Փաշինյան. Իրավիճակը շարունակում է ահագնանալ
Նրա խոսքով՝ միակ խնդիրը շարունակում է մնալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակը.
«Համոզվածություն ունենք, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվերի նվազման, ընդհուպ՝ զրոյացման»:
«Այսօր կանգնած ենք հետեւյալ հանգրվանի առաջ՝ կամ կանոնները չպահպանելու փաստի բերումով գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ցնցումների, կամ միասին՝ կառավարություն, հասարակական հատված, քաղաքացիներ համագործակցելով՝ հսկողության տակ ենք առնում իրավիճակն ու շատ արագ արձանագրում արդյունքներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առողջապահության համակարգն իրենց առաջ անընդհատ այդ խնդիրը դնում է՝ օր առաջ գնալ համընդհանուր սահմանափակումների։
«Բայց պետք է հասկանալ, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չեն եւ կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել»:
Վարչապետի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է ապացուցեն, որ ի վիճակի են իրականացնել իրավիճակին համապատասխան խստագույն միջոցներ՝ կանոնները պարտադրելու համար: