Թրամփը ԱՄՆ նախկին պետքարտուղարին «քարի պես հիմար» է անվանել
«Մայք Պոմպեոն (ներկայիս պետքարտուղարը-Մեդիամաքս ) շատ լավ է աշխատում, շատ հպարտ եմ նրանով: Նրա նախորդը, Ռեքս Թիլերսոնը, անհրաժեշտ մտավոր կարողություններ չուներ: Նա քարի պես հիմար էր, ես էլ չկարողացա նրանից ավելի արագ ազատվել: Նա նաեւ ահավոր ծույլ էր», - գրել է ԱՄՆ նախագահը իր թվիթերում:
Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում աշխատեց 14 ամիս՝ երկար տարիներ ExxonMobile նավթային ընկերությունը ղեկավարելուց հետո: Նա պաշտոնը թողեց 2018թ. մարտին: