«Ելք». Ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է
«Այս ընթացքում նաեւ որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաեւ այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով»,- ասել է վարչապետն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի եւ պատգամավորներ Արամ Սարգսյանի, Սասուն Միքայելյանի եւ Հայկ Կոնջորյանի հետ հանդիպմանը:
Արամ Սարգսյանն էլ ասել է, որ շարունակելու են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական թեւը ինչ մոտեցում կներկայացնի:
«Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»,- ասել է «Ելք»-ի պատգամավորը: