Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Զրույց դիզայնի, լարախաղացի աշխատանքի եւ աշխարհը գրավելու մասին

Զրույց դիզայնի, լարախաղացի աշխատանքի եւ աշխարհը գրավելու մասին

«Բեքբոն բրենդինգ» (Backbone Branding) ընկերությունը եւ «Էպիգրաֆ» գրախանութը սկսում են գրաֆիկական դիզայնի եռամսյա դասընթաց: 

Այս գաղափարը գծանկարիչ-դիզայներ, «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանի եւ «Բեքբոն»-ի ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանի՝ շուրջ 20 տարվա համագործակցության արդյունքն է: Այդ համագործակցությունը «Բեքբոն»-ին միջազգային ճանաչման ու մասնագիտական դաշտում կարեւոր հանգրվանի է հասցրել: 2019-ին Pentawards փաթեթավորման դիզայնի միջազգային մրցույթում «Բեքբոն»-ը ճանաչվել է «Տարվա լավագույն ընկերություն»:

Հիմա ցանկանում են սկսնակ ու արդեն աշխատող մասնագետների հետ կիսվել փորձով,  խոսել դիզայների աշխատանքի պատասխանատվության, նրա ձեռքում գտնվող «զենքի», խորքային գիտելիքների, օրիգինալ ու չկրկնվող արտադրանք ստեղծելու կարեւորության մասին: 

Հույս ունեն, որ դասընթացը կդառնա հարթակ «նույն լեզվով խոսող» մարդկանց համար, նոր գաղափարներ ու ծրագրեր կծնվեն, սերունդները կհամագործակցեն:

Դիզայնի մասնագիտական դաշտը հերկելու եւ խորը արմատներ գցելու մասին

Արամ Մեհրաբյան 

Ցանկացած գյուղատնտես գիտի՝ որպեսզի լավ բերք ունենա, վարելիս՝ գութանի խոփը պիտի խորը մտնի հողի մեջ։ Հողը մակերեսորեն քերելով, հերկման իմիտացիա ստեղծելով՝ արդյունք չես ստանա։ Տպավորություն կա, որ մեր ոլորտում խոփը շատ խորը չի մտնում։

Մեր նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կփորձենք պատասխանել այն հարցերին, որոնք հասցեատեր չունեն, տալ խորքային գիտելիք: Իհարկե, սա, մեղմ ասած, հակադրվում է մեր այսօրվա կյանքին, աշխարհընկալմանը, որովհետեւ մարդիկ աշխատում են ամեն ինչ ունենալ ready-made, պատրաստի մատուցմամբ։ Բայց դասընթացի մասնակիցներից շատ ջանք է պահանջվելու, անհատական աշխատանք։ 

Այս դասընթացը նաեւ հարթակ է մասնագիտական լեզվով խոսող մարդկանց համար։ Մենք մեր գիտելիքները լսարանին ցուցադրելու խնդիր չունենք։ Հնարավոր է՝ մասնակիցների հետ նաեւ հորիզոնական հարաբերություններ ձեւավորվեն։ Գուցե լինեն մարդիկ, որոնք կհամախմբվեն մի գաղափարի շուրջ, կծնվեն նոր ծրագրեր, կստեղծվեն ընկերություններ։

Փոքր խմբերով աշխատելու մոդելը հիմա զարգացման միտում ունի։ Մեծ կրթական համակարգերը կորցնում են ճկունությունը, ու այն բացը, որը չեն կարողանում լրացնել բուհերը, լրացնում են, պայմանական ասենք, արհեստանոցները։ Դրանք ավելի կենտրոնացած են ժամանակակից միտումների, տեխնոլոգիաների վրա, որովհետեւ մեր ոլորտը շատ արագ է զարգանում։ Այսօր աշխարհում փոքր կամ միջին դիզայներական ընկերությունը նաեւ արհեստանոց է, որը կրթում է մասնագետների՝ ներդրում անելով նաեւ կրթության ոլորտում։

Ստեփան Ազարյան 

Հայաստանում դիզայն արվում է մակերեսորեն, կրկնօրինակելու սկզբունքով, ոչ թե խորքային մտածելու, «ինչու»-ներ բարձրացնելու, պատճառահետեւանքային կապը գտնելու, հետեւաբար՝ ունենում ենք ոչ օրիգինալ արդյունք։ 

Խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ ի տարբերություն Արեւմուտքի՝ մենք դարերով դիզայներական դպրոց չենք ունեցել։ Եղածի հիմքի վրա մերը ստեղծելու փոխարեն՝ կրկնօրինակել ենք։ Սա «յոլա տանելու», «քարշ գալու» որակ է բերում։ Այդ բացը փորձում ենք լրացնել՝ ուսման կարեւորությունն ընդգծելով, խորքային գիտելիքներ տալով, որ ստանանք հեռանկար, տեսլական, հիմքեր ունեցող մասնագետներ։

Արամ Մեհրաբյան  

Սկզբնական փուլում պահանջները քիչ են։ Նախընտրելի է, որ կրթությամբ գրաֆիկ դիզայներ լինեն, այս ոլորտում աշխատելու փորձ ունենան, որոշ ծրագրերի տիրապետեն։ Բայց շատ ավելի հետաքրքիր է, թե ամբողջ կրթական ծրագրի շրջանակում մենք ինչպիսի բացահայտումներ կանենք։  

Հայաստանում ավելի ընդունված է էքստենսիվ ճանապարհը, քան՝ ինտենսիվ։ Ասում են՝ շենքը կառուցենք, հետո տեսնենք՝ ինչով կլցնենք։ Հետո տեսում են, որ շենքում համալսարան չի լինի, դառնում է ռեստորան։ Պետք է ներսից, խորքային տեսնենք, թե  ինչ տեսք կունենա ծրագրի մասնակիցների շենքը, ինչպիսի շենք իրենք կարող են կառուցել վաղը։

Ինչպես դիզայնը կարող է փոխել կյանքի որակը



Արամ Մեհրաբյան  

Գրաֆիկ դիզայնն անմիջական կապ ունի արդյունաբերական հեղափոխությունների հետ։ Արդյունաբերության զարգացման հետ փոխվեց սպառող-արտադրող հարաբերությունը, դիզայնը շատ մեծ նշանակություն ձեռք բերեց, դպրոցներ ստեղծվեցին։ Մենք անմասն էինք այդ պրոցեսից, որովհետեւ մեր տնտեսությունը մեկուսացած էր, իսկ Խորհրդային միությունում ապրանքի տեսքի, գովազդի պահանջարկ առանձնապես չկար։

Մեզ համար սա նորություն է, բայց կարելի է վստահաբար ասել, որ մենք կարող ենք ոչ միայն չսահմանափակվել հայկական շուկայով, այլեւ՝ հանդգնություն ունենալ համաշխարհային մեծ շուկայի մասը կազմելու։ Վկայությունը «Բեքբոն» ընկերությունն է, որն առնվազն վերջին երկու տարում իր հավակնոտ ծրագրերով ցույց տվեց, որ դա հնարավոր է։

Ստեփան Ազարյան 

Տարբեր ճանապարհներով փորձում ենք միջազգային որակը բերել Հայաստան։ Ճանապարհներից մեկը մրցույթներին մասնակցելն է, որը մի քանի առավելություն ունի. մնում ենք տեմպի մեջ, թարմ, շարժվում ժամանակին համաքայլ, շփվում ենք մասնագետների հետ, հետազոտություններ, վերլուծություններ, եզրակացություններ անում՝ ինչպես լինել առաջատար։ 

Սկզբում մեզ դրսի շուկան էր հետաքրքրում, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում չունեինք բավարար պատվերներ, որակը գնահատված չէր։ Դրսում կարող էինք սովորել, հաստատվել, կրթվել։ Տարիներ առաջ մեր գլխավոր նպատակը միջազգային շուկա դուրս գալն էր, հիմա՝ վերադառնալը։ 

Այսօր իրավիճակը փոխվել է։ Տեղացի արտադրողը, բիզնեսմենն ուզում է իր արտադրանքը մրցունակ լինի: Պատվիրատուն այսօր շատ ավելի բանիմաց է, պահանջկոտ, գրագետ, ինչը նույնպես պարտավորեցնում է մասնագետներին։

Հիմա փորձում ենք դիզայնի միջոցով փոխել մեր կյանքի որակը։ 1-2 տարի առաջ սա ամպագորգոռ կհնչեր, բայց հիմա համարձակ բարձրաձայնում ենք այդ մասին։ 

Պատվիրատուն հասկանում է, թե ինչ ուժ ունի դիզայնը սպառողին գրավելու, նրա վրա ազդելու, արտադրանքը վաճառելու հարցում, ավելի շատ է վստահում դիզայներին։ Երբ դիմում են մեզ, հստակ խնդիր ենք դնում. եթե արտադրանքը որակյալ չէ, եթե արտարդրողն իր ընտանիքում այն չի օգտագործում, մենք այդ ապրանքի դիզայնը չենք անի։ 

Տարբեր ճանապարհներով փորձում ենք համոզել, որ փոխի որակը, որ տեսքն ու բովանդակությունը համապատասխանեն, որպեսզի սպառողն իրեն խաբված չզգա։ Եթե գովազդային արշավ ես անում, շատ մեծ գումար, ռեսուրս ես ծախսում, որակը չփոխելն անտրամաբանական է։

Ընկերություններից մեկը մեզ դիմել էր դիզայնի համար։ Ես՝ որպես սպառող, նրանց արտադրանքը չէի օգտագործում։ Խնդիր դրեցի՝ փոխեք որակը, կամ մենք չենք անի դիզայն։ Քանի որ նախկինում այլ արտադրանքի առիթով համագործակցել ենք եւ կար փոխվստահության, հումքը փոխեցին։ Ունեցանք եռակողմ հաղթանակ՝ հաղթեցինք մենք, պատվիրատուն եւ սպառողը։ Այսպես, փոքր քայլերով, փորձում ենք մեր հասարակության կյանքի որակը բարձրացնել։

Դիզայների պատասխանատվության եւ նրա ձեռքում հայտնված «զենքի» մասին 



Ստեփան Ազարյան 

Մենք խոսեցինք արտադրանքի արտաքին եւ ներքին համապատասխանության մասին, նույնը վերաբերում է նաեւ վիրտուալ աշխարհին: 

Պատկերային հաղորդակցությունը ժամ առ ժամ կարեւորվում է։ Եվ կա մի կարեւոր, առանցքային հարց՝ պատասխանատվությունը. դու սո՞ւտ ես խոսում, թե՝ ոչ, ի՞նչ ես փոխանցում, ի՞նչ ես սովորեցնում։ Ամենախոցելին այն սերունդն է, որն ապագան է կերտելու։ Կարող ես գեղեցիկ պատկերներով գրավել ու տանել խաղերի, շոուների, դատարկությունների, մինչեւ իսկ՝ արատավոր երեւույթների դաշտ։ 

Այսինքն՝ պատկերային հաղորդակցության գործիքաշարին տիրապետելն իր հետ բերում է լուրջ պատասխանատվություն։ Պետք է հասկանաս, որ ձեռքումդ լուրջ ազդեցություն ունեցող զենք է։

Արամ Մեհրաբյան  

Մեր մասնագիտությունը նմանեցնում են լարախաղացի աշխատանքին, որը աջ եւ ձախ հավասարակշռությունը պահելու պայմաններում՝ պետք է առաջ գնա։ 

Եթե լարախաղացի դեպքում երկու, մեր պարագայում հավասարակշռությունը պահելու նվազագույնը 4 կողմ կա՝ պատվիրատուի ցանկությունը, հասարակության պահանջը, քո՝ մինչ այդ արած աշխատանքը, քո հավակնությունները, քաղաքացիական պատասխանատվությունը։  Ինչպե՞ս պահես այդ նուրբ սահմանները, հավասարակշռությունը։ Սա մեր դասընթացի առանցքային ու ամենակարեւոր հարցերից է։

«Բեքբոն»-ի բացած դարպասներն ու Հայաստանի մեծ ներուժը



Ստեփան Ազարյան 

Անցած տարի «Բեքբոն բրենդինգ»-ը փաթեթավորման, բրենդավորման ոլորտում ճանաչվեց «Տարվա լավագույն ընկերություն»։ Մենք մրցել ենք աշխարհի ամենահայտնի եւ անհայտ բրենդեր ստեղծողների հետ։ Դա շատ մեծ ձեռքբերում էր մեզ, մեր ընկերության եւ Հայաստանի համար։ 

Թիմին դեպի այս արդյունքներն առաջնորդելու տեսլականը, սեփական ուժերի հանդեպ հավատը ուսանող տարիքում է ձեւավորվել։ Դրանում մեծ ներդրում է ունեցել Արամը, որին ճանաչում եմ 14 տարեկանից, իսկ առաջին կուրսից ինտենսիվ շփվում ենք։ Նա նաեւ իմ առաջին գործատուն է եղել։ Սա մի մեծ էքսպերիմենտ էր, եւ հիմա ուզում ենք այն կրկնել, շարունակել երկրի մասշտաբով, որ շատ «Բեքբոն»-ներ ծնվեն։

Արամ Մեհրաբյան  

20 տարի առաջ դիզայնին առնչվող միտումների, նոր նախագծերի մասին իմանալու միակ աղբյուրը միջազգային ամսագրերն էին, որոնց բաժանորդագրվում էինք: Գիտեինք, որ մի օր մեր հայկական ընկերություններն էլ են հայտնվելու այնտեղ, բայց որ այսքան շուտ, երեւակայել չէինք կարող։ Մի քանի օր առաջ «Բեքբոն»-ի աշխատանքները, որպես համաշխարհային լավագույն նմուշներ, հրատարակվել են «Communication arts» ամսագրում։ Սա ոչ թե պատահական մրցույթի, այլ տարիների կենտրոնացած աշխատանքի, կրթության արդյունք է։ 

Միտում չկա որեւէ հաջողություն, հաղթանակ սեփականաշնորհելու։ Ես ուզում եմ, որ նրանք, ովքեր այս ոլորտում են, հասկանան, որ ոչ թե դուռ, այլ դարպաս է բացվել, որ այս հնարավորությունից պետք է օգտվել։ Կլինի «Բեքբոն»-ի հետ համագործակցությամբ, թե՝ անկախ, նշանակություն չունի։ Այս հնարավորությունը պետք է բազմապատկել, ընդարձակել։ 

Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանում կարող ենք ստեղծել դիզայներական լավագույն դպրոցները։ Սկզբում կարող ենք կենտրոնանալ Հայաստանի վրա, հետո տարածաշրջանի, եւ, ինչու չէ, հավակնություններ ունենալ համաշխարհային մակարդակում։ Դրա համար կան բոլոր նախադրյալները, կարեւոր ազդակը երիտասարդների ստեղծարար մտածողությունն է, որն ավելի զգացական, բնազդային է եւ պետք է գիտելիքներով հզորացնել։

Լուսինե Ղարիբյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

&laquo;Բեքբոն բրենդինգ&raquo; (Backbone Branding) ընկերությունը եւ &laquo;Էպիգրաֆ&raquo; գրախանութը սկսում են գրաֆիկական դիզայնի եռամսյա դասընթաց:&nbsp;

Այս գաղափարը գծանկարիչ-դիզայներ, &laquo;Փրինթինֆո&raquo; հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանի եւ &laquo;Բեքբոն&raquo;-ի ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանի՝ շուրջ 20 տարվա համագործակցության արդյունքն է: Այդ համագործակցությունը &laquo;Բեքբոն&raquo;-ին միջազգային ճանաչման ու մասնագիտական դաշտում կարեւոր հանգրվանի է հասցրել: 2019-ին Pentawards փաթեթավորման դիզայնի միջազգային մրցույթում &laquo;Բեքբոն&raquo;-ը ճանաչվել է &laquo;Տարվա լավագույն ընկերություն&raquo;:

Հիմա ցանկանում են սկսնակ ու արդեն աշխատող մասնագետների հետ կիսվել փորձով,&nbsp; խոսել դիզայների աշխատանքի պատասխանատվության, նրա ձեռքում գտնվող &laquo;զենքի&raquo;, խորքային գիտելիքների, օրիգինալ ու չկրկնվող արտադրանք ստեղծելու կարեւորության մասին:&nbsp;

Հույս ունեն, որ դասընթացը կդառնա հարթակ &laquo;նույն լեզվով խոսող&raquo; մարդկանց համար, նոր գաղափարներ ու ծրագրեր կծնվեն, սերունդները կհամագործակցեն:

Դիզայնի մասնագիտական դաշտը հերկելու եւ խորը արմատներ գցելու մասին

Արամ Մեհրաբյան&nbsp;

Ցանկացած գյուղատնտես գիտի՝ որպեսզի լավ բերք ունենա, վարելիս՝ գութանի խոփը պիտի խորը մտնի հողի մեջ։ Հողը մակերեսորեն քերելով, հերկման իմիտացիա ստեղծելով՝ արդյունք չես ստանա։ Տպավորություն կա, որ մեր ոլորտում խոփը շատ խորը չի մտնում։

Մեր նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կփորձենք պատասխանել այն հարցերին, որոնք հասցեատեր չունեն, տալ խորքային գիտելիք: Իհարկե, սա, մեղմ ասած, հակադրվում է մեր այսօրվա կյանքին, աշխարհընկալմանը, որովհետեւ մարդիկ աշխատում են ամեն ինչ ունենալ ready-made, պատրաստի մատուցմամբ։ Բայց դասընթացի մասնակիցներից շատ ջանք է պահանջվելու, անհատական աշխատանք։&nbsp;

Այս դասընթացը նաեւ հարթակ է մասնագիտական լեզվով խոսող մարդկանց համար։ Մենք մեր գիտելիքները լսարանին ցուցադրելու խնդիր չունենք։ Հնարավոր է՝ մասնակիցների հետ նաեւ հորիզոնական հարաբերություններ ձեւավորվեն։ Գուցե լինեն մարդիկ, որոնք կհամախմբվեն մի գաղափարի շուրջ, կծնվեն նոր ծրագրեր, կստեղծվեն ընկերություններ։

Փոքր խմբերով աշխատելու մոդելը հիմա զարգացման միտում ունի։ Մեծ կրթական համակարգերը կորցնում են ճկունությունը, ու այն բացը, որը չեն կարողանում լրացնել բուհերը, լրացնում են, պայմանական ասենք, արհեստանոցները։ Դրանք ավելի կենտրոնացած են ժամանակակից միտումների, տեխնոլոգիաների վրա, որովհետեւ մեր ոլորտը շատ արագ է զարգանում։ Այսօր աշխարհում փոքր կամ միջին դիզայներական ընկերությունը նաեւ արհեստանոց է, որը կրթում է մասնագետների՝ ներդրում անելով նաեւ կրթության ոլորտում։

Ստեփան Ազարյան&nbsp;

Հայաստանում դիզայն արվում է մակերեսորեն, կրկնօրինակելու սկզբունքով, ոչ թե խորքային մտածելու, &laquo;ինչու&raquo;-ներ բարձրացնելու, պատճառահետեւանքային կապը գտնելու, հետեւաբար՝ ունենում ենք ոչ օրիգինալ արդյունք։&nbsp;

Խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ ի տարբերություն Արեւմուտքի՝ մենք դարերով դիզայներական դպրոց չենք ունեցել։ Եղածի հիմքի վրա մերը ստեղծելու փոխարեն՝ կրկնօրինակել ենք։ Սա &laquo;յոլա տանելու&raquo;, &laquo;քարշ գալու&raquo; որակ է բերում։ Այդ բացը փորձում ենք լրացնել՝ ուսման կարեւորությունն ընդգծելով, խորքային գիտելիքներ տալով, որ ստանանք հեռանկար, տեսլական, հիմքեր ունեցող մասնագետներ։

Արամ Մեհրաբյան&nbsp;&nbsp;

Սկզբնական փուլում պահանջները քիչ են։ Նախընտրելի է, որ կրթությամբ գրաֆիկ դիզայներ լինեն, այս ոլորտում աշխատելու փորձ ունենան, որոշ ծրագրերի տիրապետեն։ Բայց շատ ավելի հետաքրքիր է, թե ամբողջ կրթական ծրագրի շրջանակում մենք ինչպիսի բացահայտումներ կանենք։&nbsp;&nbsp;

Հայաստանում ավելի ընդունված է էքստենսիվ ճանապարհը, քան՝ ինտենսիվ։ Ասում են՝ շենքը կառուցենք, հետո տեսնենք՝ ինչով կլցնենք։ Հետո տեսում են, որ շենքում համալսարան չի լինի, դառնում է ռեստորան։ Պետք է ներսից, խորքային տեսնենք, թե&nbsp; ինչ տեսք կունենա ծրագրի մասնակիցների շենքը, ինչպիսի շենք իրենք կարող են կառուցել վաղը։

Ինչպես դիզայնը կարող է փոխել կյանքի որակը



Արամ Մեհրաբյան&nbsp;&nbsp;

Գրաֆիկ դիզայնն անմիջական կապ ունի արդյունաբերական հեղափոխությունների հետ։ Արդյունաբերության զարգացման հետ փոխվեց սպառող-արտադրող հարաբերությունը, դիզայնը շատ մեծ նշանակություն ձեռք բերեց, դպրոցներ ստեղծվեցին։ Մենք անմասն էինք այդ պրոցեսից, որովհետեւ մեր տնտեսությունը մեկուսացած էր, իսկ Խորհրդային միությունում ապրանքի տեսքի, գովազդի պահանջարկ առանձնապես չկար։

Մեզ համար սա նորություն է, բայց կարելի է վստահաբար ասել, որ մենք կարող ենք ոչ միայն չսահմանափակվել հայկական շուկայով, այլեւ՝ հանդգնություն ունենալ համաշխարհային մեծ շուկայի մասը կազմելու։ Վկայությունը &laquo;Բեքբոն&raquo; ընկերությունն է, որն առնվազն վերջին երկու տարում իր հավակնոտ ծրագրերով ցույց տվեց, որ դա հնարավոր է։

Ստեփան Ազարյան&nbsp;

Տարբեր ճանապարհներով փորձում ենք միջազգային որակը բերել Հայաստան։ Ճանապարհներից մեկը մրցույթներին մասնակցելն է, որը մի քանի առավելություն ունի. մնում ենք տեմպի մեջ, թարմ, շարժվում ժամանակին համաքայլ, շփվում ենք մասնագետների հետ, հետազոտություններ, վերլուծություններ, եզրակացություններ անում՝ ինչպես լինել առաջատար։&nbsp;

Սկզբում մեզ դրսի շուկան էր հետաքրքրում, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում չունեինք բավարար պատվերներ, որակը գնահատված չէր։ Դրսում կարող էինք սովորել, հաստատվել, կրթվել։ Տարիներ առաջ մեր գլխավոր նպատակը միջազգային շուկա դուրս գալն էր, հիմա՝ վերադառնալը։&nbsp;

Այսօր իրավիճակը փոխվել է։ Տեղացի արտադրողը, բիզնեսմենն ուզում է իր արտադրանքը մրցունակ լինի: Պատվիրատուն այսօր շատ ավելի բանիմաց է, պահանջկոտ, գրագետ, ինչը նույնպես պարտավորեցնում է մասնագետներին։

Հիմա փորձում ենք դիզայնի միջոցով փոխել մեր կյանքի որակը։ 1-2 տարի առաջ սա ամպագորգոռ կհնչեր, բայց հիմա համարձակ բարձրաձայնում ենք այդ մասին։&nbsp;

Պատվիրատուն հասկանում է, թե ինչ ուժ ունի դիզայնը սպառողին գրավելու, նրա վրա ազդելու, արտադրանքը վաճառելու հարցում, ավելի շատ է վստահում դիզայներին։ Երբ դիմում են մեզ, հստակ խնդիր ենք դնում. եթե արտադրանքը որակյալ չէ, եթե արտարդրողն իր ընտանիքում այն չի օգտագործում, մենք այդ ապրանքի դիզայնը չենք անի։&nbsp;

Տարբեր ճանապարհներով փորձում ենք համոզել, որ փոխի որակը, որ տեսքն ու բովանդակությունը համապատասխանեն, որպեսզի սպառողն իրեն խաբված չզգա։ Եթե գովազդային արշավ ես անում, շատ մեծ գումար, ռեսուրս ես ծախսում, որակը չփոխելն անտրամաբանական է։

Ընկերություններից մեկը մեզ դիմել էր դիզայնի համար։ Ես՝ որպես սպառող, նրանց արտադրանքը չէի օգտագործում։ Խնդիր դրեցի՝ փոխեք որակը, կամ մենք չենք անի դիզայն։ Քանի որ նախկինում այլ արտադրանքի առիթով համագործակցել ենք եւ կար փոխվստահության, հումքը փոխեցին։ Ունեցանք եռակողմ հաղթանակ՝ հաղթեցինք մենք, պատվիրատուն եւ սպառողը։ Այսպես, փոքր քայլերով, փորձում ենք մեր հասարակության կյանքի որակը բարձրացնել։

Դիզայների պատասխանատվության եւ նրա ձեռքում հայտնված &laquo;զենքի&raquo; մասին&nbsp;



Ստեփան Ազարյան&nbsp;

Մենք խոսեցինք արտադրանքի արտաքին եւ ներքին համապատասխանության մասին, նույնը վերաբերում է նաեւ վիրտուալ աշխարհին:&nbsp;

Պատկերային հաղորդակցությունը ժամ առ ժամ կարեւորվում է։ Եվ կա մի կարեւոր, առանցքային հարց՝ պատասխանատվությունը. դու սո՞ւտ ես խոսում, թե՝ ոչ, ի՞նչ ես փոխանցում, ի՞նչ ես սովորեցնում։ Ամենախոցելին այն սերունդն է, որն ապագան է կերտելու։ Կարող ես գեղեցիկ պատկերներով գրավել ու տանել խաղերի, շոուների, դատարկությունների, մինչեւ իսկ՝ արատավոր երեւույթների դաշտ։&nbsp;

Այսինքն՝ պատկերային հաղորդակցության գործիքաշարին տիրապետելն իր հետ բերում է լուրջ պատասխանատվություն։ Պետք է հասկանաս, որ ձեռքումդ լուրջ ազդեցություն ունեցող զենք է։

Արամ Մեհրաբյան&nbsp;&nbsp;

Մեր մասնագիտությունը նմանեցնում են լարախաղացի աշխատանքին, որը աջ եւ ձախ հավասարակշռությունը պահելու պայմաններում՝ պետք է առաջ գնա։&nbsp;

Եթե լարախաղացի դեպքում երկու, մեր պարագայում հավասարակշռությունը պահելու նվազագույնը 4 կողմ կա՝ պատվիրատուի ցանկությունը, հասարակության պահանջը, քո՝ մինչ այդ արած աշխատանքը, քո հավակնությունները, քաղաքացիական պատասխանատվությունը։&nbsp; Ինչպե՞ս պահես այդ նուրբ սահմանները, հավասարակշռությունը։ Սա մեր դասընթացի առանցքային ու ամենակարեւոր հարցերից է։

&laquo;Բեքբոն&raquo;-ի բացած դարպասներն ու Հայաստանի մեծ ներուժը



Ստեփան Ազարյան&nbsp;

Անցած տարի &laquo;Բեքբոն բրենդինգ&raquo;-ը փաթեթավորման, բրենդավորման ոլորտում ճանաչվեց &laquo;Տարվա լավագույն ընկերություն&raquo;։ Մենք մրցել ենք աշխարհի ամենահայտնի եւ անհայտ բրենդեր ստեղծողների հետ։ Դա շատ մեծ ձեռքբերում էր մեզ, մեր ընկերության եւ Հայաստանի համար։&nbsp;

