Մնացականյանը շեշտել է Արցախի որոշիչ ձայնի կարեւորությունը
Այդ մասին դեկտեմբերի 7-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ եւ շեշտել է գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարեւորությունը:
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաեւ փոխվստահության միջոցառումների իրականացման ու հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը: