Մնացականյանն ու Մամեդյարովն առաջիկայում կհանդիպեն
«Մենք նախընտրում ենք դրա մասին հայտարարել՝ Մինսկի խմբի համանախագահների եւ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված կարգով»,-լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Բալայանը։
«Այդ համաձայնեցվածին հետեւելը նաեւ վկայում է մեր պատասխանատու վերաբերմունքի մասին։ Մենք ունենք սահմանված ժամկետ, թե երբ է դրա մասին հայտարարվելու»,- հավելել է ԱԳՆ խոսնակը։
[[linked-news29365]]
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությանը՝ Տիգրան Բալայանն ասել է, որ «այս պահին հանդիպում նախատեսված չէ»։
Մեդիամաքսը նշում է, որ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում տեղի է ունենալու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որին կմասնակցեն ՀՀ վարչապետը եւ արտգործնախարարը։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել էին այս տարվա հուլիսի 11-ին Բրյուսելում։