Նանա Մանուչարյան. «Անհավանական բարի պատմությունը»
ՈՅԱ՜Ժ-ՈՅԱ՜Ժ
I. ԳԻՇԵՐ
Երեք քույրիկով որոշել էնք գնալ Պետերբուրգ։ Գիշերը ժամը 12-ն էր, նոր տուն հասա: Նախորդ գիշերը չէի քնել, արդեն ուժասպառ, նավսյակի անձնագիրս հանեցի, ստուգեցի կլոր կնիքը՝ լավ էր՝ տեղում էր։ Ձախ աջքս կպնում էր, երբ փոքր քույրս գրեց.
"Վիզաս՝ կլոր կնիքը, ժամկետն անց է'': Դրանից հետո էլ ի՞նչ քնել։ Վաղը՝արդեն այսօր՝ շաբաթ է, անձնագրային սեղանը փակ, վաղ առավոտյան պետք ա գնանք Գյումրու օդանավակայան։ Հանկարծ փայլատակեց, գուցե Զվարթնոցում երկարացնել ստացվի։ Ես մարեցի, իսկ կլոր կնիքը հայտնվեց անձնագրում: Քնկոտ տղան, որ նշեց վավերացման ժամկետը ասաց.
- Գրիչը վատ գրեց, "2"-ը լավ չստացվեց, եթե խնդիր լինի ետ կգաք։
Դե լավ, խնդիր լինի Գյումրիից ետ կգանք:) Լուսացավ, ինձ հասանելի 3 ժամից՝ 2-ը քնեցի։ Թեյախմեցինք, կլոր կնիքային ժպիտով դուրս եկանք տանից...
II. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ "ՊաԲԵԴԱ"
Ինքնաթիռ "ՊաԲԵԴԱ"՝ տոմսերը գնելու պահին միակ ուղիղ չվերթը դեպի Սանկտ-Պետերբուրգ։ Հասանք Գյումրու փոքրիկ օդանավակայան։
Մոտեցանք րեգիստրացիայի բաժին։ Ամեն մեկս մեզ հետ ուներ ուսապարկ, իմ ձեռքին էլ 45*45 սմ փաթեթ, մեջը կավե ժամացույց։ Մի երիտասարդ տղա մոտեցավ և խնդրեց մեր ուսապարկերը տեղավորել ու մատնանշեց ուղեբեռը չափող տուփիկի փոքրիկ անցքում։ Ծիծաղս եկավ, կանգնած նայում ենք, ոնց ուսապարկը խծկվում փոքրիկ անցքը։ Հետո էլ, թե բա այս ձեռքի փաթեթը չեք կարող վերցնել։ Ես էլ ասում եմ, որ կոտրվող բան է, մեծ չէ: Բարկացած ասում եմ.
-Ա՜խր սա կրկես է։
Տղան էլ.
-Ոչ, սա "ՊաԲԵԴԱ"-ն է։
Ասում եմ.
- Լավ, հանձնում եմ իմ կավե ժամացույցը, բայց ապահովագրե՛ք, եթե կոտրվի կփոխհատուցեք:
Աշխատակիցները՝ երիտասարդ տղան, որ պայուսակները տուփիկի մեջ կախարդական ձևով է ճխտում, կինը, որ ուղեբեռն է ընդունում և մյուս երիտասարդ տղան, որ ևս "ՊաԲԵԴԱ"-յի "հատուկ" աշխատակից էր։ Ուղարկեցին մաքսատուն։ Մաքսատանը զարմացան, ասեցին, որ չեն կարող նման բան գնահատել, ուղարկեցին ավիատոմսերի տաղավար։ Մոտեցանք, մի աղջնակ էր, խնդիրը ասացի, խնդրեց սպասել: Գնաց և մոտեցավ նույն "հատուկ" աշխատակցին ում մոտից որ եկել էինք: Երիտասարդն էլ ասում ա.
- Ես ո՞նց գնահատեմ կավե իրի արժեքը։ Պետք է նախապես իրը գնահատեիք, փաստաթուղտ բերեիք։
Ես էլ ասում եմ.
- Ի՞նչ է, կավե իրը Հայաստանում գնահատելու վայր կա՞։
- Բա հա, կա, դա Ձեր խնդիրն ա:
Բարձր տոներով խոսակցություն, արդեն ասում են արագացրեք… Ես պատրաստ էի հանձնվել, չնայած գնում էինք Պետերբուրգ, հորեղբորս ծնունդին և այդ "չարաբաստիկ կավե իրը" մեր նվերն էր... Ու հանկարծ տրամադրությունը 180 փոխվեց, "հատուկ" աշխատակիցը ասում է, թե բա ձեր հետ անցկացրեք, եթե նկատեն ինձ կտուգանեն 30 դոլարի չափով, բայց ոչինչ՝ դա կլինի իմ ներդրումը արվեստի մեջ։ Ասում եմ.
- Ես ամեն դեպքում Գյումրիով եմ վերադառնում, եթե տուգանեն, կփոխհատուցեմ։
Տղան էլ, թե բա չէ, դա իմ ներդրումը կլինի արվեստի մեջ։
Գնում ենք առաջ, ստուգվեցինք, նորից չափը ստուգող տուփիկ ու մոտեցավ հենց այն նույն տղան։ Արդեն ծիծաղում է։ Ասում է.
- Դնե՞նք կավե իրը:
Ժպտացինք։ Մյուսների վրա խոսում է, կանայք անցնում են մեծ պայուսակներով։ Հասանք ինքնաթիռին, աշխատակիցները նույն երեքն են՝ երիտասարդ տղան, "հատուկ" աշխատակիցը, ուղեբեռ ընդունողը։ Արդեն ծիծաղում եմ, թե ո՞վ պետք ա տուգաներ, եթե այլ աշխատակից չկա։
Ինքնաթիռ նստելուց, գեղեցկուհի ռուս աղջիկները, իրոք ոմանց խնդրեցին իրերը տեղավորել փոքր տուփիկի մեջ։ Մենք անցանք աննկատ։
III. ՎԱՅՐԷՋՔ
Անցավ 3 ժամ 45 րոպեն։ Լսվեց օդաչույի ձայնը.
- Սիրելի ուղևորներ, շուտով վայրէջք կկատարենք Պետերբուրգում, դրսում 22 աստիճան է, եղանակը լավն է՝ ԱՆՁՐԵՎ…