Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
Նա 1976-2001 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2001-ից եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը:
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին Երեւանում:
Դպրոցն ավարտելուց հետո որպես արտահաստիքային թղթակից համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ:
1966-ից աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» եւ «Կոմունիստ» թերթերում, 1974-76 թթ.՝ «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում:
Մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ:
1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: