Համբերատար աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, ասել է ԱԳ նախարարը
[[linked-news30217]]
«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի շրջանակում ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ «ՀԱՊԿ-ի կողմից միջադեպին պաշտոնական արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։
«Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- հավելել է նախարարը։
[[linked-news30223]]
Սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել էր ՀՀ պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթեւոսյանը։