Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաեւ ոստիկանությունը
![Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաեւ ոստիկանությունը](http://www.mediamax.am/datas/znews/thumb_/2020/01/1579596673_6557874.jpg)
Օրինագիծն ընդունվել է ձայների 97 կողմ, 20 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Գործող կանոնակարգման համաձայն՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումն ապահովում էր միայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
Օրենքում կատարված փոփոխություններից հետո հեռախոսային խոսակցությունների վերահսկում կիրականացնեն նաեւ ՀՀ Ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները: