Միջազգային դիտորդների նախնական գնահատականը կհնչի դեկտեմբերի 10-ին
Առաքելությունը՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրոպական պառլամենտի (ԵՊ) համատեղ նախաձեռնությունն է:
Միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են շուրջ 320 դիտորդներ 39 երկրներից, այդ թվում` ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 246 երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներ, 50 խորհրդարանականներ եւ ԵԱՀԿ ԽՎ-ի աշխատակիցներ, 13 դիտորդ ԵԽԽՎ-ից եւ 10-ը՝ ԵՊ-ից: