«Բուժում» են Կոջոյանի, Բաշինջաղյանի եւ Սարյանի նկարները
Հակոբ Կոջոյանի «Հին անցյալում», Գեւորգ Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից» եւ Մարտիրոս Սարյանի «Ձորագես» նկարները մի քանի ամիս առաջ դուրս են բերվել Հայաստանի Ազգային պատկերասրահի պահոցներից։ Եւս մի քանի ամիս, ու դրանք կդառնան մշտական ցուցադրության մաս։
Այս գործերը զգալի վնասված են եւ երբեւէ չեն վերականգնվել։ Ավելի քան 40 հազար ցուցանմուշ ունեցող պատկերասրահում այսպիսի աշխատանքներ շատ կան, մոտ 15 հազար։ Պետության տրամադրած դոտացիաները բավարարում են տարեկան շուրջ 100 ստեղծագործության մասնակի... Читать дальше...