, նախնական զինվորական պատրաստություն առարկաներ: Բուժմանը զուգահեռ հեռավար դասավանդել է, Կարուշն էլ առցանց դասերից անգամ մեկ օր չի բացակայել:

Ինչո՞ւ թաքնվել

Արմինեն համաձայնում է, որ հոդվածում հրապարակվի ոչ միայն իր, այլեւ որդու անուն-ազգանունը, լուսանկար տրամադրելուն էլ դեմ չէ.

&laquo;Ես հարցազրույց ու լուսանկար տրամադրելու մեջ խնդիր չեմ տեսնում: Հաճախ եմ նկատում, որ մարդիկ թաքցնում են փաստը, որ վարակվել կամ վարակված են կորոնավիրուսով: Նրանք վախենում են մյուս մարդկանց վերաբերմունքից: Ինքս հաճախ եմ նկատում, երբ ասում եմ, որ ունեցել եմ տվյալ հիվանդությունն ու արդեն ապաքինվել եմ, մարդիկ սարսափած նայում են, որոշ մարդիկ էլ ուղղակի չեն ուզում շփվել&raquo;:

Արմինեն այն կարծիքին է, որ հենց սա է մարդկանց հիվանդությունը թաքցնելու, վարակված լինելու, բայց բժշկի չդիմելու պատճառը:

&laquo;Մարդկանցից շատերը թերագնահատում են այս հիվանդության ռիսկերը եւ փաստը, որ բժշկի չդիմելով կամ թաքցնելով հիվանդությունը, ռիսկի են ենթարկում մյուսներին: Ես նման խնդիր չունեմ: Աշխատավայրում էլ, ընկերներն ու բարեկամներն էլ ի սկզբանե տեղյակ են եղել&raquo;, - ասում է Արմինեն:

Վարակվել էի մեր հյուրերից

&laquo;Ապրիլի 29-ին հյուրեր ունեինք: Նրանց գնալուց երկու օր անց ինքնազգացողությունս վատացավ: Ուժեղ ցավ էի զգում մարմնիս այն հատվածում, որտեղ նախկինում էլ առողջական խնդիրներ էին ծագել: Շատ ուժեղ ցավ էր ու նման չէր երբեւէ զգացած որեւէ ցավի: Ոնց որ դանակով քերեին:

Ցավազրկող խմեցի ու հաջորդ առավոտյան արթնացա սարսափելի ուժեղ գլխացավով ու բարձր ջերմությամբ: Չէի կարողանում ոտքերս շարժել, ոչ մի կերպ չէի կարողանում անկողնուց վեր կենալ&raquo;, - պատմում է Արմինեն:

Այդ օրը պարզվել է, որ Արմինեի հյուրերից մեկը թեստ հանձնել եւ պատասխանը դրական է: Երկու օր Արմինեի ջերմությունը տատանվել է 37.1-ից 37.5, ջերմիջեցնողները չեն օգնել: Շուտով սկսվել է նաեւ ուժեղ հազ: Կարուշի մոտ որեւէ ախտանշան չի եղել:

&laquo;Հետո մեր հյուրերից երկրորդը թեստ հանձնեց, եւ պարզվեց, որ նրա պատասխանն էլ դրական է&raquo;:

Արմինեն հասկանում է, որ ռիսկի խմբում է: Չի ուշանում նաեւ հեռախոսազանգը, որով նրան տեղեկացնում են, որ կորոնավիրուսային թեստի երկու դրական պատասխան ունեցող հիվանդների հետ է շփվել: Արմինեին ու որդուն մեկուսացրել են &laquo;Փարիզ&raquo; հյուրանոցում:

Ամենադժվարը հոտառության կորուստն էր

&laquo;Արդեն մեկուսացման ընթացքում կորցրեցի համի եւ հոտի զգայարանները: Շատ ուժեղ հոտառություն ունեմ եւ հատկապես դրա կորուստն անտանելի էր: Հետո սկսեցի համ չզգալ: Կյանքը դարձավ անհամ եւ անհոտ՝ բառի բուն իմաստով: Սարսափելի էր: Ես հասկացա, որ կյանքը պետք է գնահատել այնպես, ինչպես որ կա, որ երջանկությունը կյանքի ամեն մանրուքի մեջ է, իսկ մեր հոտառությունը փոխում է կյանքի էությունը:&nbsp;

Հասկացա, որ կյանքն ունի իր բուրմունքը, որը մենք չենք զգում ու չենք նկատում, մինչեւ այն պահը, երբ չենք դադարում զգալ այն: Հոտի զգայարանս մի քանի օր առաջ է վերականգնվել՝ հանկարծ սկսեցի զգալ, որ տապակած կարտոֆիլի հոտ է տուն լցվում: Չգիտեմ ում տանն էին պատրաստում, բայց շատ էի ուրախացել: Այդ հոտն ինձ կյանք վերադարձրեց&raquo;,- ժպտում է Արմինեն:

Չծանրացնելը կարեւոր է

Կարուշի մոտ հիվանդության որեւէ ախտանիշ չի եղել: Արմինեն ասում է, որ եթե թեստ հանձնած չլինեին, երբեւէ չէին էլ կասկածի, որ երեխան վարակվել է:

&laquo;Վստահ եմ, որ բազմաթիվ ծնողներ անգամ չեն էլ կասկածում, որ երեխաները վարակված են, որովհետեւ նրանց մոտ հիվանդությունն առանց ախտանիշների է ընթանում: Ամեն դեպքում, հետագա բարդություններից խուսափելու համար, ծնողները թող հաճախ ջերմաչափեն երեխաներին, եւ եթե ջերմությունը տատանվի 37.1 ից 37.5, անպայման դիմեն թեստավորման&raquo;,- խորհուրդ է տալիս Արմինեն:

Ըստ նրա, հիվանդության ընթացքում առողջության վատթարացումից բացի առավել դժվար է մեկուսացված լինելը եւ չընկճվելը, չհուսահատվելը:&nbsp;

&laquo;Երբ բժիշկները եկան ինձ ասելու, որ հիվանդ եմ, նրանց հետ նաեւ հոգեբան կար: Նրանք ասեցին՝ գիտե՞ք, ձեր թեստի պատասխանը դրական է, ես էլ պատասխանեցի՝ շատ բարի: Նրանք հարցրեցին, թե արդյո՞ք նորմալ եմ վերաբերվում, ես էլ պատասխանեցի.

-Այո: Ինչ է, ինքս ինձանի՞ց պետք է փախչեմ: Կբուժվեմ, կանցնի ու կյանքը կշարունակվի:

Երբ մարդիկ խոսում են կամ հիվանդանում են այս հիվանդությամբ, նրանք սկսում են սարսափելի բաներ պատկերացնել: Հիվանդությունը, այո, վտանգավոր է, ռիսկային, շատերի համար գուցե մահացու, բայց մարդիկ պետք է սովորեն եւ ընդունեն ապրել վիրուսի հետ: Գրիպով վարակվելու դեպքում մարդն ինքն իրենից չի փախչում, նույնն այս հիվանդության պարագայում է: Գուցե չկան լիարժեք կանխարգելող միջոցներ, անհայտ է հիվանդության ազդեցությունը հետագայում, բայց չպետք է ամեն ինչ էլ ավելի ծանրացնել:

Ամենադժվարը մեկուսացումն էր

Մեկուսացման ընթացքում Արմինեն դասավանդել է, Կարուշը մասնակցել առցանց դասերին: Ուսուցիչներին զգուշացրել են, որ վարակված են եւ մեկուսացված, եւ իրենց մոտ գրքեր ու տետրեր չկան, միայն էլեկտրոնային սարքեր են:

Երեկոները փորձել են այնպես կազմակերպել, որ չձանձրանան, հիվանդության մասին չմտածեն, ժամանակը ճիշտ տնօրինեն:

&laquo;Թե հիվանդանոցում, թե հյուրանոցներում, որտեղ բուժվում էինք, հիանում էինք բժիշկների աշխատանքով: Չեք պատկերացնի, թե ինչ ուշադիր էին: Կային երեխաներ, որ չէին դիմանում մեկուսացմանը, եւ կար մի բժիշկ, որն իր անձնական գումարով գունավոր մատիտներ ու ալբոմներ էր գնում ու բերում-բաժանում: Նա մոտենում, հերթով թակում էր բոլորի դռներն ու հարցնում, թե ով ինչի կարիք ունի, ինքը պատրաստ է բերել: Ես ալերգիկ եմ, եւ կային դեղեր, որ պետությունը չէր տրամադրում, եւ հենց բազմաթիվ բժիշկներ իրենց անձնական գումարով են այդ դեղերը գնել եւ բերել ինձ:

Հավատացեք, բուժաշխատողներն անմարդկային դաժան գրաֆիկով են աշխատում, նրանց օրը սկսվում էր ժամը վեցից եւ շատ հաճախ այդպես էլ չէր ավարտվում, որովհետեւ նրանք գիշերը քնելու ժամանակ ուղղակի չունեն: Ոչ միայն բուժվելու, այլ վերաբերմունքի համար նրանց երախտապարտ չլինելն ուղղակի անհնարին է&raquo;:

Լուսին Մկրտչյան&nbsp;

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Архангельская область испытывает нехватку профессиональных химиков



Мода

Уход за кожей летом: мнение эксперта




Українські новини

Досвідчені садівники обирають великі технічні горщики для своїх рослин і квітів



Новости 24 часа

Семинар библиотекарей Ленинского округа прошел в Центральной библиотеке



Game News

В новом трейлере Indiana Jones and the Great Circle Индиана спускается на корабле с горы



Москва

В ОНК Москвы опровергли получение Тимуром Ивановым посылок с маркетплейса



News Every Day

Panthers take Game 1 of Stanley Cup Final as Sergei Bobrovsky shuts out Oilers



Настроение

Северные ночи...



Москва

Мужчину с запахом алкоголя не пустили в самолет в Оренбургской области



Анна Нетребко

Заметно похудевшую Нетребко запечатлели в Милане: «Шикарные ножки»



Москва

Подмосковное УФАС снова оштрафовало ООО «Любо» за нарушение закона о рекламе



ATP

Глава ATP вручил Яннику Синнеру награду первой ракетки мира



Москва

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала



Желдорреммаш

Уссурийский ЛРЗ подтвердил соответствие международным стандартам, применяемым на производстве железнодорожной промышленности



Симферополь

В районе Симферополя появится крупный жилой микрорайон - ЖК "Республика"



Москва

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала



Москва

Собянин рассказал, как переразметка позволяет улучшить движение на дорогах Москвы



Москва

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

РЭО назвал топ-3 регионов по количеству пунктов приема вторсырья





Путин в России и мире
Москва

Путин обратился с приветствием к участникам Спортивных игр стран БРИКС


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусский дипломат оценил непомерные претензии Пашиняна к Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Путин готовится отрезать Киев и прогнать Зеленского – американский полковник


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Высоцкий

Владимир Высоцкий и Кевин Спейси (1979)



Москва

Брокеры временно приостановили вывод валюты на фоне санкций США

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net