Մեդիամաքսի լրագրողը COAF-ի հատուկ մրցանակի է արժանացել
Թվով երրորդ մրցույթի թեման կրթությունն էր։ Հիմնադրամը հավաքագրել էր 35 լրագրողական նյութ ու դրանցից ընտրել լավագույն չորսը։
Մրցանակներ են ստացել «Ար» հեռուստաընկերությունը, Armtimes.com-ը, Civilnet.am-ը եւ Հանրային ռադիոն։
Մրցանակների են արժանացել նաեւ COAF-ի աշխատանքներն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոցներն ու լրագրողները։
Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը ստացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հատուկ մրցանակը Լոռիի ԱՄԱՐԹ ապագան շարքի համար։