Գրիգորյանն ու Պետրոսյանը մասնակցում են Կաստելլայի հուշամրցաշարին
Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը 5 տուրից հետո վաստակել են 4,5-ական միավոր ու կիսում են 2-4-րդ տեղերը: Առաջատար Պաբլո Էրերրայից (Չիլի) նրանք հետ են կես քայլով: 6-րդ տուրում հայ շախմատիստները մրցելու են միմյանց դեմ:
Մրցաշարում հանդես են գալիս 143 շախմատիստ: