Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամը նոր շունչ կստանա

Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամը նոր շունչ կստանա

Սեպտեմբերի 24-ին &laquo;Հայաստան&raquo; համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Հայկակ Արշամյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։ 47 տարեկան Արշամյանն այն կզբաղեցնի 3 տարի ժամկետով:


2018թ. հուլիսի 2-ից նա վարչապետի խորհրդականն էր։ Մինչ այդ Հայկակ Արշամյանը դասախոսել է ԵՊՀ-ում, 2004-2010 թթ. համակարգել է &laquo;Դեպի Հայք&raquo; հիմնադրամի ծրագրերը։


&laquo;Հայաստան&raquo; հիմնադրամի ղեկավարի պաշտոնում իր առաջին հարցազրույցը Հայկակ Արշամյանը տվել է Մեդիամաքսին:

&nbsp;

- &laquo;Հայաստան&raquo;&nbsp; համահայկական հիմնադրամի տնօրեն ընտրվելուց հետո մեկնեցիք Արցախ։ Հանդիպել եք պետնախարարին՝ սա պաշտոնապես։ Իսկ շա՞տ էին ոչ պաշտոնական հանդիպումները։

&nbsp;

- Ոչ պաշտոնական հանդիպումներն Արցախի այն պաշտոնյաների հետ էին, որոնք այս տարիներին գործակցել են հիմնադրամի հետ, հավասար մասնակցություն են ունեցել այն ծրագրերին, որոնք Արցախում իրականացրել է հիմնադրամը։ Արցախում գործում է համաֆինանսավորման գաղափարը՝ պետությունը հիմնադրամին&nbsp; հավասար գումար է ներդնում իրականացվող ծրագրի մեջ։ Դա նախ կարեւոր է&nbsp; դոնորների համար։ Այդպես նրանք համոզվում են, որ ծրագիրը լավ ընթացք կունենա:&nbsp;

&nbsp;

- Արցախում, մինչեւ այսօր իրականացված ծրագրերից, որո՞նք են ամենակարեւորները։

&nbsp;

- Հայաստանն ու Արցախը կապող երկու ճանապարհները։ Դրանք են հենց այն զարկերակները, որոնց միջոցով ամրապնդվել է Հայաստան-Արցախ կապը։ Եթե չլինեին այդ ճանապարհները, դժվար թե Արցախի Հանրապետությունը լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է։&nbsp;

&nbsp;

Արցախի յուրաքանչյուր գյուղում, համայնքում, քաղաքում հիմնադրամն առնվազն մեկ ծրագիր ունեցել է։ Բայց այդ ճանապարհները հաղորդակցության այն խողովակներն են եղել, որի միջոցով Արցախն ամրացել, ինքնուրույն երկիր է դարձել։

&nbsp;

[[gallery1]]

&nbsp;

- Իսկ Հայաստանո՞ւմ։ Սկսած 1992թ․-ից այստեղ նույնպես բազմաթիվ նախագծեր են կյանքի կոչվել։&nbsp;

&nbsp;

- Ինձ շատ են դուր գալիս ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ծրագրերը: Օրինակ, Լուսաձորում ստեղծվել է այլընտրանքային էներգիայով գործող մի անասնագոմ։ Ուզում ենք, որ մարաթոնի ընթացքում հավաքված գումարի գոնե մի մասը ուղղվի Հայաստանում եւ Արցախում արեւային եւ վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրերին։

&nbsp;

- Ի՞նչ նախագծեր եք պատրաստվում կյանքի կոչել։ Որո՞նք են լինելու հիմնադրամի թիրախային անելիքները։

&nbsp;

- Այն ամենից բացի, ինչ անում է հիմնադրամը, ուզում ենք նաեւ դրամ հայթայթելու նոր տարբերակներ ներմուծել։ Դա որոշակի ժամանակ կպահանջի։ Խոսքը առցանց հարթակներում դրամահավաքներ իրականացնելու եւ հատուկ բջջային հավելվածների միջոցով ամենօրյա դրամահավաքների մասին է։&nbsp;

&nbsp;

Փորձելու եմ հնարավորինս ընդլայնել սփյուռքի ներգրավվածությունը եւ մասնակցությունը այն ծրագրերին, որոնք պետք է իրականացվեն այդ դրամահավաքների միջոցով։

&nbsp;

- Իսկ ի՞նչ է լինելու ամենամյա ավանդական հեռուստամարաթոնի հետ։&nbsp;

&nbsp;

- Հեռուստամարաթոնը սիմվոլիկ նշանակություն ունի։ Այն միասնության գաղափար է տալիս։ Հենց հեռուստամարաթոնի օրը եւ այդ օրվա ընթացքում ընդհանուր գումարի փոքր մասն է միայն հավաքվում։

&nbsp;

Մենք բազմաթիվ գրասենյակներ ունենք ամբողջ աշխարհում, որոնք հսկայական աշխատանք են տանում դոնորների հետ։ Նրանք&nbsp; ծրագրեր են մշակում, որտեղ մանրամասնորեն նշվում է՝ ինչպես է ծախսվելու նվիրաբերվող գումարը եւ հեռուստամարաթոնը դրա ամփոփումն է։

&nbsp;

[[gallery2]]

&nbsp;

Այդ պատճառով փորձելու ենք ոչ միայն մեծ ծրագրեր իրականացնել։ Փոքր ծրագրեր նույնպես կիրականացվեն Հայաստանում եւ Արցախում, դրանք կնպաստեն, որ տվյալ քաղաքի, գյուղի կամ համայնքի բնակիչները մնան իրենց հողի վրա եւ գումար աշխատեն։&nbsp;

&nbsp;

- Դուք երբեւէ գումար նվիրաբերե՞լ եք հեռուստամարաթոնի ընթացքում։

&nbsp;

- Այո, բայց նախընտրում գումարների չափի մասին չխոսել։

&nbsp;

- Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսելով հիմնադրամի մասին, ասել էր․ &laquo;Տեղյակ եմ, որ խնդիրներ են գոյացել&raquo;։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը։

&nbsp;

- Խնդիրն այն է, որ հայտնի սկանդալային իրադարձություններից հետո հիմնադրամի հանդեպ վստահությունը փոքր-ինչ ընկել է։ Մարդիկ չեն կարդում լուրն ամբողջությամբ, կարդում են վերնագիրը եւ եզրակացնում, որ հիմնադրամում մեծ գումարներ են չարաշահվել։ Բայց իրականությունն այն է, որ գումարները, որոնք հիմնադրամի հաշվից վերցվել են, նույն օրը կամ հաջորդ օրը վերադարձվել են։ Հիմնադրամը ֆինանսապես ոչ մի կորուստ չի կրել։

&nbsp;

Իմ առաջնահերթ խնդիրներից մեկը հիմնադրամի նկատմամբ վստահության վերահաստատումն ու բարձրացումն է։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր այն երկրներում, որտեղ գործում են մեր մասնաճյուղերը։

&nbsp;

[[gallery3]]

&nbsp;

Հիմնադրամը չպետք է միայն դրամահավաք եւ ծրագիր իրականացնող կազմակերպություն լինի: Այն կարող է հանրային դիվանագիտության գործիք դառնալ, որովհետեւ հսկայական տվյալների բազա եւ կապեր ունի, որոնց միջոցով կարելի է մարդկանց միավորել Հայաստանի եւ Արցախի զարգացման գաղափարի շուրջ։

&nbsp;

- Վարչապետի հետ հանդիպմանը Դուք ասել էիք, որ հիմնադրամը պետք է վերածել 21-րդ դարի կառույցի, այդ ինչպ՞ես։

&nbsp;

- Պետք է սկսել հիմնադրամի կառուցվածքից եւ առցանց հարթակներում դրամահավաքի ռեսուրսների օգտագործումից, լուծել ժամանակակից տեխնոլոգիաներով դրամահավաք իրականացնելու խնդիրները;

&nbsp;

- Հիմնադրամի ներսում կառուցվածքային փոփոխություննե՞ր են լինելու։

&nbsp;

- Կլինեն, հիմա մոդելը հասկանալու ուղղությամբ եմ աշխատում։ Աշխատանքի բաժանման այն ձեւաչափը, որն ունեցել է հիմնադրամը, 1990-ականների մոդել է։ Փոփոխությունների անցնելուց առաջ պետք է հասկանամ մարդկանց աշխատանքային կարողությունները, գնահատեմ նրանց ցանկությունները։ Ովքեր լավ են աշխատում, աշխատելու են։ Ցանկություն ունեմ Հայաստանում հիմնադրամի աշխատանքում ներգրավվել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին։

&nbsp;

- Իսկ ներգրավվելու ցանկություն ունեցողներ կա՞ն։

&nbsp;

- Շատ են։ Վստահ եմ, որ նրանք նոր շունչ, նոր մտածողություն կբերեն հիմնադրամին։ Իրենց երկրների լեզուների իմացությամբ կարող են օգտակար լինել ու շատ լավ կամուրջ հանդիսանալ սփյուռքում նոր մարդկանց ներգրավվելու գործում։&nbsp;

&nbsp;

- Նախկինում երբեւէ մտածե՞լ էիք &laquo;Հայաստան&raquo;&nbsp; համահայկական հիմնադրամը ղեկավարելու մասին։

&nbsp;

- Այո, մտածել եմ։ Այս հիմնադրամը շատ յուրահատուկ կառույց է: Միակն է, որ համահայկական այսպիսի մեծ գործունեություն է ծավալում եւ որում սփյուռքի ներգրավվածությունը շատ մեծ է։

&nbsp;

1998 թվականից սփյուռքի երիտասարդների հետ ներգրավված եմ եղել թե պետական, թե մասնավոր աշխատանքներում։ Իմ ցանցն ունեմ սփյուռքում, մոտ 500 երիտասարդներ են, եւ այն իմ կյանքի մեծ հարստություններից մեկն է։

&nbsp;

- 42 հայտ՝ 7 տարբեր երկրից եւ ընտրվում եք Դուք։ Սպասելի՞ էր եւ ըստ Ձեզ, ինչո՞ւ են Ձեզ ընտրել։

&nbsp;

- Կարծում եմ, այդ հարցը պետք է հանձնաժողովին ուղղել։ Բայց մրցակցությունը շատ լուրջ էր։ Թեեւ ինձ են ընտրել, վստահ եմ, որ շատ այլ արժանի թեկնածուներ են եղել։ Դեռ չեմ տեսել մրցույթի մյուս մասնակիցների ցանկը։ Դեռ ժամանակ չեմ ունեցել ուսումնասիրելու, թե ինչ ծրագրերով են նրանք ներկայացել։ Երբ կարդամ դրանք եւ հետաքրքիր մտքեր տեսնեմ, նրանց կներգրավվեմ մեր աշխատանքներում կամ գուցե իրենց թույլտվությամբ կփորձեմ որոշ ծրագրեր իրականացնել։

&nbsp;

- Խոսվում է, որ դուք եք ընտրվել հիմնադրամի տնօրեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն եք ու մտերիմը։

&nbsp;

- Ես եմ ընտրվել, որովհետեւ ես Հայկակ Արշամյանն եմ, եւ իմ կյանքի ուղին կերտել եմ ինքնուրույն։ Մինչեւ վարչապետի խորհրդական հասել եմ իմ համառ աշխատանքի շնորհիվ։&nbsp;

&nbsp;

[[gallery4]]

&nbsp;

- Արդեն հասկացե՞լ եք՝ խորհրդականի, թե հիմնադրամի տնօրենի աշխատանքն է ավելի բարդ։

&nbsp;

- Հեշտ չէր վարչապետի խորհրդականը լինել, բայց շատ հաճելի էր։ Վարչապետի հետ աշխատելն ուղղակի բերկրանք է, որովհետեւ իր լսելու, բանավիճելու կարողությունը հրաշալի է։ Կարողանում ես նրան համոզել, երբ գաղափարդ համոզիչ է, իր հետ խոսելիս եւ աշխատելիս տեսնում ես, որ սովորական մարդ է, բոլորիս նման ունի հույզեր եւ չի թաքցնում դրանք։

&nbsp;

Հայկակ Արշամյանի հետ զրուցել է Լուսին Մկրտչյանը

&nbsp;

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Москвичам напомнили о временном закрытии участка БКЛ метро



VIP

Академия Готового Арендного Бизнеса — больше чем просто обучение






Новости 24 часа

Легенда о «300-х русских школах» в Азербайджане



Game News

BarbarQ 2 вошёл в стадию ЗБТ на Android в Китае



Москва

Юные таланты под эгидой Фонда Спивакова дали концерт в «Михайловском»



News Every Day

Frustrated England stars including Kane and Bellingham consoled by Wags and family in stands after tame Denmark draw



Настроение

"Болотный перфекционизм"



Москва

Нападения в Дагестане - это месть? В России хотят разжечь второй фронт



Юрий Визбор

20 июня - 90 лет со дня рождения Юрия Визбора



Москва

У РЖД нет денег ни на Центр, ни на Юг. Уголь долетит до порта на дирижабле. «Синара» покажет поезд ВСМ. Пульс ж/д за неделю в зеркале прессы



WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Москва

Поздравление по случаю 6-летия партии «Армянские Орлы. Единая Армения»



Евгений Пригожин

Связанных с Пригожиным медиаменеджеров задержали накануне годовщины мятежа ЧВК "Вагнер"



Симферополь

Сквер имени Жириновского появится в Симферополе



Москва

Поздравление по случаю 6-летия партии «Армянские Орлы. Единая Армения»



Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»



Москва

Новый релиз DomNi & GOR - Прости или отпусти



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации





Путин в России и мире
Москва

Самолёт направили из Москвы за пострадавшими при атаке на Севастополь детьми


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Коммерсантъ

«Как можно сравнивать "Черный квадрат" и "ГЭС-2"» // Франческо Бонами о выставке в Москве



Москва

Нападения в Дагестане - это месть? В России хотят разжечь второй фронт

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net