Զորակոչի հետ կապված բողոքները կքննվեն շաբաթական երկու անգամ
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ ժամը 11:00-ից:
Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչեւ ժամը 17:00-ը, ինչպես նաեւ շաբաթ օրերին՝ մինչեւ 14:00-ը:
Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: