ԵՄ առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին
«Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում եւ վայելում են հանրային լայն վստահություն: Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ»,- ասված է նամակում։
Նրանք նշել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում:
«ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որը պայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար եւ հավակնոտ ծրագիր՝ բարեփոխումների համար:
Համաձայնագիրը նաեւ աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար: Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղ աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
Ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը:
Լիահույս ենք նաեւ, որ նոր թափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Մաղթում ենք Ձեզ հաջողություն Հայաստանն առաջնորդելու գործում»,- ասված է նամակում։