Թիմին դեպի այս արդյունքներն առաջնորդելու տեսլականը, սեփական ուժերի հանդեպ հավատը ուսանող տարիքում է ձեւավորվել։ Դրանում մեծ ներդրում է ունեցել Արամը, որին ճանաչում եմ 14 տարեկանից, իսկ առաջին կուրսից ինտենսիվ շփվում ենք։ Նա նաեւ իմ առաջին գործատուն է եղել։ Սա մի մեծ էքսպերիմենտ էր, եւ հիմա ուզում ենք այն կրկնել, շարունակել երկրի մասշտաբով, որ շատ &laquo;Բեքբոն&raquo;-ներ ծնվեն։

Արամ Մեհրաբյան&nbsp;&nbsp;

20 տարի առաջ դիզայնին առնչվող միտումների, նոր նախագծերի մասին իմանալու միակ աղբյուրը միջազգային ամսագրերն էին, որոնց բաժանորդագրվում էինք: Գիտեինք, որ մի օր մեր հայկական ընկերություններն էլ են հայտնվելու այնտեղ, բայց որ այսքան շուտ, երեւակայել չէինք կարող։ Մի քանի օր առաջ &laquo;Բեքբոն&raquo;-ի աշխատանքները, որպես համաշխարհային լավագույն նմուշներ, հրատարակվել են &laquo;Communication arts&raquo; ամսագրում։ Սա ոչ թե պատահական մրցույթի, այլ տարիների կենտրոնացած աշխատանքի, կրթության արդյունք է։&nbsp;

Միտում չկա որեւէ հաջողություն, հաղթանակ սեփականաշնորհելու։ Ես ուզում եմ, որ նրանք, ովքեր այս ոլորտում են, հասկանան, որ ոչ թե դուռ, այլ դարպաս է բացվել, որ այս հնարավորությունից պետք է օգտվել։ Կլինի &laquo;Բեքբոն&raquo;-ի հետ համագործակցությամբ, թե՝ անկախ, նշանակություն չունի։ Այս հնարավորությունը պետք է բազմապատկել, ընդարձակել։&nbsp;

Ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանում կարող ենք ստեղծել դիզայներական լավագույն դպրոցները։ Սկզբում կարող ենք կենտրոնանալ Հայաստանի վրա, հետո տարածաշրջանի, եւ, ինչու չէ, հավակնություններ ունենալ համաշխարհային մակարդակում։ Դրա համար կան բոլոր նախադրյալները, կարեւոր ազդակը երիտասարդների ստեղծարար մտածողությունն է, որն ավելի զգացական, բնազդային է եւ պետք է գիտելիքներով հզորացնել։

Լուսինե Ղարիբյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Преподаватель из Архангельска вышла в финал международного конкурса «Педагогическое начало – 2024»



Мир

Жена туриста, убитого электрическим током во время купания в джакузи на курорте, подала в суд прямо с больничной койки




Українські новини

Монтаж димоходів та вентиляційних систем у Києві



Новости 24 часа

«ЯРКО» провела развлекательную программу на фестивале «Крутая песочница»



Game News

Мафия-НН: С юных ногтей будем учиться вгрызаться в двери, закрывающие ментальные миры.



Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!



News Every Day

Scotland star SENT OFF after ‘worst tackle ever seen’ as they capitulate in Euro 2024 opener against Germany



Авто

Бесплатный билет в музеи Зеленоградска от «ПАРАDOX» и BelkaCar



Москва

В Дубне начали строить велодорожку «Дубненская кругосветка» в районе ул Ратмино



Жанна Агузарова

Жанну Агузарову -награждённую титулом «Легенда вне времени» вырезали



Москва

Посол: республика Перу нацелена увеличить экспорт какао и кофе в Россию



WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Александр Волков

Сказка Ульгэра «Волшебные башмачки Элли» по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Симферополь

Фольклорно-литературная программа «Сказки детства, полные чудес, нас уводят в царство тридесятое»



Москва

В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника



Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Концертный директор для музыкантов. Концертный директор для певцов. Концертное агентство в Москве. Букинг агентство. Организация концертов и гастролей.



Москва

Рука Запада? Анкара помогла Москве предотвратить новый теракт. В Турции уверены – боевики не обошлись без помощи США

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net