Ստեփան Սարգսյանի մրցաշարին մասնակցելու են 12 երկրների ըմբիշներ
Այս տարի մասնակցելու են 12 երկրների մարզիկներ: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած ըմբիշները ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պարգեւատրվեու են համապատասխանաբար հինգ հազար, երեք հազար եւ երկու հազար դոլարով:
Նա նաեւ արժեքավոր նվեր է նախատեսել մինչեւ 65 կգ քաշային կարգի հաղթողի համար, որում ժամանակին հանդես է եկել Ստեփան Սարգսյանը:
Այս մրցաշարը նախապատրաստական փուլ է սեպտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: