Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Ավետիք Չալաբյան. Ժամանակն է հետ կանգնել բեւեռացնող բաժանումից

Ավետիք Չալաբյան. Ժամանակն է հետ կանգնել բեւեռացնող բաժանումից


Մեդիամաքսի հարցազրույցը հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի հետ

- Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է գրեթե հինգ ամիս. կարո՞ղ ենք արձանագրել, որ հեղափոխության առաջին փուլն ավարտված է:

- Կարծում եմ, որ Հայաստանը հեղափոխական խմորման փուլում գտնվում էր առնվազն 2013 թվականից սկսած, եթե ոչ ավելի շուտ։ 2013 թվականին մարդիկ եկան այն համոզման, որ գործնականում անհնար է իշխանափոխության հասնել ընտրությունների միջոցով, եւ սկսվեց մասսայական ընդվզումը։

Եթե ուշադիր վերլուծենք անցած տարիները, կտեսնենք, որ հեղափոխական իրադարձություններ Հայաստանում չեն եղել միայն 2017 թվականին, երբ կար որոշակի դրական ակնկալիք Կարեն Կարապետյանի կառավարությունից։ Մնացած բոլոր տարիներն ունեցել են բավական բուռն հեղափոխական օրակարգ եւ կուլմինացիան դարձավ 2016 թվականը՝ ապրիլի պատերազմով եւ &laquo;Սասնա Ծռեր&raquo;-ով։ Ուստի, կարծում եմ՝ ավելի ճիշտ է խոսել այն մասին, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ոչ թե հեղափոխություն եղավ, այլ հանգուցալուծվեց հեղափոխության կարեւոր մի փուլ։&nbsp;

- Որքանո՞վ է իրական հակահեղափոխության վտանգը:

- Այսօր Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ հասարակության մեջ հեղափոխական կոալիցիան այնքան մեծ եւ ընդարձակ է, որ հակահեղափոխության անմիջական ռիսկը չափազանցված է: Հակահեղափոխությունը Հայաստանում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հեղափոխությունն ինքն իրեն տանի փակուղի, սակայն հենց սա ես չէի բացառի:

Ես այսօր լայնամասշտաբ հակահեղափոխական ռեւանշի քայլեր չեմ տեսնում: Եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, մենք տեսանք, որ նա փորձեց որոշակի գործունեություն ծավալել միայն իր ձերբակալումից եւ կալանավորումից հետո, եւ նրա նպատակը ավելի շատ պաշտպանվելն էր, քան իշխանության գալը: Վերջին 5 տարիների ընթացքում մենք նրա մասին գրեթե չէինք լսում, ոչ էլ հիշում էինք նրա գոյության մասին: Նրա քաղաքական հավակնությունները արդեն իսկ բախվում էին բնակչության եւ քաղաքական ուժերի գերակշիռ մասի խիստ սառը վերաբերմունքին: Կարող եմ ենթադրել, որ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հիմքում կանգնած է որոշակի &laquo;հակահեղափոխական կոնսոլիդացիա&raquo; մոդելավորելու իշխանությունների ձգտումը՝ թշնամու հարմար կերպար ստանալու համար:

2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն անարյուն հրաժարվեցին գործադիր իշխանությունից՝ ակնկալելով որոշակի կապիտալի եւ շահերի անձեռնմխելիություն: Իմ տպավորությոամբ՝ ընտրելով այդ ճանապարհը, նախկին իշխանությունը հետագա հակահեղափոխական ռեւանշի ծրագիր չի ունեցել, զգալով որ բնակչության լայն շերտերի մոտ կորցրել է աջակցությունը:

Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասնակիցների կազմը եւս վկայում է, որ այս փուլում ռեւանշի մտադրություն նախկին իշխանությունները չունեն, եւ ընտրություններին մասնակցող ակնհայտ &laquo;հակահեղափոխական&raquo; ուժեր չկան:

- Արդյո՞ք &laquo;hակահեղափոխական&raquo; եզրույթը երբեմն չի օգտագործվում որպես &laquo;պաշտպանիչ շերտ&raquo;՝ ներկա իշխանության թերությունները կամ անհաջողությունները արդարացնելու համար:

- Կարծում եմ՝ ընդհանրապես եկել է ժամանակը հետ կանգնել հեղափոխական-հակահեղափոխական բեւեռացնող բաժանումից, սա երկիրը տանում է փակուղի եւ քաղաքացիական բախումների: Ես առաջարկում եմ առաջնորդվել քաղաքական եւ հանրային ուժերի կատեգորիզացիայի փոքր-ինչ այլ տրամաբանությամբ:

Կա ռեակցիոն ուժ, որը փորձելու է նախորդ 20 տարիների իր ձեռքբերած կապիտալն ու նյութական բազան պահպանել, որպեսզի ապագայում այն կրկին վերածի քաղաքական կապիտալի: Այդ ուժը միատարր չէ, սակայն դրա հիմքում բոլոր նրանք են, ում կապիտալը կուտակվել է ոչ թե գործարար տաղանդի, այդ քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի շնորհիվ: Այդ ուժը թվաքանակով գուցե մեծ չէ, բայց ազդեցիկ է, մասնավորապես, երկրից դուրս իր կապերի շնորհիվ։
[[gallery1]]
Կա արմատական հեղափոխական ուժ՝ հասարակության այն հատվածը, որը կապիտալի այդպիսի եղանակով կուտակման հետեւանքով տարիներ շարունակ ստորացվել եւ իրավազրկվել է: Այս ուժը ձգտում է պատժել ռեակցիոն ուժին, եւ թույլ նրա վերադարձը։ Այն բազմաքանակ է, հեղափոխությունը բերել է նրա մոբիլիզացիայի, սակայն նրա կառավարման կարողություններն են սահմանափակ։

Հասարակության մեջ կա նաեւ երրորդ հատվածը: Դա մարդիկ են, որոնք կայացել են որպես պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում, բիզնեսներ են ստեղծել, որոնք կապված չեն եղել իշխանությունների հետ եւ արտոնություններից չեն օգտվել: Այդ մարդիկ ոչ ռեակցիոն ճամբարում են, ոչ էլ՝ արմատական հեղափոխական: Այս ճամբարը պայմանական կարելի է անվանել չափավոր ազատական: Նրանք եւս արդարության վերականգնման են ձգտում, բայց ոչ ամեն գնով, եւ ցանկանում են առաջ գնալ եւ կառուցել երկրի ապագան: Ի դեպ, այն հանգամանքը, որ չնայած վերջին ամիսների իրադարձություններին, տնտեսական աճը Հայաստանում կանգ չի առել, վկայում է այն մասին, որ այս ճամբարի մարդիկ այնքան էլ սակավաթիվ չեն, եւ նրանք շարունակում են աշխատել եւ արդյունքների հասնել: Այս մարդկանց մեծ մասը շահագրգռված է, որ Հայաստանում ծայրահեղ բեւեռացում չլինի: Ես ինձ համարում եմ այս ճամբարի ներկայացուցիչ եւ ցանկանում եմ, որ մենք հնարավորինս արագ ծայրահեղությունների դաշտից դուրս գանք, փակենք անցյալի օբյեկտիվորեն ցավոտ էջը, եւ կենտրոնանանք ապագան կառուցելու վրա:

- Ի՞նչ եք կարծում, իշխանությունը շահագրգի՞ռ է, որ այդ &laquo;երրորդ ուժը&raquo; կայանա:

- Այսօրվա իշխանությունը պետք է հասկանա, որ նախորդ համակարգի հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն էր՝ սերտաճած տնտեսական մենաշնորհի հետ: Դա էլ, ի վերջո, նրան տարավ տապալման: Նոր իշխանությունը պետք է խուսափի նույն ճանապարհով գնալու գայթակղությունից, քանի որ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն իրական ժողովրդավարության, իրական քաղաքական մրցակցության եւ իրական հանրային համերաշխության պայմաններում:

Իշխանությունը պետք է նախեւառաջ չխանգարի քաղաքական մրցակցությանը եւ զսպի իր շրջապատում գտնվող այն տարրերին, որոնք փորձում են պիտակավորել ցանկացած քննադատություն՝ գնալով բացարձակ անհանդուրժողականության ճանապարհով: Դա ես անձամբ եմ զգացել։ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որպեսզի հաստատվի իրական ժողովրդավարություն եւ հանդուրժողականություն, եւ իշխանության խնդիրն է իր գործողություններով եւ հռետորաբանությամբ ձեւավորել հենց այդպիսի մթնոլորտ:

- Ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, կարծես թե ՀՀԿ-ի հետ ջենթլմենական համաձայնության ձեռք բերվեց, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար կօգտագործվի Սահմանադրությամբ նախատեսված միակ տարբերակը՝ վարչապետը ինչ-որ մի փուլում հրաժարական կներկայացնի, այն կընդունվի, որից հետո Ազգային ժողովը նոր վարչապետ չի ընտրի, ինչի հետեւանքով խորհրդարանը կլուծարվի ու կլինեն նոր ընտրություններ: Օգոստոսին, ելույթ ունենալով հանրահավաքում, Փաշինյանն ասաց, որ մարդկանց մոտ որոշակի անհանգստություն կա առ այն, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն կարող է այլ մարդու ընտրել վարչապետ: Եվ որպեսզի ժողովուրդը ստիպված չլինի նորից հեղափոխություն անել, ինչպես ասել էր վարչապետը, իրենք հանդես կգան ԱԺ ինքնալուծարման նախաձեռնությամբ: Դրանից հետո էլ ՀՀԿ-ն ակնհայտորեն խստացրեց հակաիշխանական հռետորաբանությունը: Ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել այս հարցը:

- Կարծում եմ, որ Ազգային ժողովի ինքնալուծարման թեման փակուղային օրակարգ է: Իհարկե, տեսականորեն չի կարելի բացառել, որ Ազգային ժողովը կարող է Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրել, օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանին, եւ բացառված չէ, որ ինքնալուծարման թեման պայմանավորված է հենց վերջինիս շուրջ ծավալված իրադարձություններով:

Բայց ես ցանկանում եմ հարցնել այն մարդկանց, որոնք հասարակությանը վախեցնում են այդ հեռանկարով. եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի վարչապետ, նա կարողանալո՞ւ է կառավարել: Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ, սակայն նա վեց օր հետո հրաժարական տվեց:
[[gallery2]]
Այսօրվա իրողությունների պայմաններում Հայաստանում վարչապետ կարող է լինել միայն այն գործիչը, որն ունի հասարակության առնվազն ակտիվ մասի աջակցությունը: Հակառակ դեպքում կառավարումը շատ արագ կկազմալուծվի, դրանում մենք համոզվեցինք ապրիլին: Ցանկացած ուժ կամ գործիչ, որը կփորձի հասարակությանը նման կոպիտ մարտահրավեր նետել, նորից բախվելու է համաժողովրդական բողոքի ալիքին, եւ անխուսափելիորեն տանուլ է տալու:

Միեւնույն ժամանակ, Ազգային Ժողովի ինքնալուծարման ճանապարհը շատ ավելի բարդ է: Նախ` պետք է ստանալ ԱԺ երկու երրորդի (70 պատգամավորի) համաձայնությունը: Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն դեմ լինեն, այդ տարբերակը չի աշխատի: Բայց ենթադրենք, որ հասարակական պարտադրանքի հետեւանքով հավաքվում են անհրաժեշտ ձայներ: Դրանից հետո պետք է անցկացնել սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ ցուցակագրված ընտրողների առնվազն 25 տոկոսը, կամ մոտ 650 հազար ընտրող պետք է կողմ արտահայտվի, ինչն ապահովելը եւս դյուրին խնդիր չէ: Դրանից հետո էլ դեռ պետք է պարտադրել ԱԺ-ին ինքնալուծարվել: Այսինքն, գործ ենք ունենալու երեք փուլից բաղկացած եւ ժամանակի մեջ ձգված գործողության հետ, որի վերջնախաղը բոլորովին էլ երաշխավորված չէ:

Կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի, եթե կառավարությունը հնարավորինս արագ ավարտի աշխատանքը Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ, համաձայնության գա ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ եւ նոր ընտրություններ անցկացնի եղած սահմանադրական կարգավորման շրջանակներում: Ցանկության դեպքում նոր ընտրությունները կարելի է անցկացնել մինչեւ տարեվերջ եւ դուրս գալ այս ժամանակավոր եւ բավական անկայուն շրջափուլից՝ ունենալով նոր, հասարակության հավաքական կամքը արտահայտող Ազգային ժողով, եւ արդեն նրա կողմից ձեւավորված կայուն կառավարություն։

Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024



Мода

С чем носить брюки палаццо: примеры образов




Українські новини

ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові



Новости 24 часа

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты



Game News

Supercell выпустил игру Squad Busters на смартфоны



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



News Every Day

Brentford B and Tiverton Town Friendlies Announced



Блоги

НА ДЕТСКОМ ФЕСТИВАЛЕ ИСКУССТВ «НЕБО» СОСТОИТСЯ 5 ПРЕМЬЕР И ПОКАЖУТ НОВИНКИ ОТ ВЕДУЩИХ МОСКОВСКИХ ТЕАТРОВ



Москва

Синоптик Ильин: грозы со зноем ждут москвичей 1 и 2 июня



Игорь Бутман

Трансляцию концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек



Москва

Более 30 артистов театра и кино прошли по багуловой дорожке в честь открытия Забайкальского международного кинофестиваля в Чите



Ролан Гаррос

Арина Соболенко повторила уникальное достижение Азаренко на турнирах «Большого шлема»



Москва

Доктор Кутушов назвал болезни, которые поджидают отдыхающих у водоёмов



Philips

Новый монитор Philips Evnia 49M2C8900L подарит игровой опыт высочайшего уровня



Симферополь

Наркокурьер изобретательно спрятал «товар» в машине, но это не помогло (видео)



Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты



Москва

Собянин рассказал об открытии нового перехода на вокзал Зеленоград-Крюково



Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» спасает население от борьбы с перенаселением, 5 серия, СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Компьютерный 3D-переводчик на жестовый язык» стал одним из победителей конкурса цифровых проектов и идей для людей с нарушением слуха «Мы услышим»





Путин в России и мире
Москва

Третий визит Путина: Узбекистан стал Москве ближе Казахстана. Как среагировал Кремль на "заигрывание" Астаны с Лондоном.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Башмет

В Красноярске завершился 4 фестиваль под руководством Юрия Башмета



Москва

СМИ: Дети вытащили тело женщины из Большого Головинского пруда в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net