Կառավարությունը կվերակառուցի սպաների նախկինում վերցրած վարկերը
Այդ մասին գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, օրինակ, եթե Զինված ուժերի ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո վերակառուցված վարկի համար կսկսի վճարել, օրինակ, 25 հազար դրամ: Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին: Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով», - գրել է Նիկոլ Փաշինյանը: