Երեւանի փողոցային լույսերը ցերեկը վառվում են նորոգումների համար
Ըստ ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի՝ ցերեկային ժամերին արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, որպեսզի երեկոյան լուսավորության խնդիրներ չլինեն։
«Այս կերպ ապահովվում է նաեւ աշխատակիցների անվտանգությունը, որոնք գործ ունեն էլեկտրականության հետ: Արտաքին լուսավորության համակարգում առկա տեխնիկական խնդիրների մասին ընկերությունը տեղեկանում է նաեւ թեժ գծի միջոցով»,- ասել է Կարեն Մուրադյանը։
Երեկոյան եւ գիշերը Երեւանը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր եւ գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ:
Խափանումների եւ տեխնիկական խնդիրների դեպքում անհրաժեշտ է զանգահարել ընկերության թեժ գիծ՝ 010 56-27-56, 011 51-44-44 հեռախոսահամարներով։