Եպիսկոպոսաց ժողով. «Սա ատելության դրսեւորում է Եկեղեցու նկատմամբ»
![Եպիսկոպոսաց ժողով. «Սա ատելության դրսեւորում է Եկեղեցու նկատմամբ»](http://www.mediamax.am/datas/znews/thumb_/2020/01/1579602439_5151621.jpg)
Մայր Աթոռից հայտնում են, որ այդ մասին հայտարարվել է հունվարի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողովում:
«Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության ոչ ճշգրիտ եւ նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության եւ ատելության դրսեւորում է Հայ Եկեղեցու եւ նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետեւորդների նկատմամբ: Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության եւ նրա քաղաքացիների կողմից», - ասված է հաղորդագրության մեջ: