Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Ժնեւ
ԱԳՆ-ում նշել են, որ նախարարը բացման խոսքով հանդես կգա Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը, ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։
[[linked-news30116]]
Նախատեսված է նաեւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։