Միջնորդները «ստեղծագործ եւ կառուցողական խթանի» հույս են հայտնել
Այդ մասին ասված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ապրիլի 21-ին կայացած տեսակոնֆերանսի արդյունքներով:
Հայտարարության մեջ ասվում է, որ այն «հսկայական մարտահրավերները, որոնց դիմակայում են բոլորը՝ անկախ քաղաքական սահմաններից, հիշեցնում են յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի մասին»:
Միջնորդները նաեւ կարևորել են հրադադարի խիստ պահպանությունը եւ սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալը եւ կողմերին կոչ են արել լարվածության հետագա նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Նրանք նաեւ նշել են, որ նախկինում համաձայնեցված մարդասիրական միջոցառումները հետաձգվել են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: