Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Գաբրիել Աբադ Ֆերնանդես. UWC Dilijan քոլեջը պետք է ավելի «բացվի»

Գաբրիել Աբադ Ֆերնանդես. UWC Dilijan քոլեջը պետք է ավելի «բացվի»

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը UWC Dilijan քոլեջի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսի հետ


- Այս տարի թողեցիք աշխատանքը Սինգապուրում եւ տեղափոխվեցիք Հայաստան։ Մեր երկիրն ու UWC Դիլիջանն ընտրելու համար, հավանաբար, տարբեր պատճառներ ունեիք, կարո՞ղ եք նշել հիմնական շարժառիթները։

&nbsp;

- Առաջին պատճառը UWC Դիլիջանի քոլեջի տեսլականն է։ UWC-ն ավելին է, քան պարզապես դպրոց։ Միջազգային հանրակրթական դպրոցն առաջինը Կովկաս բերելու գաղափարը ձերն է եղել, եւ ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու Կովկասը, Հայաստանը, Դիլիջանը, Տավուշը։ Ինչ վերաբերում է Դիլիջանին, որը երբեմնի Մետաքսի ճանապարհի մաս է կազմել եւ մշակույթների հատման խաչմերուկում է, ապա այն ուղղակի հիացնում է ինձ։ Այժմ մենք, նույնիսկ, իռլանդական փաբ ունենք Դիլիջանում։ Ավելացել է տեղացի երեխաների թիվը, որոնք ցանկանում են անգլերեն սովորել, որպեսզի կարողանան մասնակցել քոլեջում&nbsp; կազմակերպվող միջոցառումներին։ Հենց սա է UWC Դիլիջանի տեսլականը եւ այն չափազանց գայթակղիչ էր ինձ համար։

&nbsp;

Հայաստանը ֆանտաստիկ երկիր է։ Ես մասնակցել եմ UWC Դիլիջանի բացմանը: Այն ժամանակ Սինգապուրում UWC դպրոցի տնօրենն էի։ Այստեղ շատ խորը միջերկրածովյան կապ եմ բացահայտել իմ հարազատ Իսպանիայի հետ։ Ճիշտ է՝ Հայաստանը ծով չունի, սակայն ընտանեկան արժեքների, բարեկամության, ընկերոջ հետ սուրճ խմելու շնորհիվ ես ինձ այստեղ կարծես տանը զգամ։ Լեզուն ու մշակույթն էլ չափազանց տարբեր են, բայց, այդուհանդերձ, ինչ-որ կապ եմ զգում։

&nbsp;

Եթե մորուք պահեմ, հայի կմանվեմ։ Միայն նայեք իմ քթին, իմ մուգ մազերին, ինձ միայն սեւ պիջակն է պակասում, որ ուսերիս գցեմ եւ գրեթե չեմ տարբերվի։ Ասիայում դա ինձ երբեք չէր հաջողվի (ծիծաղում է&ndash;Մեդիամաքս):&nbsp;

&nbsp;

Իսկ եթե ավելի լուրջ, ես հավատում եմ կրթությանը, մշակույթների եւ անհատականությունների կամուրջների ստեղծմանը։ UWC-ն ես բացահայտել եմ 17 տարի առաջ։ Սիրում էի այն, ինչ անում էի Սինգապուրում, բայց ժամանակն էր փորձելու մեկ ուրիշ բան։

&nbsp;

- Այսպիսով՝ UWC Դիլիջանը ոչ միայն կրթական նախագիծ է Ձեզ համար, այլեւ Հայաստանում եւ տարածաշրջանում փոփոխության հասնելու միջոց։

&nbsp;

- Այո՛, եւ դրան հասնելու տարբեր միջոցներ կան։ Դրանցից մեկը դպրոցի ստեղծած ուղղակի եւ անուղղակի աշխատատեղերն են, որոնք իսկապես անհրաժեշտ են Դիլիջանում։ Կարո՞ղ եք պատկերացնել մեր ազդեցությունն այն գյուղացու կյանքի վրա, որին ասում ենք, որ ուզում են պայմանագիր կնքել իր հետ՝ օրական 700 ձու մատակարարելու նպատակով։ Փոփոխությունը մարդկային՝ ահա այս՝ ամենատարրական, մակարդակի վրա է։

&nbsp;

Կամ մշակութային ազդեցությունը։ Կարող եմ պատկերացնել, երբ այստեղ էին եկել առաջին արտասահմանցի ուսանողները եւ տեղացիները հարցնում էին. &laquo;Ի՞նչ է այստեղ կատարվում&raquo;։&nbsp;

&nbsp;

[[gallery1]]

&nbsp;

Արվեստն ուսումնասիրող մեր ուսանողներն այս տարի Արվեստի դիլիջանյան փառատոն կազմակերպեցին։ Այն քաղաքի մեջ էր, ամֆիթատրոններում եւ բացօթյա տարածքներում։ Կարծում եմ՝ շատ գեղեցիկ նախագիծ էր:

&nbsp;

Երբեմն, կրթությունը արդարացում է դառնում &laquo;փոքր կղզիներ&raquo; ստեղծելու համար. փակ համայնքում ենք գործում, որտեղ այլոց մուտքն արգելվում է։ Ինձ դուր է գալիս, որ&nbsp; UWC Dilijan-ի տեսլականի հիմքում հակառակ մոտեցումն է՝ այն բացվում է, մարդկանց ներս ձգում, այդ թվում՝ տեղի դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին, որպեսզի գան եւ սովորեն մի բան, որը կարող են կիրառել իրենց դպրոցներում։&nbsp;

&nbsp;

- Ձեզ գոհացնո՞ւմ է շփման մակարդակը քոլեջի եւ տեղական համայնքի միջեւ։ Այն ընդլայնելու ի՞նչ գաղափարներ ունեք։

&nbsp;

- Բազմաթիվ գեղեցիկ գաղափարներ արդեն իրականացվել են։ Օրինակ, վերջերս կազմակերպել էինք Ձմեռային տոնավաճառը։ Կարող եք մտածել, թե դպրոցն ինչու է&nbsp; ձմեռային տոնավաճառ կազմակերպում։ Իրականում այն սեփական արտադրանքը վաճառելու, փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր հիսունից ավելի վարպետների, ռեստորանների տերերի եւ անհատ ձեռներեցների համար։

&nbsp;

Շատ բան դեռ արվելու է։ Հիմա մենք հայերեն չենք դասավանդում, թեեւ շատ կուզեի, որ&nbsp; քոլեջի համայնքնի բոլոր նոր անդամները տարրական մակարդակով հայերեն իմանային։

&nbsp;

Ինքս հայերեն եմ սովորում եւ արդեն կարող եմ ասել իմ անունը՝ ներկայանալ որպես UWC Դիլիջան քոլեջի տնօրեն։ Այս պահին մենք դեռ լեզվական խոչընդոտ ունենք։ Երբ այն ինչ-որ չափով հաղթահարվի, ինտեգրման պրոցեսն ավելի հարթ կընթանա։

&nbsp;

Արդեն ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող ենք հիմնել հայերենի ներածական դասընթաց, որից դպրոցի բոլոր նոր անդամները ինչ-որ պահի կօգտվեն։ Սա կարեւոր է, քանի որ եթե, նույնիսկ, կարողանաս հայերենով ներկայացնել ինքդ քեզ, այն ճանապարհ կբացի հետագա քայլերի համար, ճիշտ ինչպես ֆուտբոլում։ Հաղորդակցվելու նվազագույն հմտություններ ունենալու պարագայում կարող ես շփվել թիմակիցներիդ հետ, իսկ հետո մեջտեղ է գալիս ֆուտբոլի լեզուն եւ դու կարողանում ես լիարժեք խաղալ։&nbsp;

&nbsp;

- Դուք տարբեր դպրոցներում եք աշխատել։ Որո՞նք են UWC ցանցի հիմնական առանձնահատկությունները։

&nbsp;

- Շատ դպրոցներ տարբեր աշակերտական կազմ ունեն, բայց երբ ուսումնասիրում եք նրանց անձնակազմն ու կրթական մոդելները, հասկանում եք, որ դրանք սովորաբար ավելի մոնոմշակութային եւ, ըստ էության, ամերիկյան կամ ֆրանսիական դպրոց են։

&nbsp;

Եվ անկախ ուսանողների ազգային պատկանելությունից նախատեսվում է, որ նրանք սովորում են ինչ-որ մի երկրի կրթական ծրագրով։

&nbsp;

UWC-ն առանձնանում է իր բազմազանությամբ, որը վերաբերում է թե՛ ուսուցիչների, թե՛ ուսանողների ընտրությանը: UWC Դիլիջան քոլեջում 280 աշակերտ ունենք, որոնք 77 ազգությունների ներկայացուցիչներ են։ Մենք կարծում ենք, որ չպետք է լինեն &laquo;ոսկյա ստանդարտներ&raquo;, որոնց համաձայն բոլորը պետք է խոսեն բրիտանական կամ ամերիկյան անգլերենով։ Կարեւոր է, որ մեկը մյուսից սովորի եւ կարողանան հարաբերվել միմյանց մշակույթներում։

&nbsp;

[[gallery2]]

&nbsp;

Աշխարհը փոխվել է։ Երբ զբոսնում եք Երեւանով, կարող եք հանդիպել աշխարհի տարբեր անկյուններից եկած մարդկանց։ Կգտնեք իսպանական խանութներ, իտալական ռեստորաններ։ UWC-ի ամենակարեւոր առանձնահատկությունն է մշակույթների մեջ նավարկելու ունակությունը՝ պահպանելով սեփական ինքնությունը: Սա կրթական մոդելի մասն է կազմել առաջին իսկ օրվանից։ Հենց սա է UWC-ի եւ մյուս դպրոցների միջեւ եղած տարբերությունը։

&nbsp;

- Մենք մոտենում ենք տարեվերջին, բոլորն ամփոփում են անցնող տարին եւ պլանավորում հաջորդը։ Որո՞նք են Ձեր հիմնական նպատակները 2019 թվականի համար։

&nbsp;

- Մտածում ենք, թե ինչպես կարող ենք ավելի լավ հոգ տանել մեր քոլեջի աշակերտների մասին։ Նրանց տարբերություններն, իրականում, հարստություն է, բայց այն իր գինն ունի, իսկ դա նշանակում է, որ ակնկալիքներն էլ են տարբեր։ Պատկերացրեք միայն՝ ուսանողներ 77 երկրներից։ Օրինակ, տարբեր են նրանց քիմքային պահանջներն ու սպասելիքները։ Դուք կարող եք ինչ-որ բան նրանց առաջարկել, իսկ նրանք կարող են ասել՝ &laquo;ես&nbsp; բուսակեր եմ&raquo; կամ &laquo;ես հումակեր եմ&raquo;, ինչպե՞ս ենք գլուխ հանելու այս ամենից։ Սա մեկ փոքրիկ նմուշ է միայն: Կան գաղտնիության, հասանելիության, տարբեր զբաղմունքների վերաբերյալ ակնկալիքները:&nbsp;

&nbsp;

Մենք փորձում ենք հասկանալ նաեւ, թե ինչպես կարող ենք բարելավել լեզվական կողմը։ Աշակերտներին խրախուսում ենք զարգացնել իրենց մայրենի լեզուն, եւ ոչ թե այն մի կողմ դնել, անցնել միայն անգլերենի ու դրա հետեւանքով կորցնել իրենց ինքնության մի մասը։ Սա շատ կարեւոր է, ցանկանում եմ հիշատակել Գանդիի խոսքերը. &laquo;Ուզում եմ բացել բոլոր պատուհանները, որ քամիները ներս գան, բայց թույլ չեմ տա, որ քամին ինձ հատակին նետի&raquo;։

&nbsp;

Ինչ վերաբերվում է Դիլիջանի համայնքին՝ ապա մենք շարունակելու ձգտել տարածաշրջանն ու քաղաքը ներառել քոլեջում եւ հակառակը։ Օրինակ, մեր ուսանողները լողալ են սովորեցնում Դիլիջանի երեխաներին, որովհետեւ 25 մետրանոց լողավազան ունենալու առավելություն ունենք։ Կարծում եմ, որ կարող ենք անել ավելին՝ մեր&nbsp; հնարավորությունները տեղացիների համար հասանելի դարձնելու առումով։ Սա հեշտ չէ. Երբեմն, իմ գրասենյակում նստած տեսնում եմ այցելուների, որոնք գալիս են մեզ մոտ եւ մի տեսակ վախեցած են։ Նրանք վախենում են ձեռք տալ մեր իրերին։

&nbsp;

Մենք այս պատնեշը քանդելու կարիք ունենք։&nbsp;

&nbsp;

- Կրթության առջեւ ծառացած մարտահրավերների շուրջ աշխարհում մեծ քննարկում է ընթանում։ Որո՞նք են այն մարտահրավերները, որոնք ուրվագծել եք Ձեզ համար։

&nbsp;

- Մեզանից շատերը հաջողության են հասել, որովհետեւ ավանդական կրթական համակարգը բավական լավ է աշխատել։ Ես, օրինակ, կրթաթոշակային ուսանող էի, սիրում էի սովորել, ուսումնասիրել։ Բայց երբ հետ եմ նայում, պարզ է դառնում, թե որքան շատ էին նրանք, ովքեր սովորելու այդ հնարավորությունը չունեցան։ Նելսոն Մանդելան ասել է, որ &laquo;կրթությունն աշխարհը փոխելու ամենաուժեղ զենքն է&raquo;։ Եթե ուզում ենք հասնել դրան, պետք է վստահ լինենք, որ մեր կրթությունը բավականաչափ բազմազան է եւ տարբեր արմատներ ունի, ինչը մեզ թույլ է տալիս օգտագործել մարդկանց ուժեղ կողմերը՝ նրանց վերափոխելու փոխարեն։

&nbsp;

Միշտ պետք է մարդկանց՝ իրենց կրքերը հետազոտելու, ստեղծագործելու, տարբեր բաներ փորձելու հնարավորություն ընձեռել։ Երբեմն դուք ճանաչում եք ձեր ցանկությունները, երբեմն՝ ոչ, բայց եթե չփորձեք, չեք կարողանա ճանաչել ձեր մեծագույն կիրքը։

&nbsp;

[[gallery3]]

&nbsp;

Կրթական աշխարհը դեռ լավ չի ընկալել այն փաստը, որ Google-ն ու Apple-ը մարդկանց աշխատանքի վերցնելիս այլեւս կրթական աստիճան չեն պահանջում։ Նրանք ասում են, որ կրթական աստիճանն ընդամենը արժույթ է, ընդ որում՝ համարժեք է նրան, թե դու որքան լավ ես կարողանում ինչ-որ բան անել։ Օրինակ, եթե ես գտնեմ 14 տարեկան ռումինացի մի տղայի, որը լավ կոդ է գրում, ես անգամ նրա մոտ հասնելու անհրաժեշտություն չունեմ։ Նա կարող է շարունակել ապրել Ռումինիայում, միայն թե՝ ճիշտ ժամանակին կոդերն ուղարկի Կալիֆորնիա։ Սա փոխելու է մեր ամբողջ աշխատանքային համակարգը։&nbsp;

&nbsp;

Ինչպե՞ս ենք դպրոցները նախապատրաստելու, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր աշակերտները կարող են այս ամենի մասը կազմել։

&nbsp;

Եթե ուսանողը գա դպրոց եւ ասի, որ ցանկանում է հեռախոսային հավելվածներ ստեղծել, դպրոցների մեծ մասը նրան կպատասխանի. &laquo;Շատ լավ, մաթեմատիկա եւ ֆիզիկա սովորիր, համակարգչային գիտելիքներ ձեռք բեր, հետո պետք է գնաս համալսարան, ստանաս համակարգչային գիտելիքների ինչ-որ աստիճան, եւ հետո միայն կարող ես դրանով զբաղվել&raquo;։ Իսկ իրական կյանքում կան երեխաներ, որոնք կոդ են գրում առանց այդ ամենի։ Սա բարդ մարտահրավեր է, եւ մենք պետք է գիտակցենք, որ կրթական այս արդյունաբերական մոտեցումը չի աշխատում հետարդյունաբերական հասարակությունում:

&nbsp;

Կլինեն մարդիկ, որոնք հաջողության կհասնեն գնալով ավանդական ճանապարհով՝ դպրոց, համալսարան եւ այլն, եւ նրանց կողքին կապրեն մարդիկ, ովքեր կավարտեն միջնակարգ դպրոցը եւ ինքնուրույն կզարգացնեն իրենց հմտությունները: Մենք պետք է կոտրենք այն գաղափարը, որ հաջողակ կարող լինել միայն այն մարդը, որը գնում է դպրոց, ապա՝ համալսարան, լավ կրթական աստիճան է ունենում եւ ապա լավ աշխատանք է ստանում:&nbsp;

&nbsp;

Իրականում, եթե բոլորս էլ նույնն անենք, հասարակությունը կունենա հսկայական բացեր: Պատկերացրեք, օրինակ, եթե մենք բոլորս բժիշկներ լինենք (ծիծաղում է `Մեդիամաքս):&nbsp;

&nbsp;

Մենք բոլոր մասնագիտությունների կարիքն ունենք՝ ծրագրավորողի, բուժքույրի, մարդկանց, որոնք բիզնես փորձառություն ունեն եւ գիտեն, թե օրինակ, ինչպես ղեկավարել հիվանդանոցը։

&nbsp;

[[gallery4]]

&nbsp;

Կարծում եմ՝ պետք է ավելի բաց լինենք: Արդարամիտ կլինենք, եթե ասենք, որ կրթությունը, երբեմն, գերարժեվորել է այն մոդելը, ըստ որի՝&nbsp; լավ աշակերտ է համարվում լավ գնահատականներ ստացողը։ Գնահատականները արժույթ են։ Կարող եք պնդել, որ դուք լավ պատմաբան եք, այնինչ, իրականում միայն պատմության թեստն եք լավ հանձնում։

&nbsp;

Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ պետք է խորքային հարցեր ուղղենք, որպեսզի հասկանանք, թե կյանքի որոշ շերտեր ինչպես են փոխվել։ Այսօր կարող եք հանգիստ ճանապարհորդել օտար երկրում, եթե ունեք, օրինակ, Uber հավելված, որին կցված է ձեր բանկային քարտը։ Կարող եք օգտագործել Google maps-ը եւ լինել այն վայրերում, որտեղ անգամ փողոցների նշանները չեք կարող կարդալ։ Այս տեսակ տրանսֆորմացիան կրթական համակարգում դեռ չի կատարվել։

&nbsp;

Չեմ կարծում, որ պետք է ողջ կրթական համակարգը տրանսֆորմացնել, բայց պետք է ավելի շատ ուղիներ լինեն, եւ դրանցից ոմանք պետք է դառնան ավելի բազմազան ու ազատ: Արդեն կան դպրոցներ, որտեղ ուսանողներն ուսուցիչների հետ ստեղծում են իրենց ուսումնական ծրագրերը: Կան դպրոցներ, որոնք որոշել են, որ գնահատման պրոցեսը կիրականացնեն գործընկերային գնահատմամբ, գնահատականների համադրմամբ եւ այլն։ UWC Դիլիջանում ամենաշատն ինձ այն է ոգեւորում, որ մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ UWC շարժման մի խումբ դպրոցների հետ արդեն աշխատում ենք կրթության նոր մոտեցումներ գտնելու ուղղությամբ։

&nbsp;

Նպատակն է՝ կարողանալ ինչ-որ բանի հասնել՝ օգտագործելով գաղափարի նախատիպը: Ճշմարտությունն այն է, որ այսօր աշխատում ենք ուսումնական ծրագրով, որը մշակվել է հիսուն տարի առաջ: Աշխարհը բոլորովին այլ էր հիսուն տարի առաջ, եւ մենք չափազանց քիչ ենք օգտագործում առցանց կրթության հնարավորությունները։

&nbsp;

Մենք բոլորս ենք սովորում առցանց։ Օրինակ, եթե իմ տանն ինչ-որ բան սարքին չէ, ես կարող եմ միացնել Youtube-ն ու տեսնել, թե ինչպես այն նորոգել։ Ստացվում է, որ ես ինչ-որ բան սովորում եմ բոլորովին նոր եղանակով։ Բայց եթե դրա փոխարեն գնայի դպրոց, ամեն ինչը շատ ավանդական կլիներ՝ բացիր գրքերդ, կատարիր հանձնարարություններդ։ Առցանց կրթությունը ամենամեծ փոփոխությունն է։ Կան&nbsp; համալսարաններ, որոնք իրենց դասընթացներին առաջարկում են հետեւել առցանց, անվճար։ Սա շատ հետաքրքիր է, ազատ է, ժողովրդավար է։&nbsp;

&nbsp;

Կրթությունը պետք է հաշվի առնի մարդու ֆինանսական կարողությունները, եւ ահա, թե ինչու ենք մենք այդքան շատ ներդրումներ կատարում կրթաթոշակներում: Դուք աշխատում եք, ձեզանից արժեք եք ներկայացնում, ունեք գաղափարներ եւ ներուժ, մենք էլ պատրաստ ենք աջակցել ձեզ, որպեսզի կարողանաք աճել:

&nbsp;

Գաբրիել Աբադ ֆերնանդեսի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

&nbsp;


Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Поморье продолжат развивать систему видеофиксации нарушений правил дорожного движения



VIP

Радио Romantika приглашает погрузиться в мир киномузыки




Українські новини

Рушникосушки від Hygge Family: європейські стандарти якості на українському ринку



Новости 24 часа

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)



Game News

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)



Москва

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»



News Every Day

Ramon Cardenas aims to cement his contender status agains Jesus Ramirez Rubio tonight



Интернет

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса



Москва

Мутная жидкость светло-коричневого цвета..



Певица

Певица Анастасия Стоцкая появилась на публике в откровенном наряде



Москва

Гостей павильона «Макет Москвы» ждет насыщенная программа в майские праздники



Новак Джокович

Шикарный и практичный стиль Елены Джокович из базовых вещей



Москва

Оксана Федорова представит премьеру фильма «Петербург Шаляпина и Рахманинова» на выставке-форуме «Россия»



Джо Байден

Байден: США делают все возможное для возвращения Гершковича и Уилана



Симферополь

В Крыму прошли «Большие гастроли» к 10-летию воссоединения полуострова с Россией



Москва

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week



Москва

Собянин поздравил работников скорой помощи с профессиональным праздником



Москва

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве в парке нашли труп мужчины





Путин в России и мире
Москва

Поведение Путина вызвало резонанс, потерянные в 90–е заводы возвращаются РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Басманный суд Москвы арестовал продюсера Reuters Константина Габова за помощь ФБК в подготовке материалов



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Филипп Киркоров

Киркорова оштрафовали на 6 тысяч рублей из-за неуплаченного штрафа в 3 тысячи



Москва

Жизнь по средствам: почему пора перестать на всем экономить

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net