Պարզվում են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի զրույցի գաղտնալսման հանգամանքները
[[linked-news30104]]
ՔԿ-ն ստացել եւ վարույթ է ընդունել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու եւ տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
[[linked-news30108]]
«Ստեղծվել է քննչական խումբ, եւ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- տեղեկացնում է ՔԿ-ն։