10 տոնածառ` Բեյրութից մինչեւ Լիսաբոն
Դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կվառվեն Հանրապետության հրապարակում դրված Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը, իսկ մենք ներկայացնում ենք տարբեր քաղաքների գլխավոր տոնածառերը:
Բեյրութ
[[gallery1]]
Լիբանանի մայրաքաղաքում տոնածառի պաշտոնական բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին եւ ուղեկցվել է գեղեցիկ հրավառությամբ:
Վաշինգտոն
[[gallery2]]
ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը գտնվում է Կոնգրեսի շենքի անմիջական հարեւանությամբ:
Այն բերվել է Օրեգոն նահանգում գտնվող Վիլամեթ Ազգային պարկից:
Լոնդոն
[[gallery3]]
Մեծ Բրիտանիայի գլխավոր տոնածառը Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում է:
Այն Նորվեգիայի նվերն է Անգլիային եւ տոնածառի բացման արարողությանը մասնակցել էր Օսլոյի քաղաքապետ Մարիան Բորգենը:
Լոս Անջելես
[[gallery4]]
Լոս Անջելեսում տոնածառը դրվել է Staples Center մարզական կենտրոնի առջեւ, որտեղ կայանում են հոքեյի խաղերը:
Մոնտերեյ
[[gallery5]]
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում տեղադրված այս «տոնածառը» ամենայուրահատուկն է մեր ցանկում:
Այն պատրաստված է պլաստիկ աթոռներից:
Բուդապեշտ
[[gallery6]]
Հունգարիայի գլխավոր տոնածառը դրված է Բուդապեշտի կենտրում, խորհրդարանի շենքի առջեւ:
Պրահա
[[gallery7]]
Չեխիայի գլխավոր տոնածառը Հին Քաղաքի հրապարակում է, որը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է:
Վիլնյուս
[[gallery8]]
Լիտվայի գլխավոր տոնածառը ֆուտուրիստական տեսք ունի:
Բեռլին
[[gallery9]]
Այս տոնածառը զարդարում է Գերմանիայի մայրաքաղաքի Մարլեն Դիտրիխի անունը կրող հրապարակը:
Լիսաբոն
[[gallery10]]
Պորտուգալիայի գլխավոր տոնածառն իր «դիմագծերով» բավական նման է Երեւանի տոնածառին:
Այն գտնվում է Կոմերցիայի հրապարակում: